ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ԽՍՀՄ | ||
Տեսակ | պարգև և պատվավոր կոչում | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | հունվարի 13, 1936 | ||
Պարգևատրման քանակը | 1006 | ||
Հերթականություն | |||
Կրտսեր պարգև | Բելառուսական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ | ||
People's Artist of the USSR Վիքիպահեստում |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (ռուսերեն՝ Народный артист СССР), պատվավոր կոչում, որը շնորհվում էր ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի ականավոր գործիչներին, ովքեր համընդհանուր ճանաչման էին արժանացել և իրենց կարևորագույն ավանդն էին ունեցել խորհրդային թատրոնի, կինոյի և երաժշտության զարգացման գործում։ Հաստատվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի` 1936 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 47 հրամանով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին խորհրդային կառավարության կողմից սահմանվել է «Հանրապետության ժողովրդական արտիստ» («Народный артист Республики») պատվավոր կոչումը, որը մինչև 1936 թվականը համարվում էր ԽՍՀՄ բարձրագույն պատվավոր կոչումը և շնորհվում էր արվեստի նշանավոր գործիչներին։ Առաջին ժողովրդական արտիստներ դարձան կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը, երգիչներ Ֆեոդոր Շալյապինը և Լեոնիդ Սոբինովը, ինչպես նաև նկարիչ Ալեքսանդր Գոլովինը։ 1936 թվականից, պատվավոր բարձրագույն կոչում համարվել է` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը։
Ի տարբերություն միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի կոչման, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը հանդիսանում էր առավել բարձր աստիճանի կոչում, որը շնորհվում էր երաժշտության, կինոյի և բեմական այլ արվեստների բնագավառի հայտնի ներկայացուցիչներին։ Այն հիմնականում շնորհվում էր արվեստի այն նշանավոր գործիչներին, ովքեր հատուկ ներդրում էին ունեցել խորհրդային թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի, հեռուստատեսության, ռադիոհեռարձակման զարգացման և ստեղծագործական հերթափոխի դաստիարակման գործում[1]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստին հանձնվում էր ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության պատվոգիրը, կրծքանշան և դրա վկայականը։ Կրծքանշանը պատրաստված էր ոսկեջրված պղնձի և ցինկի խառնուրդից (տոմբակ) և ուներ քառանկյուն զարդաքանդակի տեսք, որի վրա ռուսերեն լեզվով գրված էր «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» արտահայտությունը, իսկ ներքևի հատվածում պատկերված էր մուրճ և մանգաղ։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականի սեպտեմբերի 6-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի առաջին կոչումը շնորհվել է 13 մարդու.
- Կոնստանտին Ստանիսլավսկի - թատերական ռեժիսոր
- Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո - թատերական ռեժիսոր և գրող
- Վասիլի Կաչալով - դերասան
- Իվան Մոսկվին - դերասան
- Եկատերինա Կորչագինա-Ալեքսանդրովսկայա - դերասանուհի
- Մարիա Բլյումենտալ-Տամարինա - դերասանուհի
- Անտոնինա Նեժդանովա - երգչուհի
- Բորիս Շչուկին - դերասան
- Մարիա Լիտվինենկո-Վոլգեմուտ - երգչուհի
- Պանաս Սակսագանսկի - դերասան և ռեժիսոր
- Ակակի Վասաձե - դերասան և ռեժիսոր
- Ակակի Խորավա - դերասան և ռեժիսոր
- Կուլյաշ Բայսեիտովա - երգչուհի
Վերջին անգամ, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին[2], ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացել են երկու հոգի.
- Սոֆյա Պիլյավսկայա - դերասանուհի[3]
- Օլեգ Յանկովսկի - դերասան[4]
Ընդհանուր առմամբ, «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» կոչմանն արժանացել է 1006 մարդ[5]։
Հայազգի ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հայազգին (եթե կարելի է այդպես անվանել), ով ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը, հայտնի թատերական գործիչ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն է (1936թ. սեպտեմբերի 6), իսկ վերջինը` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը (1991թ. դեկտեմբերի 20)։ Ընդհանուր առմամբ այդ կոչմանն արժանացել են հայկական արմատներով և հայազգի` 51 արվեստի գործիչներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Положение о почётном звании Народный артист СССР. — Утв. Постановлением Центрального Исполнительного Комитета СССР от 6 сентября 1936 г. (Собрание Законодательства СССР. 1936 г., № 47, стр. 400)
- ↑ Вступило в силу через 10 дней после опубликования в Ведомостях Верховного Совета СССР от 25 декабря 1991 г.
- ↑ Указ Президента СССР от 21.12.1991 № УП-3113.
- ↑ Указ Президента СССР от 21.12.1991 № УП-3112.
- ↑ Справочник «Народные артисты Советского Союза» авт.-сост. М. В. Музалевский, В. Л. Иванов.