Լետիցիա Ջեյմս
Լետիցիա Ջեյմս | |
Կուսակցություն՝ | Working Families Party? և Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Lehman College?, Howard University School of Law?, Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց, Fort Hamilton High School? և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ և լրագրող |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | tishjames2018.com |
Պարգևներ | |
Լետիցիա Ա. Ջեյմս (անգլ.՝ Letitia A. "Tish" James, հոկտեմբերի 18, 1958, Բրուքլին, Նյու Յորք), Նյու Յորքի գործող և չորրորդ հանրային փաստաբան, առաջին աֆրոամերիկացի կինը, որը պաշտոն է զբաղեցնում Նյու Յորքի կառավարությունում[2][3][4]։ Նա ամերիկացի իրավաբան է, ակտիվիստ և քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ[5]։ Նախկինում նա ծառայել է Նյու Յորքի քաղաքային խորհրդում՝ ներկայացնելով Բրուքլինի 35-րդ շրջանը։ Ջեյմսը նախագահում էր տնտեսական զարգացման կոմիտեում, ինչպես նաև ծառայում էր զբոսայգիների և հանգստի, փոքր բիզնեսի, կառավարության տեխնոլոգիաների, վետերանների գործերի ևւ կանանց խնդիրների կոմիտեներում։ 2013 թվականին Ջեյմսն առաջադրվել էր Նյու Յորքի հանրային փաստաբանի պաշտոնում և 36 % ստացել դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, ինչը նրան երկրորդ փուլից խուսափելու հնարավորություն չի տվել[6], որում Ջեյմսը ստացել է 59 % դարձել Նյու յորքցիների պաշտպանի"թեկնածու։ Հիմնական ընտրություններում՝ 2013 թվականի նոյեմբերին, նա հաղթել է հանրապետական մրցակցին՝ հավաքելով ձայների 83 %-ը[7]։
Երիտասարդություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորքում Նելլի և Ռոբերտ Ջեյմսի ընտանիքում[8]։ Նա սովորել է հանրային դպրոցներում Նյու Յորքում, 1981 թվականին ստացել է բակալավրի աստիճան Նյու Յորքի քաղաքային համալսարանում[9]։
Ջեյմսը 1986 թվականին ավարտել է Հովարդի համալսարանի իրավունքի դպրոցը[10] և 1989 թվականին քննություն հանձնել Նյու Յորքի նահանգի փաստաբանների կոլեգիայում[11]։ Նա հաճախում է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և պետական գործերի դպրոց՝ պետական կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար[12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը աշխատել է հանրային պաշտպան իրավաբանական օգնության համայնքում, ինչպես նաև հիմնել Է աֆրոամերիկացի պրոֆեսիոնալ կազմակերպությունների կոալիցիա՝ երիտասարդներին կրթություն ստանալու համար[13][14]։ Դրանից հետո նա փոքր պաշտոններ էր զբաղեցնում նահանգի կառավարությանը կից։ Նրա առաջին արշավը քաղաքային խորհրդում 2001 թվականին հաջողությամբ չի անցել, ի տարբերություն 2003 թվականի արշավի, երբ նա ընտրվել է աշխատանքային ընտանիքների կուսակցությունից և դարձել Նյու Յորքի նահանգում երրորդ կուսակցությունից ընտրված առաջին մարդը՝ 1977 թվականից ի վեր[15]։ 2005 թվականին Ջեյմսը հաղթել է ոչ միայն աշխատող ընտանիքների կուսակցության, այլև դեմոկրատական կուսակցության առաջադրմամբ։ 2013 թվականին նա հաղթել է հանրային փաստաբանի ընտրություններում՝ քաղաքի շատ կարևոր արհմիությունների և թերթերի աջակցությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177696/letitia-james/
- ↑ Ebony
- ↑ «TheRoot». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Clutch». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Daily Kos
- ↑ WNYC
- ↑ «ABC Local». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Сайт кампании в городской совет».
- ↑ «The City University of New York». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «New York City Council».
- ↑ «Адвокаты штата Нью-Йорк».
- ↑ «Сайт кампании в общественные адвокаты». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «WCCNY». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ NYCCFB
- ↑ New York Times
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիցիա Ջեյմս» հոդվածին։ |
|