Իդա Տրոդցիգ
Իդա Տրոդցիգ շվեդ.՝ Ida Bertha Trotzig | |
---|---|
Ծննդյան անուն | շվեդ.՝ Ida Bertha Magnét |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1864[1][2] |
Ծննդավայր | Kalmar domkyrkoförsamling, Շվեդիա[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1943[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Մատտեուս, Շվեդիա[1] |
Մասնագիտություն | արվեստագետ, ազգագրագետ և հեղինակ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կոնստֆակ |
Զավակներ | Inez Stenberg? |
Ida Trotzig Վիքիպահեստում |
Իդա Տրոդցիգ (շվեդ.՝ Ida Bertha Trotzig, սեպտեմբերի 6, 1864[1][2], Kalmar domkyrkoförsamling, Շվեդիա[1] - նոյեմբերի 11, 1943[1], Սանկտ Մատտեուս, Շվեդիա[1]), շվեդ լուսանկարիչ, ազգագրագետ, ճապոնագետ և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդան ծնվել է 1864 թվականի սեպտեմբերի 6-ին Շվեդիայի Կալմար քաղաքում։ Յակոբ Հենիք Մագնետի և Բերթա Ամանդիատի դուստրն է։ 20 տարեկան հասակում նա ընդունվել է Ստոկհոլմի համալսարանի Konstfack քոլեջ։ 1888 թվականին երկար նամակագրությունից հետո նա ամուսնացավ իր մորեղբոր՝ Գերման Տրոդցիգայի հետ, որն ապրում էր Ճապոնական Կոբե նավահանգստի տարածքում գտնվող օտարերկրյա անկլավայում[3]։ Ամուսնությունը ստիպված էին կնքել Գերմանիայում, որտեղ իրենց արյունակցական անձնական կապերը չէին համարվում անօրինական։
Իդա Տրոդցիգը Ճապոնիա է տեղափոխվել 33 տարեկանում։ Այնտեղ նա ուսումնասիրել է ճապոներեն և տեղի մշակույթը, ճապոնական նկարչությունը կտավի վրա, ինչպես նաև թեյի տոնախմբություն և իկեբանա, որի համար ստացել է դիպլոմ։ Այդ ամենի վրա նա ծախսել է 10 տարի, և դարձել առաջին օտարերկրացին, որը թեյի վարպետության համար ստացել է դիպլոմ։ 1911 թվականին նա հրատարակել է հարուստ նկարազարդված «Cha-no-yu, japanernas teeceremoni» գիրք, որը ամբողջովին նվիրված էր թեյի տոնակատարությանը։ 1898 թվականին առաջին անգամ Շվեդիա վերադառնալուն պես շվեդական թերթերում և ամսագրերում նա հրատարակեց իր նշումները, համագործակցեց Շվեդիայի Ազգագրական թանագարանի հետ։ Հաջորդ անգամ նա Ճապոնիայից վերադարձել է 1909 թվականին և ապրել Շվեդիայում մինչև 1912 թվականը։ 1921 թվականին, ամուսնու մահից հետո Իդան մեկընդմիշտ վերադարձել է Շվեդիա։ 1921 թվականին նա Գյոթեբորգ քաղաքում աշխատել է «James Lundgren & Co» թեյի ընկերությունում։ Շվեդիայում զբաղվել է թեյի և դրա ավանդույթների հանրաճանաչմամբ։
Իր գլխավոր նվաճումը Իդան համարել է 1935 թվականին Յուրգորդեն կղզում թեյերի արարողակարգի համար ճապոնական տան ստեղծումը, որը գոյատևել է մինչև 1969 թվականին տեղի ունեցած հրդեհը։ Ճապոնական տունը վերականգնվել է միայն 1990 թվականին։ Իդայից նաև մնացել են 1900 թվականին Ճապոնիայում ստեցծված իր լուսանկարչական հավաքածուն, ճապոնական նկարների պատճեները և ակվարելը, որոնք հետագայում փոխանցվել են Շվեդիայի Ազգագրական թանագարանին։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Տրոդցիգ մահացել է 1943 թվականին Ստոկհոլմում[4]։ Գերման Տրոդցիգայի հետ ամուսնության ժամանակ նա ունեցել է 3 դուստր։ Իդայի ավագ աղջկա՝ Ինեսի դուստրը՝ Գաբի Ստենբերգը եղել է դերասանուհի։ Մյուս երկու դստրերը մահացել են թայֆունի հետևանքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ida Bertha Trotzig 1864-09-06 — 1943-11-11 Konstnär, etnograf, författare
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ «Trotzig, Ida (1864 - 1943) [sv]» (Swedish). KulturNav. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ida Trotzig». MyHeritage. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://kulturnav.org/e973bdf7-7a8c-4ad8-a406-79b80ed0cfe0
- https://www.myheritage.fr/names/ida_trotzig
- https://gentlewaytea.com/2017/11/25/ida-trotzig-an-early-student-japanese-tea-ceremony-in-1900/ Արխիվացված 2020-08-09 Wayback Machine
- https://fumablog.sorkfjord.com/2018/07/27/japansernas-teceremoni-av-ida-trotzig-en-detaljerad-studie-av-teceremonin/ Արխիվացված 2020-06-07 Wayback Machine
- https://digitaltmuseum.org/021037462233/trotzig-ida-1864-1943
- https://stockholm87.wordpress.com/tag/fotografier/page/2/ Արխիվացված 2020-06-07 Wayback Machine
- http://www.asiaphotobooks.eu/index.php?item=japan&action=page&group_id=43&page=1&lang=EN Արխիվացված 2022-07-02 Wayback Machine
- https://www.svd.se/ett-levande-forflutet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Տրոդցիգ» հոդվածին։ |
|