Jump to content

Թուրքական սփյուռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական սփյուռք
Ընդհանուր քանակ

ավելի քան 6.000.000

Բնակեցում
Գերմանիա Գերմանիա 3.000.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1.000.000
Ֆրանսիա Ֆրանսիա 1.000.000
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 500.000
Նիդերլանդներ Նիդերլանդներ 500.000
Ավստրիա Ավստրիա 360.000
Ավստրալիա Ավստրալիա 320.000
Ղազախստան Ղազախստան 250.000
Բելգիա Բելգիա 250.000
Շվեդիա Շվեդիա 180.000
Լեզու(ներ)
թուրքերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ

Թուրքական սփյուռք (թուրքերեն՝ Türk diasporası կամ Türk gurbetçiler) վերաբերում է ազգությամբ թուրքերին, ովքեր գաղթել են Թուրքիայից, Հյուսիսային Կիպրոսից, օսմանահպատակ երկրներից կամ այլ ժամանակակից ազգային պետություններից, կամ հանդիսանում են գաղթականների ժառանգներ։ Հետևաբար, թուրքական սփյուռքը ձևավորվում է ոչ միայն մայրցամաքային Անատոլիայի և Արևելյան Թրակիայից (այսինքն՝ ժամանակակից թուրքական սահմաններից) արմատներով մարդկանց կողմից, այլ ձևավորվում է նաև թուրքական համայնքներից, որոնք նույնպես լքել են Բալկաններում թուրքական բնակավայրերի ավանդական տարածքները (օրինակ՝ Բուլղարիա, Հունաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ռումինիա և այլն), Կիպրոս կղզին, Վրաստանի Մեսխեթի շրջանը և արաբական աշխարհը (ինչպիսիք են Ալժիրը, Իրաքը, Լիբանանը)։ Ընդհանուր թվաքանակը, ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, կազմում է ավելի քան 6 միլիոն մարդ[1]։

Թուրքական միգրացիայի մեծ մասը եղել է դեպի Արևմտյան և Հյուսիսային Եվրոպա։ Մինչդեռ, նախկին օսմանահպատակ տարածքներում թուրքական գրեթե բոլոր փոքրամասնությունները մեծ սփյուռք ունեն Թուրքիայում, որոնցից շատերը գաղթել են որպես փախստականներ։ Ավելին, Կրետեի թուրքերը տեղաշարժվել են Լևանտով մեկ, Կիպրոսի թուրքերը զգալի սփյուռք ունեն անգլախոս երկրներում (հատկապես Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում), Մեսխեթի թուրքերը մեծ սփյուռք ունեն Կենտրոնական Ասիայում. իսկ Ալժիրի թուրքերն ու Թունիսի թուրքերը հիմնականում բնակություն են հաստատել Ֆրանսիայում։ Այն բանից հետո, երբ 2007 թվականին Բուլղարիայի թուրքերն ու Ռումինիայի թուրքերը ստացան ԵՄ քաղաքացիություն, նրանց սփյուռքը Արևմտյան Եվրոպայում զգալիորեն ավելացավ, երբ 2012 թվականին տեղաշարժի սահմանափակումները դադարեցվեցին։

Դեռևս 1997 թվականին պրոֆեսոր Սերվետ Բայրամը և պրոֆեսոր Բարբարա Զելսն ասացին, որ Արևմտյան Եվրոպայում և Բալկաններում (այսինքն՝ չհաշված Կիպրոսը և Թուրքիան) ապրում է 10 միլիոն թուրք[2]։ Ազգային և քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Բորիս Խարկովսկին հայտնել էր, մինչև 2010 թվականը Եվրամիությունում ապրում է մինչև 15 միլիոն թուրք[3]։ Ըստ Արաքս Փաշայանի՝ 2012 թվականի դրությամբ միայն 10 միլիոն «եվրոպացի թուրքեր» ապրում էին Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Բելգիայում[4]։ Ավելին, զգալի թուրքական համայնքներ կան Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Լիխտենշտայնում և սկանդինավյան երկրներում։ Մինչդեռ մոտ 400,000 մեսխեթցի թուրքեր ապրում են հետխորհրդային երկրների եվրոպական շրջաններում (Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան և Ուկրաինա)[5]։

