Իվո Սանադեր
Իվո Սանադեր | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի ժողովրդավարական միության |
---|---|
Կրթություն՝ | Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | հունիսի 8, 1953[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Սպլիտ, ՀՍՖՀ[4] |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Ամուսին | Mirjana Sanader? |
Զավակներ | Petra Sanader? |
Պարգևներ | |
Իվո Սանադեր (խորվ.՝ Ivo Sanader, հունիսի 8, 1953[1][2][3], Սպլիտ, ՀՍՖՀ[4]), խորվաթ պետական և քաղաքական գործիչ։ 2000-2009 թվականներին զբաղեցրել է Խորվաթական ժողովրդավարական համագործակցության նախագահի պաշտոնը, 2003-2009 թվականներին եղել է Խորվաթիայի վարչապետը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով կաթոլիկ վարժարանը՝ մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է փիլիսոփայություն Հռոմում, այնուհետև ավարտել Ինսբրուկի համալսարանը, որտեղ զբաղվել է հնագիտությամբ և գրականագիտությամբ։ 1982 թվականին վերադարձել է Հարավսլավիա, աշխատել որպես խմբագիր։ 1980-ական թվականների երկրորդ կեսին կրկին բնակություն է հաստատել Ավստրիայում։
Վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձենալով խորվաթ ընդդիմադիր գործիչների հետ՝ միացել է շարժմանը, որն ապագայում դարձել է Խորվաթական ժողովրդավարական համագործակցության (ՔԴՄ) հիմքը, որը խոշորագույն խորվաթական կուսակցությունն է և հանդես է եկել Ազգային անկախության օգտին։ Հիմնադրել է դրա բաժանմունքը Ավստրիայում։ Առաջին անգամ ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի ստորին պալատ 1992 թվականին։ 1992-1993 թվականներին զբաղեցրել է գիտության և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը, որից հետո անցել է դիվանագիտական աշխատանքի՝ զբաղեցնելով Խորվաթիայի արտգործնախարարի տեղակալի պաշտոնը 1993-1995 թվականներին և 1996-2000 թվականներին։ Այդ ընթացքում (1995-1996) գլխավորել է Խորվաթիայի նախագահի աշխատակազմը։
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներին։
Խորվաթիայի վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Ստյեպան Մեսիչն առաջին անգամ Իվո Սանադերին հանձնարարել է կառավարություն ձևավորել։ ՔԴՄ-ն, որի առաջնորդը Սանադերն էր, ընտրություններում խորհրդարանում 152 տեղերից 66-ն է ստացել։ 2007 թվականի նոյեմբերին հերթական ընտրություններում կուսակցությունը՝ Սանադերի ղեկավարությամբ, կրկնեց իր արդյունքը՝ նվաճելով մանդատների նույն քանակը։
Հրաժարական
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի 1-ին Սանադերն անսպասելիորեն հայտարարել է կառավարության ղեկավարի և ՔԴՄ-ի նախագահի պաշտոններից պաշտոնաթող լինելու մասին[5][6]։ Հրաժարական տալով՝ Սանադերը հայտարարել է, որ ամբողջությամբ լքում է մեծ քաղաքականությունը։
2010 թվականի հունվարի 3-ին՝ Խորվաթիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ անց, որում կուսակցության թեկնածու Սանադերան ՔԴՄ-ն ընդամենը 3-րդ տեղն է զբաղեցրել ձայների 12%-ով, Սանադերը հայտարարել է, որ քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշումը սխալ է եղել և հայտարարել է ակտիվ քաղաքական գործունեությանը վերադառնալու իր մտադրության մասին[7]։ Հաջորդ օրը ՔԴՄ-ի ղեկավարությունը Սանադերին հեռացրել է կուսակցությունից[8]։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերի 10-ին Սանադերը ձերբակալվել էր Զալցբուրգում՝ կոռուպցիայի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվելու պատճառով։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին կաշառք ստանալու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման[9]։
2019 թվականի դեկտեմբերի 30-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Դատարանի վճռով նախատեսված էր նաև Սանադերից 10 միլիոն եվրո գանձել պետության եկամուտների համար[10]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվո Սանադերը պարգևատրվել է մեծ ժապավենով և աստղով և Ելենա թագուհու շքանշանով[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121954935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Известия. Ру: Премьер Хорватии неожиданно подал в отставку(ռուս.)
- ↑ Российская газета: Правительство Хорватии впервые возглавила женщина(ռուս.)
- ↑ Sanader: Odluka da se povučem iz aktivne politike bila je pogreška // Večernji list, 3.01.2010.
- ↑ Kosor se usprotivila: Sanader izbrisan iz članstva HDZ-a! // Index.hr, 4.01.2010.
- ↑ Бывшего премьер-министра Хорватии посадили на десять лет за взятку
- ↑ Политика Online - Санадер осуђен на шест година затвора због примања мита
- ↑ Narodne novini: Odluka kojom se odlikuju Redom kneza Trpimira s ogrlicom i Danicom (խորվ.)
- ↑ Narodne novini: Odluka o odlikovanju Veleredom kraljice Jelene s lentom i Danicom (խորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Սանադեր» հոդվածին։ |
|