Jump to content

Կաղամբի բվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղամբի բվիկ
Միջատների տեսակ Խմբագրել Wikidata
տաքսոն Խմբագրել Wikidata
Միջազգային գիտական անվանումMamestra brassicae Խմբագրել Wikidata
Taxon rankտեսակ Խմբագրել Wikidata
Parent taxonHadenini
 • Mamestrina
  • Mamestra Խմբագրել Wikidata
Main food sourceԼոլիկ Խմբագրել Wikidata

Կաղամբի բվիկ (լատին․՝ Mamestra brassicae) բվիկների ընտանիքի թիթեռ, տարածված ամբողջ Եվրոպայում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը 34-50 մմ: Առջևի թևերը շագանակագույն են և խայտաբղետ։ Հետևի թեւերը մոխրագույն են։ Տարվա ընթացքում հայտնվում են երկու կամ երեք նոր սերունդ, իսկ մեծահասակներին կարելի է տեսնել մայիսից հոկտեմբեր, իսկ երբեմն էլ տարվա այլ ժամանակներում։ Գիշերը թիթեռները թռչում են դեպի լույսը, ինչպես նաև հրապուրվում են ծաղիկների շաքարով և նեկտարով։

Թրթուրները կանաչավուն են, մոխրագույն-դարչնագույն կամ շագանակագույն՝ մուգ բծերով։ Նրանց երկարությունը հասնում է մինչև 50 մմ-ի։ Հարսնյակները ձմեռում են հողում։

Թրթուրները վնասում են բազմաթիվ խաչածաղկավոր բույսեր՝ հատկապես կաղամբ, հատիկաընդեղեն, ծխախոտ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ լոլիկ[1][1]: Ընդհանուր առմամբ նրանք սնվում են 22 ընտանիքի ավելի քան 70 տեսակների բույսերով։ Թիթեռները թռչում են մայիս հունիսին: Ձվադրում են տերևների ստորին կողմում: Թրթուրներն ուտում են տերևները՝ բացելով անկանոն անցքեր, կաղամբի գլուխներում՝ ներքին անցքեր՝ դրանք աղտոտելով արտաթորանքներով: Վնասված կաղամբը նեխում է, արձակում տհաճ հոտ և օգտագործման պիտանի չէ:

Պայքարի միջոցներից են խոր աշնանավարը, միջշարքերի մշակումը, վեգետացիայի ընթացքում սրսկում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ключко З.Ф. Семейство совки, или ночницы, — Noctuidae. / Вредители сельскохозяйственных культур и лесных насаждений. Т. 2. Членистоногие. Киев: Урожай, 1974. С. 361—408.
  • Кононенко В. С. Семейство совки, или ночницы, — Noctuidae. / Бабочки — вредители сельского хозяйства Дальнего Востока. Определитель. Владивосток: ДВО АН СССР, 1988. С. 217—262.
  • Кононенко В. С. Семейство Noctuidae. / Определитель насекомых Дальнего Востока России. Т. V. Ручейники и чешуекрылые. Ч.4. Владивосток: Дальнаука, 2003. 688 с.
  • Поспелов С. М. Совки, вредящие сельскохозяйственным растениям на северо-западе РСФСР. Автореф. дисс. … докт. биол. наук. Л.-Пушкин, 1975. 43 с.
  • Поспелов С. М. Совки — вредители сельскохозяйственных культур. М.: Агропромиздат, 1989. 112 с.
  • Сухарева И. Л. Сем. Noctuidae — совки. / Насекомые и клещи — вредители сельскохозяйственных культур. Т. 3, ч.2. Чешуекрылые. СПб.: Наука, 1999. С. 332—378.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wu, Xiao (July 2015). «Annual Migration of Cabbage Moth, Mamestra brassicae L. (Lepidoptera: Noctuidae), over the Sea in Northern China». PLOS ONE. 10 (7): e0132904. Bibcode:2015PLoSO..1032904W. doi:10.1371/journal.pone.0132904. PMC 4503451. PMID 26176951.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղամբի բվիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղամբի բվիկ» հոդվածին։