Խայիմ Հերցոգ
Խայիմ Հերցոգ եբրայերեն՝ חיים הרצוג | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1918[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելֆասթ, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 17, 1997[2][3][4][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ, Իսրայել |
Գերեզման | Հերցլի լեռ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, սպա, փաստաբան, փաստաբան, գրող, զինվոր և պատմաբան |
Ամուսին | Օրա Հերցոգ |
Ծնողներ | հայր՝ Իցհակ ՀաԼևի դուքս, մայր՝ Sarah Herzog?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Permanent Representative of Israel to the United Nations?, Իսրայելի նախագահ, Քնեսեթի պատգամավոր, դեսպան, Head of Military Intelligence of Israel? և Head of Military Intelligence of Israel? |
Կուսակցություն | ՄԱՊԱՅ, Ավոդա և Մաարախ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Իցխակ Հերցոգ և Michael Herzog? |
Ստորագրություն | |
Chaim Herzog Վիքիպահեստում |
Խայիմ Հերցոգ (եբրայերեն՝ חיים הרצוג, սեպտեմբերի 17, 1918[1][2][3][…], Բելֆասթ, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 17, 1997[2][3][4][…], Երուսաղեմ, Իսրայել)[6], Իսրայելի քաղաքական գործիչ, գեներալ, իրավաբան և գրող, 1983 - 1993 թվականներին, Իսրայելի վեցերորդ նախագահ։ Ծնվել է Բելֆասթում և մեծացել Դուբլինում, Իռլանդիայի գլխավոր ռաբբիիի որդին, նա 1935 թվականին գաղթեց Բրիտանական ենթամանդատային Պաղեստին և 1936–39 թվականների արաբական ապստամբության ժամանակ ծառայեց հրեական ռազմանակացված Հագանա խմբում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, նա՝ վերջում արդեն սպա, "Վիվիան" մականունը ստացավ, քանի որ բրիտանացիները "Խայիմ" չէին կարողանում արտասանել։ Պատերազմի և Բրիտանական մանդատի ավարտից և 1948 թվականին Իսրայելի անկախության հռչակումից հետո, նա վերադարձավ Պաղեստին, և Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում մասնակցեց Լատրունի ճակատամարտին։ Նա 1962 թվականին Իսրայելի պաշտպանական ուժերից հեռացավ գեներալ-մայորի աստիճանով։
Զինվորական ծառայությունը թողնելուց հետո, Հերցոգը իրավաբանական պրակտիկայով էր զբաղվում։ 1972 նա համահիմնադրեց Հերցոգ, Ֆոքս և Նեյման իրավաբանական կազմակերպությունը, որը հետագայում դարձավ Իսրայելի ամենամեծ իրավաբանական ընկերություններից մեկը։ 1975 - 1978 թվականներին նա Իսրայելի մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում, այդ պաշտոնում նա աներկբա մերժեց "Սիոնիզմը ռասիզմ է" բանաձևը՝ և խորհրդանշական ձևով համաժողովի առջև պատռեց այն։ Հերցոգը քաղաքականություն մտավ, 1981 թվականի ընտրություններում Հավասարեցում կուսակցությունից Քնեսեթի անդամ դառնալով։ Երկու տարի անց, 1983 թվականի մարտին, նա ընտրվեց նախագահի՝ հիմնականում արարողակարգային, պաշտոնին։ Նա պաշտոնավարեց երկու հնգամյա ժամկետ և 1993 թվականին թոշակի անցավ։ Չորս տարի անց նա մահացավ և թաղվեց Հերց լեռան վրա, Երուսաղեմ։ Նրա որդի Իսահակ Հերցոգը, 2013 թվականից, առաջնորդում է Իսրայելի աշխատավորական կուսակցությունը և Քնեսեթում խորհրդարանական ընդիմության առաջնորդն է[6]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերցոգը ծնվել էր 1918 