Լոյան
Բնակավայր | ||
---|---|---|
Լոյան | ||
չինարեն՝ 洛阳市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Հենան | |
Ներքին բաժանում | Laocheng District?, Xigong District?, Chanhe Hui District?, Jianxi District?, Jili District?, Luolong District?, Mengjin District?, Xin'an County?, Luanchuan County?, Song County?, Ruyang County?, Yiyang County?, Luoning County?, Yichuan County? և Yanshi District? | |
Մակերես | 15 235,85 կմ² | |
ԲԾՄ | 144 մետր | |
Բնակչություն | ▲7 056 699 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 379 | |
Փոստային դասիչ | 471000 | |
Ավտոմոբիլային կոդ | 豫C | |
Պաշտոնական կայք | ly.gov.cn | |
| ||
Լոյան (պարզեցված չինարեն՝ 洛阳; ավանդական չինարեն՝ 洛陽; փինյին՝ Luòyáng wym. [lwɔ̂jɑ̌ŋ]), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հենան նահանգում, Հուանհեի վտակ Լո-հեի զույգ ափերին։
Համառոտ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 391 054[2], ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 6 156 510[3]: Լոյանը սննդի արդյունաբերության, արհեստագործական արտադրանքի, փոխադրամիջոցների և այլ մեքենաների արտադրության, բամբակեղենի ու կաուչուկի արտադրության կենտրոն է։ Քաղաքում գործում են բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ, որոնք բավականին բարձր վարկանիշ ունեն Չինաստանում[4]։ Վարչական տեսակետից Լոյանը բաժանված է հինգ շրջանների, որոնցից առայժմ միայն Ջիլին է ուրբանիզացված[5]։ Համայնքի ամբողջ տարածքի 45.51%-ը զբաղեցնում են լեռները, 40.73%-ը՝ բլուրները և ընդամենը 13.8%-ը՝ դաշտավայրը[6]։
Չինական կենտրոնական դաշտավայրում գտնվող Լոյանը չինական քաղաքակրթության օրրաններից և Չինաստանի հին մայրաքաղաքներից մեկն է (համարվում է պատմական չորս մեծ մայրաքաղաքներից մեկը)։
Քաղաքը ներկայումս կաթոլիկ թեմի եպիսկոպոսական առաջնորդանիստ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոյանը չինական հնագույն բնակավայրերից է։
- Մ. թ. ա. XI դար – իշխան Ժուն հիմնադրել է Ժու արքայատահմի մայրաքաղաքը և անվանակոչել Չենգժու (成周):
- Մ. թ. ա. 510 թ. – քաղաքն ավերվել է թշնամական հարձակումների հետևանքով, մեկ տարի անց վերակառուցվել։
- 25 թ. - Լոյանը դարձել է Արևելյան Հան արքայատոհմի մայրաքաղաքը։
- 68 թ. – այստեղ կառուցվել է Չինաստանի բուդդայական առաջին սրբավայրը՝ Ճերմակաձիու տաճարը։
- 190 – պետքարտուղար Դոնգ Ժուոյի զորքերը ավարի ու ավերի են մատնել քաղաքը։
- 493 – Հյուսիսային Վեյ թագավորության մայրաքաղաքը Դատունից տեղափոխվել է Լոյան։ Քաղաքն իր այդ կարգավիճակը պահպանել է մինչև 535 թվականը։
Համաշխարհային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լունմինի քարանձավներ - (2000.11.30)[7]
- Չինական մեծ ջրանցք – (2014.6.22)[8]
- Մետաքսի ճանապարհ – (2014.6.22)[9]
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոյանի կլիման, Köppen climate classification-ի դասակարգման համաձայն, դասվում է Cwa տիպին։
Լոյան (1971–2000 normals, extremes 1951–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.2 (72) |
24.3 (75.7) |
31.2 (88.2) |
35.5 (95.9) |
40.6 (105.1) |
44.2 (111.6) |
41.9 (107.4) |
41.7 (107.1) |
38.2 (100.8) |
34.8 (94.6) |
27.0 (80.6) |
23.5 (74.3) |
44.2 (111.6) |
Միջին օրական °C (°F) | 0.8 (33.4) |
2.9 (37.2) |
8.6 (47.5) |
15.9 (60.6) |
21.3 (70.3) |
26.0 (78.8) |
27.0 (80.6) |
25.9 (78.6) |
21.1 (70) |
