Ինտենսիվ գյուղատնտեսություն, նույն հողատարածքում ընդլայնված վերարտադրության կազմակերպման գործընթաց։ Նպատակն է միավոր տարածության, իսկ անասնապահության մեջ մեկ գլուխ անասունի հաշվով աշխատանքի, և արտադրամիջոցների լրացուցիչ ներդրման, ֆոնդերի լավագույն օգտագործման շնորհիվ ապահովել հավելյալ արտադրանք։ Բուսաբուծական և անասնաբուծական արտադրանքի ինտենսիվացման բաղկացուցիչ կարող են համարվել մեքենայացում, Էլեկտրիֆիկացումը, քիմիացումը, գործընթացների ռացիոնալացումը, արտադրության կազմակերպման, մթերքների փոխադրման, վերամշակման և իրացման առավել կատարելագործված համակարգի կիրառումը, նորարարական լուծումների, լավագույն գործելակերպերի ներդրումը և այլն։
Գյուղատնտեսության ինտենսիվացումը բարդ գործընթաց է, ընդգրկում է գյուղատնտեսական արտադրության բոլոր հիմնական կողմերը։ Կարող է բնութագրվել միավոր հողատարածության հաշվով արտադրակաև ֆոնդերի և գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների արժեքով, անասունների մթերատվությամբ, պարարտանյութերի ծախսումներով, համախառն ապրանքային արտադրանքի արժեքով և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 119)։