Իեն ՄաքԼեգան
Իեն ՄաքԼեգան | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ian Patrick McLagan |
Ծնվել է | մայիսի 12, 1945[1][2][3][…] Hounslow, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2014[1][2][3][…] (69 տարեկան) Օստին, ԱՄՆ |
Ժանրեր | ռոքնռոլ, ռիթմ էնդ բլյուզ, հարդ ռոք, փսիխոդելիկ փոփ և բլյուզ ռոք |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահար և երգերի հեղինակ |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ, երգեհոն, դաշնամուր և բաս կիթառ |
Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս |
Անդամակցություն | Small Faces? և Faces? |
Ամուսին | Kim McLagan? |
Կայք | ianmclagan.com |
Ian McLagan Վիքիպահեստում |
Իեն Պատրիք «Մակ» ՄաքԼեգան (անգլ. Ian Patrick «Mac» McLagan /ˈiːən məkˈlæɡən/, մայիսի 12, 1945[1][2][3][…], Hounslow, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 3, 2014[1][2][3][…], Օստին, ԱՄՆ), բրիտանացի ստեղնահար, առավել հայտնի է որպես Small Faces և the Faces ռոք խմբերի մասնակից։ 1970-ականների վերջին նա եղել է The Rolling Stones-ի համերգային մասնակիցը։
«Small Faces» և «Faces»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքլեգանը իր կարիերան սկսել է 1960-ականների սկզբին՝ նվագելով էլեկտրոֆորտեպիանո Hohner Cembalet-ում, իսկ հետո անցել է Համոնդի երգեհոնին և Wurlitzer Էլեկտրական դաշնամուրին, ինչպես նաև երբեմն նվագել կիթառ։ Լինելով Սայրիլ Դևիսի All Stars խմբի ազդեցության տակ՝ նա միացել է իր կյանքի առաջին պրոֆեսիոնալ խմբին՝ The Muleskinners-ին, իսկ հետո տեղափոխվել Boz People խումբ, որտեղ խաղացել է King Crimson և Bad Company խմբերի ապագա մասնակից Բոզ Բարելը[4][5]։ 1965 թվականին նա վարձվել է «փոքր դեմքերի» մենեջեր Դոն Արդենի կողմից՝ շաբաթական 30 ֆունտ ստերլինգ աշխատավարձով՝ Ջիմի Ուինսթոնին փոխարինելու համար։ Այն բանից հետո, երբ ավարտվեց «փորձնական» ժամկետը, Մաքլեգանի աշխատավարձը նվազեցվեց շաբաթական 20 ֆունտ գումարի չափով, որը ստանում էին խմբի մյուս մասնակիցները։ Նրանք երբեք չեն ստացել ավելի շատ, քանի որ խմբի բոլոր եկամուտներն անցել են Դոն Արդենին. այդպես է եղել մինչև 1997 թվականը, երբ նրանք սկսել են հոնորարներ ստանալ։ Իենի դեբյուտը, որպես խմբի անդամ, տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 2-ին Լոնդոնի Լիցեում թատրոնում[6]։ 1969 թվականին, Սթիվ Մարիոթի խմբից հեռանալուց հետո, մնացած մասնակիցներին միացան Ռոդ Ստյուարտն ու Ռոնի Վուդը, իսկ կոլեկտիվը անունը փոխեց The Faces-ի։
Ուրիշ երաժիշտների հետ համագործակցում
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին «The Faces»-ի փլուզումից հետո Մաքլեգանն աշխատել է որպես The Rolling Stones խմբի նվագակցող և նույնիսկ ստուդիայում նվագել է Some Girls ալբոմի «Miss You» երգում դաշնամուրի վրա։ Խաղացել է Ռոնի Վուդի տարբեր նախագծերում, որոնց թվում էր The New Barbarians-ը։ Նրա սեսիոն աշխատանքը ներառում էր նաև համագործակցություն այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չակ Բերին, Ջեքսոն Բրաունը, Ջո Քոքերը, Բոբ Դիլանը, Մելիսա Էթերիջը, Բոննի Ռեյթը, Փոլ Վեստերբերգը, Բրյուս Սփրինգսթինը, Թոնի Սկալզոն, Կարլա Օլսոնը և Միք Թեյլորը։
1990-ականների վերջին 2000-ականների սկզբին Մաքլեգանը եղել է Billy Bragg-The Blokes խմբի անդամ, ինչպես նաև հանդես է եկել որպես 2002 թվականի England, Half English ալբոմների երգերի համահեղինակ և նրանց հետ շրջագայության մեկնել[7]։
Մաքլեգանի դաշնամուրի պարտիաները ներկա են նաև Չաք Բերիի The London Chuck Berry Sessions ալբոմում։
2010 թվականի սեպտեմբերի 25-ին Իենը միացավ Black Crowes խմբին Տեխասի Օսթինում տեղի ունեցած նրանց համերգին և նրանց հետ երգեց «You’re So Rude» և «Glad and Sorry» երգերը The Faces-ի երգացանկից։