թվականի սեպտեմբերի 17-ին, Քլիֆթոնպարկ ավենյուի վրա Բելֆասթ, Իռլանդիա։ Նա ռաբբի Իցհակ Հերցոգի՝ ով 1919 - 1937 թվականներին Իռլանդիայի գլխավոր ռաբբին էր (իսկ, հետագայում, Բրիտանական մանդատի Պաղեստինի և Իսրայել պետության) և նրա կնոջ Սառայի (ծնունդով Հիլման) որդին էր[7][8]։ Նրա հայրը ծնվել էր Լոմժայում, Լեհաստան, իսկ մայրը՝ Լատվիայում; մայրական կողմից նրա պապիկը Օրթոդոքս հրեական տամուդի գիտնական էր։ Հայրական տունը 1919 թվականից Դուբլինի Բլումֆիլդ ավենյու 33 հասցեում էր։ Հերցոգի հայրը, գերազանց տիրապետում էր իռլանդերենին, Իռլանդական անկախության պատերազմի ընթացքում Ֆըռստ Դեյլ և Իռլանդական հանրապետականներին աջակցելու համար հայտնի էր որպես "Սին Ֆեյնի Ռաբբի"[9]։ Հերցոգը սովորում էր Դուբլինի Վեսլեյ Քոլեջում և պատանեկան տարիներին ներգրավված էր Սիոնիստական երիտասարդական Դաշնության և Հաբորիմ Դրոր աշխատավորական սիոնիստական շարժման մեջ։
1935 թվականին ընտանիքը գաղթում է Բրիտանական մանդատի Պաղեստին; Հետագայում 1936-1939 թվականների արաբական ապստամբության ընթացքում Հերցոգը ծառայեց Հագանա ռազմանակացված խմբում։ Նա, իրավաբանության աստիճան վաստակելու համար, մեկնեց Լոնդոնի համալսարանական քոլեջ, ապա փաստաբանի որակավորում ստացավ Լինկոլն իրավաբանական կազմակերպությունում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]II Համաշխարհային պատերազմի տարիներին, Հերցոգը միացավ Բրիտանական բանակին, հիմնականում գործելով Գերմանիայում որպես զրահապատ կորպուսի տանկային հրամանատար[7]։ Այնտեղ նա ցմահ մականուն ձեռք բերեց՝ Վիվիեն, քանի որ բրիտանացիները չէին կարողանում արտաբերել Խայիմ անունը։ Հրեա զինվորն ասել է, որ "Վիվիեն" անունը "Խայիմ" անվան անգլիական համարժեքն է[10]։ 1943 թվականին նա ընդգրկվել էր Միացյալ Թագավորության հետախուզական կորպուսում և մասնակցել մի քանի համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը և գերեվարված գերմանացի զինվորի բացահայտմանը՝ որպես Հայնրիխ Հիմլեր։ 1947 թվականին նա զորացրվեց բանակից՝ մայորի աստիճանով։
Ռազմական, իրավական և քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից անմիջապես հետո Հերցոգը վերադարձավ Պաղեստին։ Իսրայել պետության հիմնադրումից հետո, նա կռվում էր Արաբա-Իսրայելական պատերազմում՝ ծառայելով որպես սպա, Լատրունի համար կռվում։ Նրա հետախուզական փորձը II Համաշխարհային պատերազմի ընթացքում արժևորվեց և հետագայում նա դարձավ Իսրայելի ռազմական հետախուզության տնօրեն։ Այդ պաշտոնում նա ծառայեց 1948 - 1950 թվականներին և կրկին 1959 - 1962 թվականներին։ 1950 - 1954 թվականներին, նա ծառայում էր ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության ռազմական կցորդ։ Նա Իսրայելի ռազմական ուժերից զորացրվեց 1962 թվականին գեներալ-մայորի աստիճանով։ Բանակը թողնելուց հետո, Հերցոգը մասնավոր իրավաբանական գրասենյակ բացեց։ 1967 թվականին, երբ վեցօրյա պատերազմը բռնկվեց, նա հասարակական կյանք վերադարձավ՝ որպես Իսրայելի Կոլ ռադիոյի ռազմական մեկնաբան։ Արևմտյան ափի գրավումից հետո, նա նշանակվեց Արևելյան Երուսաղեմի, Յուդեայի և Սամարիայի Ռազմական Նահանգապետ։
1972 թվականին, նա՝ համագործակցելով Մայքլ Ֆոքսի և Յակով Նիմանի հետ, հիմնեց Հերցոգ, Ֆոքս&Նիման իրավաբանական ֆիրման, որը հետագայում դարձավ Իսրայելի ամենամեծ իրավաբանական ֆիրմաներից մեկը[11]։
