Jump to content

Կասելի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասելի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԿասել
ՎայրՎիլհելմսհյոե պալատ
Մասն էHessen Kassel Heritage?
Կայքmuseum-kassel.de
Քարտեզ
Քարտեզ
Կասելի պատկերասրահի շենքը XIX դարավերջին

Հին վարպետների պատկերասրահ (գերմ.՝ Gemäldegalerie Alte Meister), Հեսսեն-Կասսելի կառավարիչների գեղարվեստական հավաքածու, որը 1956 թվականից ցուցադրվել է Կասելի Վիլհելմսհյոե պալատում[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասելի պատկերասրահի հպարտությունը այն սրահներն են, որոնք նվիրվել են XVII դարի հոլանդացի և ֆլամանդացի նկարիչներին՝ Ռեմբրանդին (ամենաամբողջական հավաքածուն Գերմանիայում), Ռուբենսին, Հալսին, Յորդանսին և Վան Դեյքին[2]։ Նրանցից յուրաքանչյուրի աշխատանքների համար առանձին սրահ է հատկացվել։ Այդ աշխատանքների զգալի մասը Կասել է բերվել Վիլհելմ VIII-ի և նրա նախնիների կողմից։ Հավաքածուի գլուխգործոցներից են Դյուրերի Ելիզավետա Տուխերի դիմանկարը և Տիցիանի Ազնվականը զինվորական համազգեստով կտավը։

Իր հեղինակությամբ XVIII—XIX դարերում պատկերասրահը համարվել է Բեռլինյան պատկերասրահի միակ մրցակիցը Գերմանիայի բողոքական տարածքներում։ Վեստֆալյան արքա Ժերոմ Բոնապարտը, ով Վիլհելմսհյոեն անվանափոխել է ի պատիվ իր եղբայր Նապոլեոնի, կործանել է այն։ Վիվան Դենոն կասելյան լավագույն նկարները տեղափոխել է Փարիզի Նապոլեոն թանգարան, որտեղից մի քանի նկար հաջողվել է Կասսել վերադարձնել միայն Կայսրության անկումից հետո՝ Յակոբ Գրիմի ջանքերի շնորհիվ։

Յակոբ Գրիմին չի հաջողվել վերադարձնել բոլոր նկարները, և մի քանիսը մնացել են կայսրուհի Ժոզեֆինայի Մալմեզոնի պալատում։ Կայսրուհու մահից անմիջապես հետո նրա երեխաները՝ Եվգենին և Գորտենզիան շտապեցին «ավար վերցված» արվեստի գործերը վաճառել ռուսական կայսր Ալեքսանդր I-ին, ով այդ պահին Փարիզում էր[3]։ Այսպիսով՝ Կասելից Պետերբուրգի Էրմիտաժում հայտնվեցին Ռեմբրանդի «Խաչից իջեցում», Անդրեա դել Սարտոյի «Սուրբ ընտանիք», Լորենի «Օրվա ժամեր» և այլ ստեղծագործություններ։

1877 թվականին պատկերասրահի համար առանձին մասնաշենք է կառուցվել, որտեղ սկսել են ցուցադրվել XIX—XX դարերի արվեստի գործեր։ Երկրորդ աշխարահամարտի ավարտից հետո այդ շինություն ավերվել է, սակայն ցուցանմուշները տեղափոխվել են Վիեննայի Արվեստի պատմության թանգարան, որտեղ դրանք մնացել են մինչև 1956 թվականը, երբ ավարտվել են Վիլհելմսհյոե պալատի վերականգնման աշխատանքները։ Հետաքրքիր է, որ 1930-ական թվականներինб երբ Էրմիտաժը վաճառել է մի շարք հեղինակների գործեր, հենց Կասելի թանգարանին է հաջողվել ձեռք բերել վան Դեյքի աշխատանքները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «gemäldegalerie alte meister». museum-kassel.de. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. {{cite web}}: Text "Museumslandschaft Hessen Kassel" ignored (օգնություն)
  2. «Кассельская картинная галерея - Музеи». Artchive. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. 1815: приобретение коллекции императрицы Жозефины

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասելի պատկերասրահ» հոդվածին։