Գերմանիա և Ավստրիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենիցե ծխախոտի մզկիթանման գործարանը Դրեզդենում

Գերմանաբնակ թուրքերը թուրքական սփյուռքի ամենամեծ թուրքական համայնքն են, ինչպես նաև Գերմանիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ Ըստ մարդահամարի՝ Գերմանիայում բնակվում է մոտ երեք միլիոն թուրք՝ ոչ միայն Թուրքիայում ծնվածներ, այլ նաև ժառանգներ[6]։ Գերմանիայում ապրող թուրքերի մեծամասնությունը կա՛մ ժամանել է Թուրքիայից, կա՛մ ծագում է այդ երկրից։ Այնուամենայնիվ, կան նաև նշանակալից ազգային համայնքներ, որոնք եկել են (կամ սերում են) այլ հետօսմանյան ազգային պետություններից՝ Բալկաններից (հատկապես Բուլղարիայից և Հունաստանից), ինչպես նաև Կիպրոս կղզուց և Լիբանանից։ Բոլորովին վերջերս, եվրոպական միգրանտների ճգնաժամից հետո (2014-2019), զգալի աճ է գրանցվել նաև Սիրիայից, Իրաքից և Կոսովոյից Գերմանիա ժամանած թուրքերի թվի մեջ։

Թուրքական համայնքը, ներառյալ ներգաղթյալների ժառանգները, կազմում են Ավստրիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ 2011 թվականին Initiative Minderheiten-ի զեկույցում ասվում էր, որ Ավստրիայում ապրում է 360,000 թուրքական ծագում ունեցող մարդ[7]։ Այս ցուցանիշը կրկնել է նաև Ավստրիայի նախկին արտգործնախարար և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը[8]։ Այնուամենայնիվ, ավստրիացի նախկին պատգամավոր Անդրեաս Մյոլցերը պնդում է, որ երկրում 500,000 թուրք կա[9]։

Ֆրանսիա և Շվեյցարիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսաբնակ թուրքերը Արևմտյան Եվրոպայի խոշորագույն թուրքական համայնքներից մեկը։ Այստեղ Թուրքիայի Հանրապետությունից տեղափոխված թուրքերից բացի որոշ թիվ են կազմում Հյուսիսային Աֆրիկայից (հատկապես Ալժիրից և Թունիսից), Բալկաններից (օրինակ՝ Բուլղարիա, Հունաստան, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա և Ռումինիա), Կիպրոս կղզուց, իսկ վերջերս՝ Իրաքից, Լիբանանից և Սիրիայից։ 2014 թվականին պրոֆեսոր Պիեռ Վերմերենը L'Express-ում հայտնել է, որ թուրք բնակչությունը կազմում է մոտ 800,000[10]։ Այնուամենայնիվ, 2010 թվականին դոկտոր Ժան-Գուստավ Հենցի և դոկտոր Միշել Հասելմանի ավելի վաղ ակադեմիական հրապարակումը ասում էր, որ Ֆրանսիայում արդեն ապրում է 1 միլիոն թուրք[11]։ Պրոֆեսոր Իզզեթ Էրը, ինչպես նաև ֆրանսահայ քաղաքական գործիչ Գարո Յալիչը[12] նույնպես հայտնել են, որ Ֆրանսիայում 2011 և 2012 թվականներին համապատասխանաբար 1,000,000 թուրք է եղել։ Վերջերս թուրք-ֆրանսիական բնակչությունը գնահատվում է ավելի քան մեկ միլիոն՝ համաձայն Le Petit Journal (2019) ֆրանսերեն հրապարակված հոդվածների և Marianne ամսագրի (2020)[13]։