1975 թվականին, Հերցոգը նշանակվեց ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան, մնալով այդ պաշտոնին մինչև 1978 թվականը։ Նրա ժամկետի ընթացքում, ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը "Սիոնիզմը ռասիզմ է" բանաձևը ընդունեց (ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի 3379 բանաձև), որը Հերցոգը խորհրդանշորեն պատռեց (ինչպես իր հայրը վարվել էր Պաղեստինում Բրիտանական ենթամանդատային տարածքի վերաբերյալ Բրիտանական սպիտակ թղթի հետ), ասելով՝ "Մեր, հրեա ժողովրդի համար, այս բանաձևը հիմնած է ատելության, ստի և մեծամտության վրա, և զուրկ է որևէ բարոյական կամ իրավական արժեքից։ Մեզ, հրեա ժողովրդի համար, այն մի կտոր թղթից ավել չէ և մենք այդպես էլ այն կընդունենք։" Վերջին տարիներին, բրիտանացի պատմաբանները Սայմոն Ջոնաթանի գլխավորությամբ, այդ ելույթն ընդգրկեցին "Ելույթներ, որոնք փոխեցին աշխարհը" գրքում։ Գրքում ներառված են նաև, Նելսոն Մանդելայի, Ուինսթոն Չերչիլի և Ջոն Քենեդու ելույթները[12][13]։
1981 թվականի Իսրայելի օրենսդրական մարմնի ընտրություններում Հերցոգը քաղաքականություն մտավ առաջին անգամ, և դարձավ Քնեսեթի անդամ Հավասարեցում կուսակցությունից, որն Իսրայելի աշխատավորական կուսակցության նախորդն էր։
Նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականի մարտի 22-ին, Հերցոգը Քնեսեթի կողմից ընտրվեց Իսրայելի վեցերորդ նախագահ, ձայների 61 - 57 հարաբերակցությամբ, ընդդեմ աջակողմյան կառավարական կոալիցիայի թեկնածու Մենախեմ Էլոնի։ Նա պաշտոնը ստանձնեց 1983 թվականի մայիսի 5-ին և պաշտոնավարեց երկու հնգամյա ժամկետ, 1993 թվականին լքեց քաղաքականությունը։ Հերցոգը Իսրայելի նախագահներից առաջինն էր, որ պաշտոնական այցեր կատարեց արտասահմանյան երկրներ՝ Գերմանիա, և մի քանի հեռավոր արևելյան երկրներ, Ավստրիալիա և Նոր Զելանդիա։
1985 թվականին, Իռլանդիա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում, Հերցոգը այցելեց Դուբլինի Վեսլի քոլեջը, Դուբլինում բացեց Իռլանդա-հրեական թանգարանը, Սնիիմ մշակութային պարկում, Քերրի կոմսությունում, իր մանկության ընկերոջ՝ Իռլանդիայի նախկին դատախազ, հետագայում, հինգերորդ նախագահ Քերրոլ Օ՛Դելիի պատվին, բացել էր փայլեցված պողպատից ժամանակակից իսրայելական արձանը։ Հերցոգը Սադամ Հուսեյնի ռեժիմի անխոնջ հակառակորդն էր, Իսրայելի նախագահ եղած ժամանակ, նա անդրադառնում էր Իրաքին, որպես "համաշխարհային ահաբեկչության" որջ։ նա ասում էր, որ աշխարհը մեծապես անտեսեց Իսրայելի նախազգուշացումները, որ Բաղդադը դառնում է համաշխարհային ահաբեկչության մայրաքաղաք, ավելացնելով, որ որոշ արևմտյան երկրներ օգնեցին Հուսեյնին զարգացնել ռազմական հզորությունը[14]։ Հերցոգը նվազեցրել էր երեք բանտարկված հրեաների՝ հրեական ընդհատակի անդամների, դատավճիռները, ովքեր 1985 ցմահ էին դատապարտվել՝ 1984 թվականին Արևմտյան ափի Հեբրոն քաղաքում չորս պաղեստինցիների սպանության համար։ Հերցոգը դատավճիռները նվազեցրել էր՝ սկզբում 24 տարի, հետո 15 տարի, և 1989 թվականին, դատավճիռը նվազեցրել էր 10 տարի, ինչը հնարավորություն էր տալիս, լավ վարքագծի դեպքում, երկու տարուց ազատ արձակվել[15][16]։
Հուշատախտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին, Հերցոգի ծննդավայրում՝ Քլիֆթոպարկ ավենյու, Բելֆասթ, նրան նվիրված կապույտ հուշատախտակ էր բացվել։ 2014 թվականի օգոստոսին, տեղի համայնքի պահանջով հուշատախտակը հանվել էր։ Հուշատախտակը անցանկալի ուշադրության առարկա էր դարձել, և անվտանգության համար այն պահվում է հուսալի վայրում, մինչև շենքի սեփանակատերերի և վարձակալների թույլտվությունը ստանան, նորից հուշատախտակը տեղադրելու[17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերցոգը մահացել է 1997 թվականի ապրիլի 17-ին։ Նա թաղված է Հերցլ լեռան վրա, Երուսաղեմ։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերցոգն ուներ երեք երեխաներ, որոնց թվում Իսահակ Հերցոգը, քաղաքական գործիչ, Իսրայելի աշխատավորական կուսակցության նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 חה"כ חיים הרצוג — Knesset.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 6,0 6,1 Pace, Eric (1997 թ․ ապրիլի 18). «Chaim Herzog, Former Israeli President, Dies at 78». The New York Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 7,0 7,1 «Herzog, Chaim (1918–1997)». Israel and Zionism. The Department for Jewish Zionist Education. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Sara Herzog Dead at 82». JTA. 1979 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ Benson, Asher (2007). Jewish Dublin. Dublin: A&A Farmer Ltd. էջ 22. ISBN 978-1-906353-00-1.
- ↑ Herzog, Living History, p. 47.
- ↑ Noam Sharvit (2006 թ․ հունիսի 26). «BDI: Herzog, Fox & Neeman remains top Israeli law firm». Globes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ 7340, L-3417539, 00.html «Herzog speech on Zionism makes history». Ynetnews. 2007 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Colonel Tim Collins; York Membery (2011 թ․ փետրվարի 9). «Ten of the greatest: Inspirational speeches». Daily Mail. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Steve Padilla; Ronald L. Soble (1990 թ․ նոյեմբերի 19). «Herzog Calls Iraq a Nest of Terrorism». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «3 Israeli Terrorists Are Released In 4th Reduction of Their Terms». The New York Times. Associated Press. 1990 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ Alan Cowell (1989 թ․ հունիսի 7). «Documents given to Arabs in Gaza». The New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Chaim Herzog son saddened that Belfast plaque removed». BBC News. 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայիմ Հերցոգ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Ապրիլի 17 մահեր
- 1997 մահեր
- Երուսաղեմ քաղաքում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Իսրայելի նախագահներ
- Իսրայելի հրեաներ
- Իսրայելի դիվանագետներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Իսրայելցի գրողներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Իսրայելի դեսպաններ
- Իռլանդացի գրողներ
- Գեներալ-մայորներ
- Բրիտանացի դիվանագետներ
- Հրեա գրողներ
- Թոքաբորբից մահացածներ