Jump to content

Լևոն Սարգսյան (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Սարգսյան (այլ կիրառումներ)
Լևոն Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1959(1959-06-21) (65 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1982) և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (1989)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2010)
Մասնագիտությունդիվանագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՀ ԱԳՆ և Երևանի պետական համալսարան

Լևոն (Լյովա) Ազատի Սարգսյան (հունիսի 21, 1959(1959-06-21), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, արևելագետ։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1981-1982 թթ. - աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Ալժիրում։
  • 1983-1985 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես զինվորական թարգմանիչ։
  • 1989-1991 թթ. - աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Լիբիայում։
  • 1991-1993 թթ. - աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող։
  • 1993-1994 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
  • 1994-1998 թթ. - Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։
  • 1998-2004 թթ. - Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2000-2005 թթ. - Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
  • 2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
  • 2006 թվականից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում։
  • 2007 թվականից - ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ։
  • 2008 թ. դեկտեմբերից - «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
  • 2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան[2]։
  • 2018 թ․ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից[3]։

Գիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2013)։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Լևոն Սարգսյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, արաբերեն, անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լ․ Սարգսյանին Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  2. Լ․ Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին
  3. «Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.