Jump to content

Խաղողի թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողի թերապիա կամ խաղողի դիետա, որը նաև հայտնի է որպես ամպելոթերապիա (հուն.` άμπλος - խաղող և թերապիա), թերապիա, սննդակարգ, դիետա, որը ներառում է սննդի մեջ մեծ քանակությամբ խաղողի օգտագործում, ներառյալ սերմերի, որթատունկի մասերի, նաև տերևների օգտագործում, որպես այլընտրանքային բժշկության ձև։ Հայեցակարգը մշակվել է 19-րդ դարում Գերմանիայի գինեգործական շրջանների բուժավայրերում, ինչպիսիք են Բադ Դյուրկհեյմը, Մերանոն կամ Պրեսբուրգում[1]։

Խաղողաբուժությունն օրգանիզմում ակտիվացնում է նյութափոխանակության պրոցեսները (հատկապես ջրա-աղային), արագացնում մեզի արտազատումը, կանոնավորում ստամոքս-աղիքային համակարգի շարժողական գործունեությունը, լավացնում ախորժակը։

Նշանակվում է սնուցման անկման (հատկապես թոքաբորբի նախնական փուլերում), սրտի, լյարդի, թոքերի հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի, երկրորդային սակավարյունության ժամանակ։ Հակացուցված է շաքարախտի, սուր հիվանդությունների, ստամոքսի խոցի, թոքաբորբի սրացումների, ճարպակալման, հիպերտոնիայի, քրոնիկ փորլուծության դեպքում։

Խաղողի թերապիայով բուժման կողմնակիցները վստահեցնում են, որ այն կարող է բուժել գրեթե ցանկացած տեսակի հիվանդություններ, օրինակ. դիսպեպսիա, հիստերիա, թութք, լյարդի հիվանդություններ, շնչառական հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, հոդատապ[2], նաև կարող է բուժել արյան բարձր ճնշումը, աչքի հիվանդությունները կամ ալեհեր մազերը[3]։

Հայեցակարգը չունի գիտական հիմք և համարվում է շառլատանություն այնպիսի գիտական հաստատությունների կողմից, ինչպիսին է Ամերիկյան քաղցկեղի միությունը[3]։

Օգտակարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի թերապիան որոշ առումով ենթադրում է, որ խաղողի բաղադրիչների օգտագործումը կարող է ապահովել անսովոր թերապևտիկ կամ սննդային օգուտներ։ Այնուամենայնիվ, խաղողի օգտագործումը անհայտ ազդեցություն ունի սրտանոթային հիվանդությունների և այլ հիվանդությունների խնդրում, ինչպիսիք են մետաբոլիկ համախտանիշը[4]։ Այլընտրանքային բժշկության մասնագետները խորհուրդ են տվել խաղող և որթատունկի մասեր՝ տարբեր հիվանդությունների բուժման համար, սակայն նման ազդեցության որևէ կլինիկական ապացույց չկա[3][4]։

Խաղողի կնճեռը (չեչ, քուսպ) պարունակում է տարբեր միկրոէլեմենտներ[5], սակայն կնճեռից ստացված ալյուրը ունի սննդանյութերի փոփոխական պարունակություն՝ պայմանավորված վերամշակման, չորացման և պահպանման պայմաններով[6]։ Հում խաղողը հիմնականում զուրկ է սննդային օգուտներից, բացառությամբ չափավոր քանակությամբ ածխաջրերի և վիտամին K-ի (տես խաղողի օգտագործում

Խաղողի կորիզներից և խաղողի կեղևից արդյունահանված պրոանտոցիանիդինները, անտոցիանինները և ռեսվերատրոլը գտնվում են հիմնական հետազոտության տակ՝ իրենց հնարավոր կենսաբանական ազդեցության համար։ Կնճեռը պարունակում է նաև օրգանական թթուներ (գինեթթու կամ խաղողաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, տանինաթթու (դաբաղանյութ))[5], սակայն առողջության վրա այս ֆիտոքիմիկատների ազդեցության որևէ ապացույց չկա[4]։

Խաղողաբուժությունը հայտնի է եղել մ.թ. 1-ին դարից: Խաղողի սննդակարգի մասին փաստաթղթավորում առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայի Բադ Դյուրկհեյմ խաղողագործական քաղաքի ընտանեկան բժիշկ Վեյթ Կաուֆմանի հրապարակումում, որը կոչվում է «Die Traubenkur in Dürkheim a.d. Haardt» (Խաղողի բուժման դասընթաց Դյուրկհեյմում, Հաարդտ գետում) (1856)[1]։ Կաուֆմանը լավ հայտնի էր իր տարածքում և ախտաբան Ռուդոլֆ Վիրխովի (1821-1902) անձնական ընկերն էր, ով պարբերաբար բուժում էր անցնում նրա մոտ։

