Jump to content

Լաքհնաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լաքհնաու
հինդի՝ लखनऊ
ուրդու՝ لکھنؤ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքԼաքնաու
Մակերես631 կմ²
ԲԾՄ123±1 մետր
Պաշտոնական լեզուհինդի, Ուրդու[1] և անգլերեն
Բնակչություն3 382 000 մարդ (2017)[2]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ522
Փոստային դասիչ226001–226026 և 227101–227132
Ավտոմոբիլային կոդUP-32
Պաշտոնական կայքlucknow.nic.in
Լաքհնաու (Հնդկաստան)##
Լաքհնաու (Հնդկաստան)

Լաքնաու (հինդի՝ लखनऊ), քաղաք Հնդկաստանի հյուսիսարևելյան մասում՝ Նյու Դելիից 516 կիլոմետր արևելք։ Ուտար Պրադեշի նահանգակենտրոնն է։ 2011 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 2,9 միլիոն մարդ։ Համարվում է խոշոր վարչական, գիտական և մշակութային կենտրոն։ Գտնվում է Գոմատի գետի ափին։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաքհնաուն (Լաքշմանպուր բառից, որը նշանակում է «Լաքշմանայի քաղաք») լեգենդի համաձայն իր անվանումը ստացել է Լաքշմանի (Լաչման)՝ Ռամի կրտսեր կիսաստված եղբոր անունից, ով մշտապես պայքարել է չարք Ռավանայի (իրադարձությունները ամրագրված են հին հնդկական Ռամայանա պոեմի մեջ)։ Պատմականորեն քաղաքը ձևավորվել է Լաչման- թիլի (Լաքշմանի բլրի) շրջակայքում։

Մինչիսլամական ժամանակաշրջանում Լաքհնաուն եղել է հնդկական Քաննաուջ իշխանության կազմում։

1528 թվականին քաղաքը գրավել է Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրը, ով եղել է Մեծ Մողոլների կայսրության հիմնադիրը։ Նրա թոռը՝ Աքբար Մեծը Լաքհնաուն դարձրել է Աուդի վարչական շրջաններից մեկը։

1732 թվականին Մուհամմադ Շահը՝ մոնղոլական վերջին կայսրերից մեկը, նշանակեց Մուհամմադ Ամիր Սաադեթ Խանին Աուդի նահանգապետ։ Սաադեթ Խանը դարձավ դինաստիայի հիմնադիր, որը հայտնի է Ավադհի նավաբ-վեզիրներ անվամբ։ Վերջիններս իշխանության ղեկին եղան, ընդհուպ մինչև 1856 թվականը։

Սկզբնական շրջանում Ավադհը եղել է Ֆայզաբադի մի մասը։ Ասաֆուդոուլ նավաբի օրոք 1775 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Լաքհնաու։ Մոնղոլական կայսրության թուլացման հետ զուգընթաց Լաքհնաուն ստանում է ավելի լայն քաղաքական ազդեցություն, իսկ իսլամական մշակույթի կենտրոնը Դելիից տեղափոխվում է Լաքհնաու։

Հնդկական ժողովրդական ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականի փետրվարի 4-ին Ավադհայի պաշտոնական բռնանվաճումը։ Գահընկեց թագավոր Վաջիդ Ալի Շահն աքսորվեց Կալկաթա, իսկ ապստամբ սիպայները գահը փոխանցեցին նրա փոքր որդի Բիրջիս Կադարին և խնամակալ նշանակվեց թագուհի Հազրաթ Մահալը։

