Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 2, 2016 թ.
Արամ Խաչատրյան (հունիս 6, 1903, Թիֆլիս - մայիս 1, 1978, Մոսկվա), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական:
Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա: Առանց սկզբնական երաժշտական գիտելիքների ընդգրկվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում: Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս: Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով:
Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը: Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, ... Ավելին⇒