2017 թվականին Շվեյցարիայում ապրում էր ավելի քան 120 000 թուրք։ Նրանք հիմնականում բնակվում են գերմանախոս շրջաններում, հատկապես Ցյուրիխի, Արգաու և Բազել կանտոններում։ Թուրքիայից հպատակագրվելու և միգրացիայի վերաբերյալ թվերը նվազում են, սակայն թուրքական ծագում ունեցող Շվեյցարիայի բնակչությունը շարունակում է աճել[14]։

Նիդերլանդներ և Բելգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արևմտյան մզկիթ»՝ Վեստերմոսկ կամ «սուրբ Սոֆիա մզկիթ» Ամստերդամում

Նիդերլանդաբնակ թուրքական համայնքը մեծամասամբ սերում է Թուրքիայի Հանրապետությունից, ինչպես նաև մասամբ Բալկաններից (օրինակ՝ հատկապես Բուլղարիայից, Հունաստանից և Հյուսիսային Մակեդոնիայից), Կիպրոս կղզուց, և վերջերս՝ Սիրիայից, Իրաքից և Կոսովոյից եվրոպական միգրանտների ճգնաժամի ժամանակ։ Բացի այդ, թուրքական սփյուռքից գաղթ է եղել այստեղ. բազմաթիվ բելգիաբնակ ու գերմանաբնակ թուրքեր տեղափոխվել են Նիդերլանդներ[15]։ Նիդերլանդների պաշտոնական մարդահամարը հավաքում է տվյալներ միայն ծննդյան երկրի մասին, այլ ոչ ազգային։ Հետևաբար, թուրք միգրանտների ընդհանուր թիվը (անկախ ծննդավայրից) և համայնքի երրորդ, չորրորդ կամ հինգերորդ սերունդը միասին հաշվարկվել են։ Սյուզան Ալբերսը, Ադ Բաքուսը և Պիտեր Մայսկենը հայտնել են, որ «տարիների ընթացքում» հոլանդա-թուրքական համայնքը «պետք է կազմեր կես միլիոն»[16]։ Դեռևս 2003 թվականին, համաձայն քաղաքագետ և միջազգային հարաբերությունների փորձագետ դոկտոր Նատալի Տոչիի, որ Նիդերլանդներում բնակվում է արդեն երկու միլիոն թուրք[17]։ Նույնը հաստատել է Ռիտա վան Վինը[18], և այլ հեղինակներ ու աղբյուրներ։ ՊաշՆիդեռլանդներում 2022 թվականին Թուրքիայում ծնված առնվազն մեկ տատիկ ու պապիկ ունեցող մարդկանց ընդհանուր թիվը կազմել է առնվազն 466.200[19]:

2012 թվականին պրոֆեսոր Ռայմոնդ Տարասն ասաց, որ բելգիաբնակ թուրքական համայնքը գերազանցում է 200,000-ը[20]։ Վերջերս, 2019 թվականին բժիշկ Ալթայ Մանչոն և բժիշկ Էրթուղրուլ Թաշն ասացին, որ թուրքական ծագումով բելգիացիները 250,000 են[21]։

Մեծ Բրիտանիա և Իռլանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազիզիե մզկիթը Լոնդոնում

Մեծ Բրիտանիայում թուրքերը սկսել են հաստատվել ուշ միջնադարից, բնակվել են խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ մայրաքաղաք Լոնդոնում։ 2011 թվականին ներքին գործերի կոմիտեն հայտարարեց, որ երկրում 500,000 բրիտանացի թուրքեր են, որոնք բաղկացած են 300,000 թուրք կիպրացիներից, 150,000 թուրք քաղաքացիներից (այսինքն՝ Թուրքիայից եկած անձինք) և բուլղարաբնակ թուրքերի և ռումինաբնակ թուրքերի ավելի փոքր խմբեր[22]։

