Jump to content

Լիցեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիցեյ Ֆինլանդիայի Կոտկա քաղաքում

Լիցեյ (գերմ.՝ Lyzeumլատին․՝ lусеumհին հունարեն՝ Λύκειον), միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություն Արևմտյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներում։

Ֆրանսիայում լիցեյ ժամանակակից միջնակարգ հանրակրթական դպրոցի միակ տեսակն է (5-ամյա տարրական դպրոցի հիման վրա 7-ամյա ուսման ժամկետով)։ Իտալիայում կան դասական և ռեալական լիցեյներ (5-ամյա ուսման ժամկետով)։ Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում լիցեյ են կոչվում միջնակարգ դպրոցի 3-4-ամյա տևողությամբ բարձր դասընթացները, Բելգիայում՝ աղջիկների միջնակարգ դպրոցները, Լեհաստանում՝ հասունության ատեստատ տվող քառամյա դպրոցները։

19-րդ և 20-րդ դարերի սկզբին Գերմանիայում և Ավստրո-Հունգարիայում լիցեյ էին կոչվում իգական միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 636