Լիվ Ուլման
Լիվ Ուլման | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1938[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնիա[4] |
Քաղաքացիություն | Նորվեգիա և Շվեդիա |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | սցենարիստ, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Համատեղ ապրող(ներ) | Dragan Babić? և Ինգմար Բերգման |
Երեխա(ներ) | Լին Ուլման[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Լիվ Ուլման (նորվ.՝ Liv Johanne Ullmann, դեկտեմբերի 16, 1938, Տոկիո, Ճապոնիա), նորվեգացի դերասանուհի, նաև ռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել խաղալով շվեդ հռչակավոր ռեժիսոր Ինգմար Բերգմանի մի շարք ֆիլմերում։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիվ Ուլմանը ծնվել է 1938 թվականին Տոկիոյում։ Մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել Կանադայում, ապա դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնում, աշխատելով Ստավանգեր թատրոնում, իսկ ավելի ուշ Օսլոյի Ազգային թատրոնում։
Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1957 թվականից նորվեգական ու շվեդական ֆիլմերում, բայց ճանաչում նրան բերեց 1966 թ. Ինգմար Բերգմանի «Անհատ» ֆիլմում Էլիզաբեթ Ֆոգելի դերը։ Այս ֆիլմից հետո նա նկարահանվեց Բերգմանի շատ ֆիլմերում։ 1966 թվականի օգոստոսի 9-ին Ուլմանը Ինգմար Բերգմանից աղջիկ ունեցավ (չնայած ամուսնացած չէր նրա հետ)՝ Լինն Ուլման, ով դարձավ գրող և լրագրող։
Բացի Բերգմանի ֆիլմերում նկարահանվելուց Լիվ Ումանը նաև հաջողությամբ հանդես էր գալիս Բրոդվեյի բեմերում, խաղալով Հենրիկ Իբսենի պիեսների բեմադրություններում։ 1977 թ. լույս տեսավ նրա ինքնակենսագրականը՝ «Փոխոփություն»։ Ինգմար Բերգմանի հետ վերջին աշտանանքը դարձավ «Սարաբանդա» դրաման։ Սկսած 1990-ական թթ. Լիվ Ուլմանը զբաղվում էր նաև ռեժիսորական աշխատանքներով։
2008 թվականին Լիվ Ուլմանը հրավիրվեց որպես Մոսկովյան երեսուներորդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ[11].
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով Ուլմանը նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում, ևս 6 ֆիլմի ռեժիսոր է, 3 ֆիլմի համար գրել է սցենար։ Առավել նշանավոր ֆիլմերից են՝
- 1966 - Անհատը / Persona
- 1968 - Գայլի ժամը / Vargtimmen
- 1968 - Ամոթ / Skammen
- 1969 - Կիրք / En passion
- 1970 - Սառը քրտինք / Cold Sweat
- 1971 - Էմիգրանտները / Utvandrarna
- 1972 - Ուղարկվածները / Nybyggarna
- 1972 - Շշուկներ և ճիչեր / Viskningar Och Rop
- 1973 - 40 կարատ / 40 Carats
- 1973 - Տեսարաններ ամուսնական կյանքից / Scener ur ett äktenskap
- 1975 - Երեսով երեսին / Ansikte Mot Ansikte
- 1975 - Կախարդական ֆլեյտան / Trollflöjten
- 1977 - Օձի փոս / Das Schlangenei
- 1977 - Կամուրջը շատ հեռու է/ A Bridge Too Far
- 1978 - Աշնանային սոնատ / Höstsonaten
- 1989 - Վարդերի այգին / The Rose Garden
- 2003 - Սարաբանդա / Saraband
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118625233 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ https://web.archive.org/web/20190720124302/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2004.69.0.html
- ↑ https://www.h-avis.no/puls/walk-of-fame/sentrum/nye-navn-til-stjernesteinene/s/5-62-295540
- ↑ https://filmfestivalen.no/content/uploads/2020/06/Mottakere-av-Haugesund-Bys-hederspris-Den-spillende-Faun.pdf
- ↑ https://www.vg.no/rampelys/i/28em8y/liv-ullmann-mottar-aeres-oscar-egentlig-veldig-forbausende
- ↑ https://www.adressa.no/nyheter/trondheim/2017/05/09/Avskaffet-æresborger-ordningen-14703377.ece
- ↑ XXX ММКФ (2008) Արխիվացված 2010-11-25 Wayback Machine (Ստուգված է 1 Հուլիսի 2010)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվ Ուլման» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նորվեգացի դերասանուհիներ
- Շվեդ դերասանուհիներ
- Կին ինքնակենսագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Նորվեգացի կինոռեժիսորներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Նորվեգացի ռեժիսորներ
- Շվեդ սցենարիստներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Թատերական ռեժիսորներ
- Նորվեգացի ֆեմինիստներ
- Նորվեգացի արվեստագետներ
- Նորվեգացի կին գրողներ