2013 թվականին նա նույն բեմում հայտնվեց Ուորեն Հեյնսի «The Moody Theater» խմբի հետ՝ միաժամանակ նվագելով դաշնամուրի և էլեկտրական երգեհոնի վրա։ Համերգը տեղի է ունեցել նաև Տեխասի Օսթինում։ 2014 թվականին Մաքլեգանը հիմնել է «The Empty Hearts» խումբը։ Խումբը հիմնվել է 429 Recordsruen լեյբլի վրա և Իենից բացի, բաղկացած է եղել Blondie խմբի թմբկահար Կլեմ Բերքից, The Chesterfield Kings-ի բասիստ Էնդի Բաբյուկից, The Cars-ի կիթառահար Էլիոթ Իսթոնից և The Romantics-ի կիթառահար/վոկալիստ Ուոլի Պալմարից[8]։ Խմբի առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 5-ին և արտադրվել է Էդ Սթեյսիումի կողմից։
Ավելի ուշ Մաքլեգանը Լյուսինդա Ուիլյամսի կրկնակի ալբոմ Down Where the Spirit Meets the Bone-ում հանդես է եկել որպես հրավիրված երաժիշտ, որը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Highway 20 Records լեյբլում[9]։
Bump Band
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի տարբեր նախագծերին մասնակցելուց, Մաքլեգանը նաև թողարկել է մի քանի սոլո ալբոմներ։ 1977 թվականից նա իր սեփական «Bump Band» խմբի առաջատարն էր։ Իր կյանքի վերջին տարիներին ապրել է Օսթինում և ժամանակ առ ժամանակ համերգներ է տվել գիշերային ակումբներում և բարերում։ 2006 թվականին Իեն Մաքլեգանը և «The Bump Band»-ը Austin City Limits Music Festival փառատոնում ելույթ ունեցան «Rolling Stones»-ի ջերմացման ժամանակ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքլեգանը հարաբերությունների մեջ էր The Who խմբի թմբկահար Կիտա Մունի նախկին կնոջ՝ Քիմ Կերիգանի հետ։ Կիտից բաժանվելուց հետո Քիմը իր դստեր՝ Ամանդայի հետ ապրում էր Իենի մոտ։ Նրանք ամուսնացել են 1978 թվականին՝ Մունի մահից մեկ ամիս անց, 32 տարեկանում։ 2006 թվականի օգոստոսի 2-ին Քերրիգանը մահացել է Տեխասի Օսթին նահանգի իր տան մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Նա 57 տարեկան էր[10]։
2000 թվականին Մաքլեգանը թողարկել Է All the Rage: A Riotous Romp Through Rock & Roll History ինքնակենսագրությունը, որը վերահրատարակվել է 2013 թվականին։
Իենը մահացել է ինսուլտից Օսթինի Բրեյքենրիջի հոսպիտաում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին, 69 տարեկան հասակում[11],:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Troublemaker (Mercury, 1979)
- Bump in the Night (Mercury, 1980)
- Last Chance to Dance (EP) (Barking Dog, 1985)
- Best of British (Maniac, 2000)
- Rise & Shine (Maniac, 2004) (Gaff Music)
- Here Comes Trouble (Maniac, 2005)
- Live (Maniac, 2006)
- Spiritual Boy (Maniac, 2006)
- Never Say Never (Maniac, 2008) (00:02:59 Records)
- United States (Maniac, 2014) (Yep Roc Records)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մետալում հանրագիտարան — 2002.
- ↑ Myers, Paul (2007). It Ain't Easy: Long John Baldry and the Birth of the British Blues. Greystone Books. էջ 64. ISBN 9781553652007.
- ↑ McLagan, Ian (2000). All the Rage: A Riotous Romp Through Rock and Roll History. Crown Publishing Group. ISBN 9780823078424.
- ↑ Tobler, John (1992). NME Rock 'N' Roll Years (1st ed.). London: Reed International Books Ltd. էջ 152. CN 5585.
- ↑ England, Half English — Billy Bragg,Billy Bragg & the Blokes | Songs, Reviews, Credits, Awards | AllMusic
- ↑ "Meet the Empty Hearts, " Billboard 8 May 2014 accessed online at http://www.billboard.com/articles/news/6084531/empty-hearts-blondie-cars-romantics-chesterfield-kings-album-song-listen
- ↑ «Lucinda Williams Premiere: 'East Side of Town' From Down Where the Spirit Meets the Bone» The Village Voice 4 September 2014 accessed online at http://blogs.villagevoice.com/music/2014/09/lucinda_williams_premiere_east_side_of_town.php Արխիվացված 2014-12-07 Wayback Machine
- ↑ News Report
- ↑ Ian McLagan 1945—2014, The Austin Chronicle, 3 December 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ianmclagan.com պաշտոնական կայք
- macspages.com պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն ՄաքԼեգան» հոդվածին։ |
|