15.4 (59.7) |
8.6 (47.5) |
2.6 (36.7) |
14.68 (58.41) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −17.4 (0.7) |
−18.2 (−0.8) |
−9.1 (15.6) |
−3.6 (25.5) |
4.4 (39.9) |
12.2 (54) |
16.5 (61.7) |
13.5 (56.3) |
6.9 (44.4) |
−2.3 (27.9) |
−8.6 (16.5) |
−14.9 (5.2) |
−18.2 (−0.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 9.0 (0.354) |
15.9 (0.626) |
26.4 (1.039) |
36.9 (1.453) |
50.2 (1.976) |
62.9 (2.476) |
140.2 (5.52) |
97.4 (3.835) |
84.1 (3.311) |
45.2 (1.78) |
19.5 (0.768) |
11.8 (0.465) |
599.5 (23.603) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1mm) | 3.5 | 5.1 | 6.2 | 7.0 | 6.9 | 8.0 | 12.2 | 10.7 | 9.4 | 7.8 | 5.0 | 3.4 | 85.2 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճապոնիա, Օկայամա, 1981 թվականից
- Ֆրանսիա, Տուր, 1982 թվականից
- Ճապոնիա, Սուկագավա, 1993 թվականից
- Բուլղարիա, Պլովդիվ, 1994 թվականից
- ԱՄՆ, Լա Կրոս, Վիսկոնսին նահանգ, 1997 թվականից
- Ռուսաստան, Տոլյատի, 2000 թվականից
- Ճապոնիա, Կաշիհարա, 2006 թվականից
- Իսպանիա, Ալկալա դե Էնարես, 2010 թվականից
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի տեսքը արբանյակից
-
Լո գետը
-
Արդի Լոյանը
-
Ժու իշխանի հուշարձանը
-
Պագոդան
-
Թանգարանը
-
Թանգարանում
-
Ճերմակաձիու տաճարը
-
Տեսարան Լունմին քարանձավից
-
Լիժին դարպասը և վերակառուցված քաղաքային պարիսպը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ «Luoyang» (անգլերեն). World Gazetteer. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «China Prefectures» (անգլերեն). Statoids. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ |id = 3934524|tytuł=Luoyang|data dostępu=2010-12-18}}
- ↑ «China: Hénán». China Population. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 洛阳市人民政府网站 [Luòyángshì Rénmín Zhèngfǔ Wǎngzhàn, Luoyang Municipal People’s Government Website] op. cit. 北京2008年奥运火炬接力官方网站 [Běijīng 2008 Nián Àoyùn Huǒjù Jiēlì Guānfāng Wǎngzhàn, Beijing 2008 Torch Relay Official Website]. 〈洛阳地理及气候概况〉 ["Luòyáng Dìlǐ Jí Qìhòu Gàikuàng", "Overview of Luoyang’s Geography and Climate"]. 20 Mar 2008. Accessed 16 Jan 2014. (zh)
- ↑ «Longmen Grottoes».
- ↑ «The Grand Canal».
- ↑ «Silk Roads: The Routes Network of Chang'an-Tianshan Corridor».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abramson, Marc. Ethnic Identity in Tang China. University of Pennsylvania Press (Philadelphia), 2008. 978-0-8122-4052-8.
- Cotterell, Arthur. The Imperial Capitals of China: An Inside View of the Celestial Empire. Pimlico (London), 2008. 978-1-84595-010-1.
- Hill, John E. Through the Jade Gate to Rome: A Study of the Silk Routes during the Later Han Dynasty, 1st to 2nd Centuries CE. BookSurge (Charleston), 2009. 978-1-4392-2134-1.
- Jenner, W. J. Memories of Loyang. Clarendon Press (Oxford), 1981.
- Yang Hsüan-chih. Lo-yang ch‘ien-lan chi, translated by Wang Yi-t‘ung as A Record of Buddhist Monasteries in Lo-yang. Princeton University Press (Princeton), 1984. 0-691-05403-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of the Luoyang Municipal Government
- "Wangcheng Park in Luoyang" at China.org
Վիքիճամփորդն ունի Luoyangին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոյան» հոդվածին։ |
|