Jump to content

Ժան Պիեռ Ռամպալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Պիեռ Ռամպալ
ֆր.՝ Jean-Pierre Rampal
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1922(1922-01-07)[1][2][3][…]
ԾննդավայրՄարսել
Մահացել էմայիսի 20, 2000(2000-05-20)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՏիեր լիցեյ և Փարիզի կոնսերվատորիա
Մասնագիտությունֆլեյտահար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
 Jean-Pierre Rampal Վիքիպահեստում

Ժան Պիեռ Ռամպալ (ֆր.՝ Jean-Pierre Rampal, հունվարի 7, 1922(1922-01-07)[1][2][3][…], Մարսել - մայիսի 20, 2000(2000-05-20)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆլեյտահար, եղել է աշխարհի ամենահայտնի ֆլեյտահարներից։

Փարիզի կոնսերվատորիա

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամպալը ծնվել է Մարսելի սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտիստների ընտանիքում։ Նրա հայրը սկսել է սովորեցնել նրան նվագել ֆլեյտա, բայց ենթադրել է, որ երաժշտական կարիերա նա չի անի, և Ժան Պիեռը զբաղվել է բժշկական գիտություններով։ Երբ 1943 թվականին նա սովորել է բժշկական համալսարանի երրորդ կուրսում, գերմանական օկուպացիոն զորքերը նրան զորակոչել են զինվորական ծառայության։ Հասկանալով, որ իրեն կուղարկեն առաջնագիծ, Ռամպալը ուրիշի անունով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ընդունվել է կոնսերվատորիա, որն ավարտել է հինգ ամիս անց առաջին մրցանակով. եղել է Գաստոն Կրյունելի աշակերտը։ 1944 թվականի օգոստոսին՝ Փարիզի ազատագրումից հետո, Ռամպալը նշանակվել է Փարիզի Վիշի օպերայի նվագախմբի առաջին ֆլեյտահար։

1950 թվականին Ռամպալը սկսել է իր կարիերան որպես ֆիլհարմոնիայի մենակատար։ Այդ տարիներին նա ելույթ է ունեցել ֆրանսիացի դաշնակահար և կլավիսինահար Ռոբերտ Վեյրոն-Լակրուայի հետ։ նրա խորհրդով Ռամպալը ընդլայնել է իր նվագացանկը 18-րդ դարի երաժշտությամբ և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Նա մշակել է գործիքի յուրահատուկ ռոմանտիկ հնչողություն, որը դարձել է իր այցեքարտը և ազդել է հաջորդ սերնդի ֆլեյտահարների ստեղծագործական հայացքների վրա։ 1956-1962 թվականներին Ռամպալը նվագել է Փարիզի օպերայի նվագախմբում։ Այդ ընթացքում նա հաճախ է ձայնագրվել Փարիզի ռադիոյում՝ ձեռք բերելով մեծ ճանաչում։ Դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում և վարպետության դասեր տվել ամբողջ աշխարհում։

Ռամպալը մեծ սեր է ունեցել կամերային երաժշտության հանդեպ։ 1945 թվականին նա հիմնադրել է Ֆրանսիական փողային նվագախումբը, իսկ 1953 թվականին՝ Փարիզի «Բարոկկո» անսամբլը։ Նա ելույթ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ, համերգներ է տվել տարբեր երկրներում և արել է մեծ թվով ձայնագրություններ՝ կատարելով ամբողջ դասական նվագացանկը՝ գրված ֆլեյտայի համար, ինչպես նաև նոր և քիչ հայտնի ստեղծագործություններ։ Նրա ձայնագրությունները հաճախ են արժանացել տարբեր մրցանակների ձայնագրություն կատարող ընկերությունների կողմից։

Ռամպալի երաժշտական հետաքրքրությունները չեն սահմանափակվել միայն դասական երաժշտությամբ։ Նա մասնակցել է անգլիական ժողովրդական երգերի, ամերիկյան (ռեգթայմ) ժամանցային երաժշտության, եվրոպական ջազի, ճապոնական, չինական և հնդկական երաժշտության ձայնագրություններին։ Նրա գործընկերներից էին Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լիլի Լասկինը, Կլոդ Բոլլինը, Ռավի Շանկարը, Լակշմինառայան Սուբռամանիամը, Իսահակ Շտեռնը։ Ռամպալին իրենց ստեղծագործություններն են նվիրել Ֆրանսիս Պուլենկը, Պիեռ Բուլեզը, Անդրե Ժոլիվեն, Ալան Հովհաննեսը, Ժան Ֆրանսեն և ուրիշ կոմպոզիտորներ։

Թաղվել է Մոնպառնասի գերեզմանատանը։ 1989 թվականին լույս է տեսել ինքնակենսագրական գիրքը՝ «Երաժշտությունն իմ սերն է» վերնագրով։

Ներգրավվել է «Gramophon[4]» ամսագրի փառքի սրահում

Կազմակերպչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Ռամպալը հիմնադրել է մրցույթ մինչև 30 տարեկան երիտասարդ ֆլեյտահարների համար, 2005 թվականին մրցույթն անցկացվել է 7-րդ անգամ։ 2001 թվականից մրցույթի շրջանակներում «Իրինա» հատուկ մրացանակ է շնորհվում Ռուսաստանի կամ Ուկրաինայի մասնակցին։ Երկու անգամ (2001թվական և 2005 թվական) այդ մրցանակը տրվել է ռուս ֆլեյտահար Դենիս Բուրյակովին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պիեռ Ռամպալ» հոդվածին։