Խուան Բատիստա Դավիլա
Խուան Բատիստա Դավիլա | |
---|---|
Ծնվել է | 1598 |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Վախճանվել է | օգոստոսի 5, 1664 |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Խուան Բատիստա Դավիլա (իսպ.՝ Juan Bautista Davila, 1598, Մադրիդ, Իսպանիա - օգոստոսի 5, 1664, Մադրիդ, Իսպանիա[1]), 17-րդ դարի իսպանացի կրոնական գործիչ, բանաստեղծ և գրող։
Ծննդյան ստույգ տարեթիվը և նրա կենսագրության մանրամասները հայտնի չեն։ Հայտնի է, որ նա եղել է ճիզվիտական միաբանության անդամ, գրականություն և արևելյան լեզուներ է դասավանդել ճիզվիտական քոլեջում, իսկ 1653 թվականին մասնակցել է ինկվիզիցիայի կողմից Սալասի գրադարանի ոչնչացմանը[2]։
Նա պատմության մեջ մնացել է առաջին հերթին որպես «Passion del Hombre Dios en decimas» (Լիոն, 1661) 80 հազար հատվածներից բաղկացած դիդակտիկ բանաստեղծության հեղինակ[3], որը, ըստ Կատի, բացի իր ծավալից, ոչնչով չի գերազանցում այդ դարաշրջանի մյուս դիդակտիկ պոեմներին։ Նրա մյուս կարևոր գործն է «Սուրբ Հովհաննես Ավիլացու նամակները» (այս գիրքը, ինչպես և նրա մի քանի այլ գործեր, անգլերեն թարգմանվել է Ստենբրուկի բենեդիկտացիների կողմից 1904 թվականին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dávila, Juan Bautista, −1664 — LC Linked Data Service». Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014-06-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 29 (օգնություն) - ↑ «Voicing Dissent in Seventeenth-century Spain. Patricia Manning, 2009. P.79—81». Արխիվացված է օրիգինալից 2018-07-28-ին. Վերցված է 2017-10-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Давила, Хуан Баутиста». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|