ԽՍՀՄ-ում խաղողի բուժման գիտատ-տեսական հիմունքները մշակվել են 1920-ական թվականներին Սեմաշկոյի անվան ինստիտուտի (Յալթա) մի խումբ բժիշկների կողմից՝ Ա. Վ. Դյակովի գլխավորությամբ[7]։ Կիրառում են Ղրիմի հարավային ափի առողջարաններում (Սուդակ, Եվպատորիա), Մոլդավիայում, Վրաստանում, Միջին Ասիայում, Հայաստանում՝ սովորաբար զուգորդելով կլիմայաբուժության հետ: Օգտագործում են միայն հասուն պտուղներ[8]:

Ամպելոթերապիան առաջարկվում է այլընտրանքային բժշկության կլինիկաներում և առողջարաններում, մասնավորապես Եվրոպայում[9], գինոթերապիայի հետ միասին (կոսմետիկ բուժում, որը ներառում է խաղողը մաշկին քսելը)։

Յոհաննա Բրանդտի հետ հանդիպման ազդաթերթիկ

Հարավաֆրիկացի բուժքույր Յոհաննա Բրանդտը տարածել է խաղողի դիետան որպես քաղցկեղի բուժման միջոց 1925 թվականից։ Նա իր «Խաղողի բուժումը»[10] գրքով հրապարակել է մոտ քսան բրոշյուր առողջական խնդիրների բնական միջոցների մասին, որը, ինչպես ասում են, գրվել է այն բանից հետո, երբ Բրանդտը բուժել է իրեն ստամոքսի քաղցկեղից՝ հետևելով այդ սննդակարգին[11]։ Գիրքը վերահրատարակվել է 1989 թվականին որպես «Ինչպես հաղթահարել քաղցկեղը, բնականորեն»[12], որում ներառվել է Բրանդտի աշխատանքի մասին Բենեդիկտ Լուստի աջակցական խոսքը, որին սովորաբար անվանում են «նատուրոպաթիայի հայր»[13][14]։

Թեև խաղողի կեղևում պարունակվող ռեսվերատրոլը սովորաբար օգտագործվում է որպես սննդային հավելում և ուսումնասիրվել է մարդկանց վրա փորձարկումներում այն քանակությամբ, որն ավելի շատ է, քան կարմիր գինի խմելով կարելի է ընդունել, ապացուցողական բժշկությամբ հաստատված չէ, որ ռեսվերատրոլը որևէ կերպ ազդում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների վրա[15]։ Խաղողի թերապիայի ջատագովները պնդում են, որ խաղողի ֆիտոքիմիկատներն արգելակում են քաղցկեղի, արթրիտի կամ շաքարախտի զարգացումը, սակայն նման ազդեցության մասին գիտական ապացույցներ չկան[3][4]։

Բուժման ժամանակ օգտագործում են միայն հասուն պտուղներ։ Օրաբաժինը՝ 2 կգ պտուղ կամ 1, 2 լ հյութ։ Խաղողաբուժության ընթացքում, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներից խուսափելու նպատակով, չի թույլատրվում օգտագործել ճարպային սնունդ, կաթ, կաթնամթերք, ալկոհոլային խմիչքներ, կվաս, հանքային ջրեր։

Խաղողի բուժումը տևում է երեքից վեց շաբաթ` օրական մի քանի կիլոգրամ խաղող ուտելով[2][16][17], բուժման ավելի ժամանակակից կողմնակիցները հիմնականում նվազեցրել են այն մինչև 300 գ-ից մինչև 1 կգ[18]։ Բուժման որոշ տարբերակներում խաղողը կարող է փոխարինվել նաև խաղողի հյութով։