Չնայած իրենց ավանդական հայրենիքներից ներգաղթած թուրքերի հավաքական թվի վերաբերյալ վիճակագրության բացակայությանը, հայտնի է, որ Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան բոլորն ունեն ավելի մեծ թուրքական սփյուռքի համայնքներ, քան Մեծ Բրիտանիան[23]։

Սկանդինավյան երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավյան երկրներում, ի տարբերություն Կենտրոնական Եվրոպայի, բնակվում է անհամեմատ սակավաթիվ թուրք բնակչություն։ 2013 թվականի դրությամբ Նորվեգիայում ապրում էր թուրքական ծագումով մոտ 16500 նորվեգացի[24]։ 2009 թվականին Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Շվեդիայում ապրում է թուրքական ծագում ունեցող գրեթե 100,000 մարդ[25]։ 2018 թվականին Շվեդիայի գլխավոր հյուպատոս Թերեզ Հայդենի տեղեկությամբ բնակչությունը կազմում է մոտ 150,000[26]։ 2010 թվականին պրոֆեսոր Զեքի Քյութուքն ասաց, որ Ֆինլանդիայում ապրում է մոտ 10,000 թուրքական ծագում ունեցող մարդ[27]։

Այլ է պատկերը Գերմանիային սահմանամերձ Դանիայում. թուրքական համայնքը կազմում է երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ 2008 թվականին թուրքական ծագում ունեցող դանիացիների թիվը գնահատվում էր 70000-ի[28][29]։

Բանյա Բաշի մզկիթը Սոֆիայում

Շուրջ հիսուն հազարանոց թուրքական համայնք է բնակվում Իտալիայում[30], ինչը բացատրվում է Մոենա պատմական համայնքի գոյությամբ, որտեղ թուրքերը բնակվում են դեռ 17-րդ դարից։ Այդուհանդերձ, 2008-2020 թվականներին Իտալիայի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 5000 թուրք։ Իսպանիայի թուրք բնակչությունը չի գերազանցում տասը հազարը, ավելի փոքր են Լեհաստանի, Չեխիայի, Պորտուգալիայի, ինչպես նաև Լիխտենշտայնի, Լյուքսեմբուրգի և այլ երկրների համայնքները։

Առանձնանում է նաև Բալկանյան թերակղզին՝ խոշոր թուրքական բնակչությամբ, ինչը ևս բացատրվում է պատմականորեն գոյություն ունեցող օսմանյան թուրքերի համայնքերում։ Այսպես, Բուլղարիայում 2021 թվականին բնակվում էր ավելի քան 500 հազար[31], Հյուսիսային Մակեդոնիայում՝ շուրջ 200.000, Հունաստանում՝ ավելի քան 100.000, Ռումինիայում՝ շուրջ 30.000, Կոսովոյում՝ 20.000, անհամեմատ ավելի փոքր են Խորվաթիայի, Սերբիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի համայնքները։

