Jump to content

Իվան Վազովի անվան ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Վազովի անվան ազգային թատրոն
Народен театър „Иван Вазов“
Իվան Վազովի անվան ազգային թատրոնի շենքը
Տեսակթատրոն
ՏնօրենՊավել Վասև
Երկիր Բուլղարիա[1]
Գտնվելու վայրըՍոֆիա, Բուլղարիա
Հիմնադրման ամսաթիվ1904
Անվանված էԻվան Վազով
ՃարտարապետFellner & Helmer
Կայքnationaltheatre.bg
 Ivan Vazov National Theatre Վիքիպահեստում

Իվան Վազովի անվան ազգային թատրոն (բուլղար․՝ Народен театър „Иван Вазов“), ազգային դրամատիկ թատրոն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Անվանվել է ի պատիվ բուլղարացի դրամատուրգ Իվան Վազովի։ Համարվում է Բուլղարիայի գլխավոր թատերական կենտրոնը։

Բուլղարիայի ազատագրումից հետո Ազգային թատրոնը համարվել է ամենահին և ազդեցիկ թատրոնը, որն ստեղծվել է 1904 թվականին «Արցունք և ծիծաղ» (բուլղարերեն՝ Сълза и смях) թատերական խմբի հիման վրա որպես Բուլղարիայի ազգային թատրոն, 1906-1952 թվականներին՝ Ազգային թատրոն, 1952-1962 թվականներին՝ Քրիստյո Պետրով Սարաֆովի անվան ազգային թատրոն, 1962-1977 թվականներին և 1982 թվականից մշտապես անվանվել է Իվան Վազովի անվան ազգային թատրոն։

Բացիկ թատրոնի առաջատար դերասանների լուսանկարներով մինչև 1926 թվականը, աղբյուրը՝ Բուլղարիայի ազգային արխիվ

Թատրոնը տեղակայված է թատրոնի համար կառուցված Իգնատյա Դյակոնա 5 հասցեում գտնվող շքեղ շենքում։ Շենքը կառուցվել է 1906 թվականին «Ֆելների և Գելմերի» ճարտարապետական բյուրոյի նախագծով։ Շենքի հանդիսավոր բացումը եղել է 1907 թվականի հունվարի 3-ին։ Շենքը մի քանի անգամ հրդեհվել է, սակայն վերականգնվել է։ Շենքն զգալիորեն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1943-1944)։ Վերանորոգվել է 1945 թվականին։ 1971-1975 թվականների վերափոխումների ժամանակ կառուցվել է կամերային դահլիճը[2]։

Թատրոնն ապահովված է ժամանակակից սարքավորումներով, 750 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, 120 հանդիսատեսի համար նախատեսված կամերային դահլիճ, բեմ 4-րդ հարկում՝ 70 հանդիսականների համար։

Թատրոնի կազմավորումից հետո գլխավոր ռեժիսոր է դարձել Յոզեֆ Շմախան։ 1925 թվականին՝ թատերական ուսումնարանի բացումով ավելացել է դերասանների թիվը։ 1920-1930-ական թվականներին թատրոնը շուրջ 2 տասնամյակ ղեկավարել է Վլադիմիր Վասիլևը։

1990-ական թվականների սկզբում թատրոնը ղեկավարել է պրոֆեսոր Վասիլի Ստրեֆանովը։

Թատրոնի ներկայացումների ցանկը ներառում է ինչպես հայտնի եվրոպական և համաշխարհային հեղինակների, այնպես էլ բուլղարական գրականության անվանի ներկայացուցիչների ստեղծագործություններից։

Թատրոնի ճակատային հատվածը պատկերված է 1999 և 2006 թվականներին թողարկված 50 բուլղարական լևի հակառակ կողմում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. BulFoto. «Реставрират Народния театър за 100 000 евро BulFoto - Интернет фотографска агенция!». Bulphoto.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  3. Bulgarian National Bank. Notes and Coins in Circulation: 50 levs (1999 issue) & 50 levs (2006 issue). – Retrieved on 26 March 2009.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Վազովի անվան ազգային թատրոն» հոդվածին։