Վեյտ Կաուֆմանի առաջարկած դիետան խորհուրդ է տալիս օրական մի քանի ֆունտ թարմ քաղած խաղող ուտել՝ այն 4 բաժինների բաժանած՝ զուգորդելով զբոսանքների, սպորտի և թեթև առողջ սնունդի հետ, երեքից վեց շաբաթվա ընթացքում բժշկական անձնակազմի կողմից վերահսկվող բուժավայրում[1]։ Յոհաննա Բրանդտի առաջարկած դիետան խորհուրդ էր տալիս երկու-երեք օր ծոմ պահել՝ միայն սառը ջուր օգտագործել, որից հետո հաջորդել միայն խաղողի և ջրի դիետա մեկից երկու շաբաթ՝ օրական յոթ անգամյա սնունդով։ Որից հետո սննդակարգը լրացնել թարմ մրգերով, լոլիկով և մածունով կամ կաթնաշոռով, որին էլ հաջորդել հում բանջարեղենը[3]։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա գիտական ապացույցները չեն հաստատում այն պնդումները, որ խաղողի դիետան ինքն իրենով արդյունավետ է քաղցկեղի կամ որևէ այլ հիվանդության բուժման համար[3]։ Բրանդտի դիետան, մասնավորապես, նկարագրվել է որպես «շառլատանություն» Բարեթի կողմից, ով նշում է, որ Ամերիկյան քաղցկեղի միությունը վերանայել է «Խաղողի բուժումը» 1965, 1971, 1974 և 2000 թվականներին և չի գտել որևէ օգտակարություն մարդու քաղցկեղի կամ որևէ այլ հիվանդության դեմ[3]։ Խաղողի կորիզի էքստրակտը ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից ճանաչվել է որպես «քաղցկեղի կեղծ բուժում»[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Kaufmann, Veit (1854). Die Traubenkur in Dürkheim a.d. Haardt. Mannheim: J. Bensheimer.
  2. 2,0 2,1 Dr. Veit Kaufmann (1854). «Die Traubenkur in Dürkheim a.d. Haardt».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Barrett, Stephen (2001 թ․ սեպտեմբերի 18). «The Grape Cure». Quack Watch. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Woerdeman, J; van Poelgeest, E; Ket, J C F; Eringa, E C; Serné, E H; Smulders, Y M (2017 թ․ հունվարի 1). «Do grape polyphenols improve metabolic syndrome components? A systematic review». European Journal of Clinical Nutrition. 71 (12): 1381–1392. doi:10.1038/ejcn.2016.227. ISSN 0954-3007. PMID 28145414. S2CID 2204847.
  5. 5,0 5,1 Castro Sousa, Eldina; and 11 others (2014 թ․ հունվար). «Chemical composition and bioactive compounds of grape pomace (Vitis vinifera L.), Benitaka variety, grown in the semiarid region of Northeast Brazil». Food Science and Technology. 34 (1). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Brazinha, Carla; Cadima, Mafalda; Crespo, João G. (2014). «Optimization of Extraction of Bioactive Compounds from Different Types of Grape Pomace Produced at Wineries and Distilleries». Journal of Food Science. 79 (6): E1142–E1149. doi:10.1111/1750-3841.12476. ISSN 0022-1147. PMID 24891032.
  7. «Grape Cure». The Free Dictionary. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «Հայկական Սովետական Հանրագիտարան. Խաղողաբուժություն». hy.wikisource.org. էջ 6, հատոր 5. Վերցված է 2024-08-03-ին.
  9. Maillard, Catherine. «Treat your skin to grape therapy». The Grape Cure. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «The Grape Cure Audiobook». audiobookstore.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  11. Brandt, Johanna (2012). The grape cure (Special pocket-size ed.). Yonkers, N.Y.: Ehret Literature Publishing. ISBN 978-1570672798.
  12. Brandt, Johanna (1989 թ․ օգոստոսի 1). How to Conquer Cancer, Naturally: (English). Tree of Life Publications,U.S. ISBN 978-0-930852-06-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. James C. Whorton. «Benedict Lust, Naturopathy, and the Theory of Therapeutic Universalism» (PDF). Iron Game History. Volume 8 Number 2.
  14. «Naturopathic Opposition to Immunization | Quackwatch» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  15. Sahebkar A, Serban C, Ursoniu S, Wong ND, և այլք: (2015). «Lack of efficacy of resveratrol on C-reactive protein and selected cardiovascular risk factors--Results from a systematic review and meta-analysis of randomized controlled trials». Int. J. Cardiol. 189: 47–55. doi:10.1016/j.ijcard.2015.04.008. PMID 25885871.
  16. «The Grape Cure». Sydney Morning Herald. 1862.
  17. «Traubenkur». naturheilkundelexikon.de. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  18. «Traubenkur. Die Meraner Kurtraube als Heilmittel». www.suedtirol-it.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  19. «187 Fake Cancer 'Cures' Consumers Should Avoid». U.S. Food and Drug Administration. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 6