Լարրի Քլարկ
Լարրի Քլարկ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 19, 1943[1][2][3][…] (82 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թալսա[3][4][5][…] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, դերասան, գրող, ռեժիսոր, կինեմատոգրաֆ, արվեստագետ, նկարիչ և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0164187 |
larryclarkofficialwebsite.com |
Լարրի Քլարկ (անգլ.՝ Larry Clark, հունվարի 19, 1943[1][2][3][…], Թալսա[3][4][5][…]), ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարրի Քլարկը ծնվել է 1943 թվականին Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում։ Մանկական լուսանկարիչ Ֆրենսիս Քլարկի[6] և Լյուիս Քլարկի[7] որդին է։ Սովորել է Լեյթոնի արվեստի դպրոցում` Միլուոկիում։
1963 թվականից սկսել է զբաղվել է լուսանկարչությամբ։ Նրան հանրաճանաչություն են բերել դեռահասների կյանքի մութ կողմերին նվիրված հեղափոխական լուսանկարները։ Դրանց համար Լարրի Քլարկին երբեմն անվանում էին մանկական պոռնոգրաֆիստ կամ վիզիոներության հանճար։ Նրա թողարկած ֆոտոալբոմների թվում են` «Թալսա» («Tulsa», 1971), որը լույս է տեսել լուսանկարիչ Ռալֆ Գիբսոնի հրատարակչությունում, «Դեռահասների ցանկություն» (1982), «Կատարյալ մանկություն» (1992)։
1995 թվականին Լարրի Քլարկը մտավ մեծ կինոաշխարհ՝ առաջնելութելով «Երեխաներ» ֆիլմով (անգլ.՝ Kids): 1995 թվականին «Երեխաներ» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում և Սանդենս կինոփառատոնում։ Իր ֆիլմերում Քլարկը հետազոտում է դեռահասների ենթամշակույթների բնույթը (այդ թվում՝ փանքեր, սերֆերներ, սքեյթբորդիստներ), որոնց ներկայացուցիչները հաճախ ներգրավված են անօրինական և անբարոյական գործերի մեջ, ինչպիսիք են թմրանյութերի օգտագործումը և բռնությունը։
Լարրի Քլարկի լուսանկարչական աշխատանքները գտնվում են ամբողջ աշխարհի թանգարանների մշտական ցուցադրություններում։ Նա համարվում է քսաներորդ դարի ամենանշանավոր վավերագրական լուսանկարիչներից մեկը։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 - «Larry Clark: Kiss the past hello», Musée d´Art Moderne de la Ville de Paris
- 2013 - «NYC 1993: Experimental Jet Set, Trash and No Star» New Museum, New York
- 2014 - «Tulsa & Teenage Lust», Foam Amsterdam
Հեղինակային գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Tulsa» 1971
- «Teenage Lust» 1982
- «Los Angeles 2003—2008, 1 հատոր» 2007
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - «Երեխաներ» / Kids
- 1998 - «Եվս մեկ օր դրախտում» / Another Day in Paradise
- 2001 - «Կռվարար» / Bully
- 2002 - «Տրոգլոդիտները» / Teenage Caveman (TV)
- 2002 - «Կեն Պարկ» / Ken Park
- 2005 - «Դե ինչ, ռոքերներ» / Wassup Rockers
- 2006 - «Արգելված է ցուցադրել» (4 մաս։ Impaled) / Destricted (4 մաս։ Impaled)
- 2012 - «Աղջիկը Մարֆայից» / Marfa Girl
- 2014 - «Մեր հոտը» / The Smell of Us
- 2018 - «Աղջիկը Մարֆայից 2» / Marfa Girl 2[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names
- ↑ 5,0 5,1 5,2 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ «Larry Clark at International Center of Photography». www.icp.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «WTF Podcast #749, Larry Clark». WTF Podcast. Marc Maron. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Review: 'Marfa Girl 2,' Larry Clark's Sequel to One of His Least-Known Films» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լարրի Քլարկի պաշտոնական կայքը Արխիվացված 2020-03-07 Wayback Machine
- Լարրի Քլարկի լուսանկարները
- Լարրի Քլարկ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարրի Քլարկ» հոդվածին։ |
|