1857 թվականի սկզբին բրիտանական բազմահազարանոց զորքը շարժվեց դեպի Լաքհնաու, որը դարձավ 1856-1858 թվականներին տեղի ունեցած ժողովրդական մեծ ապստամբության կենտրոն։ Առավել դրամատիկ էր նստավայրի երկար պաշարումը, որի ընթացքում սպանվեցին Լաքհնաուում ծառայող բազմաթիվ բրիտանացիներ (այդ թվում նաև բրիտանական լիազոր Հենրի Մ. Լոուրենսը)։ Նստավայրի ավերակները չեն վերականգնվել և մնում են որպես հիշատակ քաղաքի ողբերգական պատմության։ Ավերակները մնացին հետպատերազմական ձևով այնպես, ինչպիսին դրանք եղել են 1857 թվականի նոյեմբերի 17-ի պաշարման վերացնելուց հետո, և մեծ տպավորություն են թողել Մարկ Տվենի վրա, որը իր «Հետևելով հասարակածին» գրքում նկարագրել է Լաքհնաուի պաշարումը։ Նստավայրի պաշարման և գրոհման մանրամասները նկարագրել է Ֆ. Էնգելսը «Լաքհնաուի գրավումը» և «Մանրամասներ Լաքհնաուի գրոհի մասին» աշխատություններում։

Ֆիզիկական առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաքհնաուն գտնվում է Գանգեսի հարթավայրի կենտրոնական մասում և շրջապատված է գյուղական բնակավայրերով ու գյուղերով։ Գոմտի գետը քաղաքը բաժանում է երկու մասի։ Քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվության III գոտում (չափավոր վտանգավոր գոտում)։

Լաքհնաուն գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որին հատուկ է սառը չոր ձմեռները (դեկտեմբեր-փետրվար) և շոգ ամառները (ապրիլ-հունիս)։ Անձրևային սեզոնը շարունակվում է հունիսի կեսերին և ավարտվում սեպտեմբերին։ Տեղումների տարեկան միջին քանակը 1010 մմ է, այն առաջացնում է հիմնականում հարավարևմտյան մուսսոններ։

Ըստ World Bank’s survey2004 թվականի տվյալների՝ Լաքհնաուն զբաղեցնում է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող քաղաքների ցանկում յոթերորդ տեղը։ Լաքհնաուից առաջ այդ ցուցակում էին նաև երեք հնդկական քաղաքներ՝ Դելին (2-րդ տեղ), Կալկաթան (3-րդ տեղ) և Կանպուրը (6-րդ տեղ)։

Լաքհնաուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 30.4
(86.7)
34.2
(93.6)
40.9
(105.6)
45.0
(113)
46.2
(115.2)
47.7
(117.9)
44.2
(111.6)
40.4
(104.7)
40.1
(104.2)
37.7
(99.9)
38.0
(100.4)
29.9
(85.8)
47.7
(117.9)
Միջին բարձր °C (°F) 22.5
(72.5)
25.8
(78.4)
32.0
(89.6)
38.0
(100.4)
40.0
(104)
38.4
(101.1)
33.9
(93)
33.2
(91.8)
33.1
(91.6)
32.8
(91)
29.2
(84.6)
24.6
(76.3)
32.0
(89.6)
Միջին ցածր °C (°F) 7.5
(45.5)
9.8
(49.6)
14.5
(58.1)
20.5
(68.9)
24.6
(76.3)
26.7
(80.1)
26.0
(78.8)
25.6
(78.1)
24.1
(75.4)
19.1
(66.4)
12.8
(55)
8.4
(47.1)
18.3
(64.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −1.0
(30.2)
0.0
(32)
5.4
(41.7)
10.9
(51.6)
17.0
(62.6)
19.7
(67.5)
21.5
(70.7)
22.2
(72)
17.2
(63)
10.0
(50)
3.9
(39)
0.5
(32.9)
−1.0
(30.2)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 20.2
(0.795)
16.0
(0.63)
10.0
(0.394)
5.0
(0.197)
18.4
(0.724)
122.9
(4.839)
269.9
(10.626)
255.3
(10.051)
211.5
(8.327)
40.9
(1.61)
7.4
(0.291)
12.6
(0.496)
990.1
(38.98)
Միջ. անձրևոտ օրեր 1.5 1.5 1.0 0.6 1.6 5.4 12.0 11.6 8.6 1.7 0.5 0.8 46.8
աղբյուր: India Meteorological Department (record high and low up to 2010)[3][4]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներում քաղաքում բնակվում են 2 901 474 մարդ, որով Լաքհնաուն Ուտար-Պրադեշի երկրորդ ամենամեծ քաղաքն է Կանպուրից հետո։ Բնակչության մեծ մասը գաղթել է Ուտար-Պրադեշի կենտրոնական և արևելյան մասերից, սակայն ապրում են նաև բենգացիներ, բիխարցիներ և այլն։ Բնակչության 71 %-ը դավանում է հինդուիզմ, մուսուլմանները կազմում են 26 %, կան նաև այլ փոքր խմբեր դրանք են՝ սիկհերը, ջայնիստներ, քրիստոնյաներ և բուդդայականներ։ 2001 թվականի տվյալներով Լաքհնաուի գրագիտության մակարդակը կազմում է 69,39 % (61,22 % կանանց և 76,63 % տղամարդկանց համար)։

