1803-1806 թթ.-ին ղեկավարել է «Նադեժդա» և «Նևա» նավերից կազմված ռուսական առաջին շուրջերկրյա արշավախումբը[6], կատարել օվկիանոսագրական և օդերևութաբանական մեծ աշխատանքներ, նկարագրել Կուրիլյան կղզիների մի մասը, Սախալինի, Կամչատկայի և ճապոնական մի շարք կղզիների ափերը։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ճանապարհորդություն աշխարհի շուրջը 1803 թ., 1804 թ., 1805 թ. և 1806 թ. «Նադեժդա» և «Նևա» նավերով» (1809-1812 թթ.) եռահատոր աշխատության մեջ։
↑Adam Johann von Krusenstern (1813). Voyage Round the World., vol. II, translated from German into English by Richard Belgrave Hoppner
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 701)։