Ասիա և Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիա, Լիբանան և Պաղեստին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրան, Իրաք և Կովկաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիր, Լիբիա և Թունիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս և Եմեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստան և Միջին Ասիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա և Ավստրալիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա և Բրազիլիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա և Նոր Զելանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Turkish Citizens Living Abroad / Republic of Türkiye Ministry of Foreign Affairs».
  2. Bayram, Servet; Seels, Barbara (1997), «The Utilization of Instructional Technology in Turkey», Educational Technology Research and Development, Springer, 45 (1): 112, doi:10.1007/BF02299617, «There are about 10 million Turks living in the Balkan area of southeastern Europe and in western Europe at present.»
  3. 52% of Europeans say no to Turkey's EU membership, Aysor, 2010, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին, «This is not all of a sudden, says expert at the Center for Ethnic and Political Science Studies, Boris Kharkovsky. "These days, up to 15 million Turks live in the EU countries...»
  4. Pashayan, Araks (2012), «Integration of Muslims in Europe and the Gülen», in Weller, Paul; Ihsan, Yilmaz (eds.), European Muslims, Civility and Public Life: Perspectives On and From the Gülen Movement, Continuum International Publishing Group, ISBN 978-1-4411-0207-2, «There are around 10 million Euro-Turks living in the European Union countries of Germany, France, the Netherlands and Belgium.»
  5. Al Jazeera (2014). «Ahıska Türklerinin 70 yıllık sürgünü». Al Jazeera. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  6. Federal Statistical Office of Germany. «Population, Migration and integration».
  7. Warum die Türken? (PDF), vol. 78, Initiative Minderheiten, 2011, «Was sind die Gründe für dieses massive Unbehagen angesichts von rund 360.000 Menschen türkischer Herkunft?»
  8. Turkey angry after Erdogan is told he can't campaign in Austria, The Local, 2017, «Austrian Foreign Minister Sebastian Kurz said Erdogan is "not welcome" to hold campaign events, adding that it would "increase friction" in Austria and prevent the integration of a 360,000-strong minority of Turkish origin.»
  9. Mölzer, Andreas. «In Österreich leben geschätzte 500.000 Türken, aber kaum mehr als 10–12.000 Slowenen». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. Vermeren, Pierre [in ֆրանսերեն] (2014). «Face à l'islam de France, du déni à la paralysie». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. «Depuis dix ans, ce chiffre est régulièrement ben brèche: les estimations hautes décrivent une France qui compterait 4 à 5 millions d'Algériens et descendants, autour de 3 millions de Marocains, 1 million de Tunisiens, 2 millions d'Africains du Sahel, 800 000 Turcs, etc.»
  11. Hentz, Jean-Gustave; Hasselmann, Michel (2010). Transculturalité, religion, traditions autour de la mort en réanimation. Springer-Verlag France. doi:10.1007/978-2-287-99072-4_33. ISBN 978-2-287-99072-4. «La France d'aujourd'hui est une société multiculturelle et multiethnique riche de 4,9 millions de migrants représentant environ 8 % de la population du pays. L'immigration massive de populations du sud de l'Europe de culture catholique après la deuxième guerre mondiale a été suivie par l'arrivée de trois millions d'Africains du Nord, d'un million de Turcs et de contingents importants d'Afrique Noire et d'Asie qui ont implanté en France un islam majoritairement sunnite (Maghrébins et Africains de l'Ouest) mais aussi chiite (Pakistanais et Africains de l'Est).»
  12. Nalci, Aris (2012), An Interview with Garo Yalic, Advisor to Valerie Boyer, Armenian Weekly, Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին, «there are also about a million French people of Turkish origin that will show their weight in the electoral balance.»
  13. Gallard, Joseph; Nguyen, Julien (2020), Il est temps que la France appelle à de véritables sanctions contre le jeu d'Erdogan, Marianne, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին, «... et ce grâce à la nombreuse diaspora turque, en particulier en France et en Allemagne. Ils seraient environ un million dans l'Hexagone, si ce n'est plus...es raisons derrière ne sont pas difficiles à deviner : l'immense population turque en Allemagne, estimée par Merkel elle-même aux alentours de sept millions et qui ne manquerait pas de se faire entendre si l'Allemagne prenait des mesures allant à l'encontre de la Turquie.»
