Jump to content

Լևի Մորթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևի Մորթոն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և պետական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 16, 1824(1824-05-16)[1]
Ծննդավայր Shoreham, Էդիսոն շրջան, Վերմոնտ, ԱՄՆ
Վախճանի օր մայիսի 16, 1920(1920-05-16)[1] (96 տարեկան)
Վախճանի վայր Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Թաղված Rhinebeck Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Daniel Oliver Morton?
Մայր Lucretia Parsons?[2]
Ամուսին Anna Morton?
Զավակներ Edith Livingston Morton Eustis?, Helen Morton? և Alice Morton?
 
Ինքնագիր Изображение автографа

Լևի Մորթոն (անգլ.՝ Levi Parsons Morton, մայիսի 16, 1824(1824-05-16)[1], Shoreham, Էդիսոն շրջան, Վերմոնտ, ԱՄՆ - մայիսի 16, 1920(1920-05-16)[1], Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 22-րդ փոխնախագահ (1889-1893) և Նյու Յորքի 31-րդ նահանգապետ (1895-1896)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթոնը ծնվել է Վերմոնտ նահանգի Շորհեմ քաղաքում, միաբանության նախարար Դենիել Օլիվեր Մորթոնի (1788-1852) և Լուկրեցիա Փարսոնսի ընտանիքում (1789-1862)[3]։ Նրա ավագ եղբայրը՝ Դևիդ Օլիվեր Մորթոնը (1815-1859), եղել է 1849-1850 թվականներին՝ Տոլեդոյի քաղաքապետը[4]։

Մանկության տարիներին Լևին թողել է դպրոցը և գնացել է Մասաչուսեթսի Էնֆիլդ քաղաքում դպիր աշխատելու։ Ավելի ուշ աշխատել է Բոսկաուենի դպրոցում[5]։ 1876 թվականին Կոնգրեսի ընտրություններում Մորթոնը պարտվում է, բայց նախագահ Ռեզերֆորդ Հեյզի կողմից նշանակվում է պատվավոր կոմիսար՝ 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար[6]։

Հանրապետական կուսակցության 46-րդ և 47-րդ համագումարներում Մորթոնն ընտրվել է Կոնգրեսի անդամ։ 1880 թվականին նախագահի թեկնածու Ջեյմս Գարֆիլդը Լևին Մորթոնին առաջարկել է դառնալ փոխնախագահի թեկնածու, սակայն վերջինս հրաժարվել է[5]։ Եթե նա համաձայներ, ապա Գարֆիլդի սպանությունից հետո Մորթոնը Չեստեր Արթուրի փոխարեն կդառնար ԱՄՆ-ի 21-րդ նախագահը[3]։

Հարիսոնի և Մորթոնի նախընտրական պաստառը

1881-1885 թվականներին Մորթոնը զբաղեցնում Էր Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, այնտեղ լինելով բավական հայտնի։ Նա օգնեց հաստատել երկու երկրների միջև առևտրային հարաբերություններ[5], ինչպես նաև 1881 թվականի հոկտեմբերի 24-ին Ազատության արձանի աջ ոտքի բութ մատին առաջին դուրգամն է կպցրել[6]։

1889 թվականին Մորթոնը դարձել է փոխնախագահ։ Իր պաշտոնավարման ընթացքում Գարիսոնը փորձել է օրենք ընդունել, որը օժտված է եղել հարավի աֆրոամերիկացիների ընտրական իրավունքներով, սակայն Մորթոնը չի պաշտպանել օրինագիծը[6]։ Նախագահը նրան մեղադրել է օրինագծի տապալման մեջ։ 1892 թվականի ընտրություններում Մորթոնի պարտությունից հետո, փոխնախագահ է դարձել Էդլայ Ստիվենսոնը։

1895-1896 թվականներին եղել է Նյու Յորքի նահանգապետը։1896 թվականի նախագահական ընտրություններում եղել է թեկնածու, սակայն ի վերջո ընտրվել է Ուիլյամ Մըք Քինլին հանրապետական կուսակցությունից[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականի հոկտեմբերի 15-ին Լևի Մորթոնն ամուսնացել է Լյուսի Յանգ Քիմբելի հետ, որը նրան մեկ երեխա է պարգևել։ 1873 թվականին կնոջ մահից հետո Մորթոնը ամուսնացել է Աննա Լիվինգստոն Ռիդի հետ[3]։

Մորթոնը մահացել է իր ծննդյան օրը՝ 1920 թվականի մայիսի 16-ին Նյու Յորքի Ռայնբեկ քաղաքում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 «NationMaster - Encyclopedia: Levi P. Morton». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Partial Genealogy of the Mortons of New York, Plymouth, and Ohio» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Levi P. Morton - eNotes.com Reference
  6. 6,0 6,1 6,2 6,3 Levi P. Morton: Biography from Answers.com

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևի Մորթոն» հոդվածին։