Չոուդհարի Չարան Սինգհան Լաքհնաուի անվան օդանավակայանը միակն միջազգայինն է, քաղաքի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա է։ Ծառայում է դեպի Դելի, Պատնի, Կալկաթա, Բոմբեյ և Հայդերաբադ ներքին թռիչքների համար։ Միջազգային թռիչքները կատարվում է դեպի Դուբայ, Մասկաթ, Ալ-Ռիադ, Ջիդդա և այլ քաղաքներ։

Քաղաքի երկաթուղայի կայարանում կանգ է առնում Գորակհդհամ Էքսպրեսը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում Լաքհնաուում ստեղծվել է յուրօրինակ ճարտարապետական ոճ (Լաքհնավիյաթ)՝ համատեղելով իր մեջ ազգային և եվրոպական ճարտարապետությունների տարրեր, հնդկական բարոկկոյի տարբերակ։ Այդպիսի ոճին պատկանում են հիմնականում կրոնական հուշարձանները և աշխարհիկ ճարտարապետությունը։

Ճարտարապետական հուշարձանների մեծ մասը գտնվում է Լաքհնաուի Գոմտի ափի հարավային երկանքով կամ նրա մոտ։

1784 թվականին կառուցվել է Բարա Իմամբարան (Մեծ Իմամբարան)՝ քաղաքի առավել ազդեցիկ շենքերից մեկը։ Շենքի շինարարությանը մասնակցել է 22 000 մարդ։ Բարա Իմամբարան հայտնի է երեք հսկայական կամարակապ դահլիճներով։ Դրանցից մեկն ամենամեծն է Ասիայում (երկարությունը՝ 49,4 մ, լայնությունը՝ 16,2 մ, բարձրությունը՝ 15 մ)։ Դահլիճը կառուցվել է առանց ավելորդ արտաքին փայտի, երկաթե կամ քարե ճառագայթների, գլխավոր կամարի ծանրությունը մոտ 20 000 տոննա է։ Ամբողջ համալիրը բաղկացած է մի քանի շենքերից։ Այն ներառում է Ասաֆուդաուլի և նրա ընտանիքի դամբարանը, Ասաֆի Մասջիդի շքեղ մզկիթը՝ մի շարք մինարեթներով, որը գտնվում է ավելի լայն տարածքում։

Համալիրը շրջապատված է պատերով, որը կառուցվել է ընդարձակ տարածքով և զարդարված է Ռումի Դարվազի դռներով (Թուրքական դռներով), նույնպիսի դարպասներ ունի նաև Ստամբուլ քաղաքի դռները (Իսլամական աշխարհում՝ Բյուզանդական կայսրությունը, հետագայում՝ Օսմանյան կայսրությունը, հայտնի էր «Ռում» անունով)։ Կենտրոնում զարդարված է երկու ձկան պատկեր (մահի մարաթիբ), որը կարելի է հանդիպել Լաքհնաուի ցանկացած շենքի վրա։

Գետի վրայի կենտրոնական կամրջից ոչ շատ հեռու գտնվում է Հազրատգանջը՝ գլխավոր գնումների փողոցը, որի հյուսիսում՝ Գոմտի ափին գտնվում է Իմամբարա Շահ Նաջաֆը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lucknow: The City of TehzeebMaharaja Express.
  2. http://indiapopulation2017.in/population-of-lucknow-2017.html
  3. «Lucknow Climate & Temperature». India Meteorological Department. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Ever recorded Maximum and minimum temperatures up to 2010» (PDF). India Meteorological Department. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաքհնաու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476