  14. Türken in der Schweiz – Zahlen und Fakten zur Diaspora vom Bosporus, Aargauer Zeitung, 2017, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին
  15. Sag, Armand (2016), «De destinteresse in Nederland», Platform Dergisi (December 2016): 59, «Officieel zijn ze met bijna 500.000 mensen aanwezig in Nederland, meer omdat Turken uit Bulgarije..., Griekenland..., Cyprus..., Macedonie... en bijvoorbeeld Turken die geen Turkse ntionaliteit meer habben of Turken uit Belgie en Duitsland die zich nu gevestigd hebben in Nederland. Hiermee zouden er bijna driekwart miljon tot een miljoen Turken in Nederland wonen.»
  16. Aalberse, Suzanne; Backus, Ad; Muysken, Pieter [in հոլանդերեն] (2019), Heritage Languages: A language Contact Approach, John Benjamins Publishing Company, էջ 90, ISBN 978-9027261762, «the Dutch Turkish community... out of a population that over the years must have numbered half a million.»
  17. Nathalie Tocci (2003), EU Accession Dynamics and Conflict Resolution: The Case of Cyprus 1988-2002 (PDF), London School of Economics, էջ 232, «The Dutch government was concerned about Turkey's reaction to the European Council's conclusions on Cyprus, keeping in mind the presence of two million Turks in Holland and the strong business links with Turkey.»
  18. van Veen, Rita (2007), De koningin heeft oog voor andere culturen, Trouw, Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին, «Erol kan niet voor alle twee miljoen Turken in Nederland spreken, maar hij denkt dat Beatrix wel goed ligt bij veel van zijn landgenoten.»
  19. CBS. «Bevolking - Integratie en Samenleven | CBS». Bevolking - Integratie en Samenleven | CBS (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  20. Taras, Raymond (2012), Xenophobia and Islamophobia in Europe, Edinburgh University Press, էջ 160, ISBN 978-0748654895, «It follows that large Muslim minorities like the Turks – who total over 200,000 in Belgium»
  21. Manço, Altay; Taş, Ertugrul (2019), «Migrations Matrimoniales: Facteurs de Risque en Sante´ Mentale», The Canadian Journal of Psychiatry, SAGE Publishing, 64 (6): 444, doi:10.1177/0706743718802800, PMC 6591757, PMID 30380909, S2CID 149689748
  22. Home Affairs Committee (2011). «Implications for the Justice and Home Affairs area of the accession of Turkey to the European Union» (PDF). The Stationery Office. էջ Ev 34.
  23. The Guardian (2011 թ․ օգոստոսի 1). «UK immigration analysis needed on Turkish legal migration, say MPs». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին. «The Home Office says that there are about 150,000 Turkish nationals living in Britain at present, with about 500,000 people of Turkish origin living in the country altogether. But Germany, Austria, the Netherlands and France all have larger Turkish communities which are more likely to attract a new wave of legal migration.»
  24. Norwegian-Turkish cooperation, The Royal House of Norway, 2013, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին
  25. «Ankara Historia». Swedish Ministry for Foreign Affairs. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին.
  26. Sayıner, Arda (2018). «Ankara Historia». Daily Sabah. «Having said that, a few thousand Swedish citizens currently live in Turkey and the number went up 60 percent in 2017. According to Hyden, Turkish hospitality played an important part behind this increase. She said around 150,000 Turkish citizens live in Sweden, which has a total population of 10 million.»
  27. Kütük, Zeki (2010), Finlandiya'da Yabancı Düşmanlığı, Sosyal Dışlanma ve Türk Diasporası, Türk Asya Stratejik Araştırmalar Merkezi, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին, «Toplam sayılarının 10 000 civarında olduğu tahmin edilen Türklerin...»
  28. Larsen, Nick Aagaard (2008), Tyrkisk afstand fra Islamisk Trossamfund, Danish Broadcasting Corporation, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին, «Ud af cirka 200.000 muslimer i Danmark har 70.000 tyrkiske rødder, og de udgør dermed langt den største muslimske indvandrergruppe.»
  29. Tyrkere langer ud efter trossamfund, Berlingske, 2008, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին, «Der er omkring 200.000 muslimer i Danmark. Heraf har 70.000 tyrkiske rødder og udgør dermed den største muslimske indvandrergruppe.»
  30. Seçkin, Barış (2020), İtalya'daki Türk vatandaşları Kovid-19 nedeniyle kayıp vermedi, Anadolu Agency, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին, «İtalya'da yaşayan 50 bin kadar Türk vatandaşının»
  31. «Census 2021: 84.6% of population define themselves as Bulgarians, 8.4% Turks, 4.4% Roma». 2022 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.