Ծնվել է Արևմտյան ՀայաստանիՎան քաղաքում։ Ավարտել է Վանի Երեմյան դպրոցը, ապա սովորել Վանում նոր բացված մանկավարժական քառամյա ուսումնարանում։ 1915 թվականին ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում։ Այստեղ Թորգոմյանն աշխատել է «Համբավաբեր» շաբաթաթերթում որպես քարտուղար։ 1918 թվականին Թիֆլիսում նրա խմբագրությամբ լույս է տեսնում «Հրազդան» գրական-գեղարվեստական ալմանախը։ 1918-1921 թվականներին աշխատել է Կրասնոդարում։ Այստեղ նրա խմբագրությամբ լույս է տեդել «Արձագանք» և «Կարմիր աստեղ» թերթերը։ 1921 թվականից բնակվում էր Թիֆլիսում։ Դժբախտ պատահարի պատճառով կորցրել էր տեսողությունը և աշխատում էր քարտուղարի օգնությամբ (55 տարի)։ Նրա ստեղծագործություններից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն և վրացերեն։ Մահացել է Թբիլիսիում[3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 205)։