Կաղապար:Այսօր/Հունիսի 9
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 9
- 68 թ. – ինքնասպան եղավ Հռոմի կայսր Ներոնը:
- 1672 թ. – ծնվել է Պետրոս I-ը, ռուս նշանավոր կայսր (մահ. 1725 թ.):
- 1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.):
- 1849 թ. – ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:
- 1870 թ. – մահացել է Չարլզ Դիքենսը, անգլիացի հայտնի գրող (ծն. 1812 թ.):
- 1889 թ. – Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը:
- 1976 թ. – մահացել է Դավիթ Մալյանը, հայ հանրաճանաչ դերասան (ծն. 1904 թ.):
- 1978 թ. – ծնվել է Այլին Խաչատուրյանը, լիբանանահայ երգչուհի: