Կատանգա (նահանգ)
Կատանգա ֆր.՝ Katanga | |
---|---|
Երկիր | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | ԿԴՀ |
Վարչկենտրոն | Լուբումբաշի |
Հիմնական լեզու | ֆրանսերեն |
Բնակչություն | 4 125 000 մարդ (1998) (5-րդ տեղ) |
Խտություն | 8,3 մարդ/կմ² ( 11-րդ տեղ) |
Տարածք | 496 871 (2-րդ տեղ) |
Հիմնադրված է | 1910 թ. |
Սահմանակցում է | Արևմտյան Կասայ, Արևելյան Կասայ, Maniema? և Հարավային Կիվու |
Ժամային գոտի | UTC+2 |
ISO 3166-2 կոդ | CD-KA |
katanga.cd | |
Կատանգա[1] (ֆր.՝ Katanga), նահանգ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը Լուբումբաշի քաղաքն է։ Տարածքը կազմում է 496 877 կմ², բնակչությունը՝ 4 125 000 մարդ (1998): Տարածված են սվահիլի և լուբա լեզուները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականի հուլիսին Կատանգան իրեն հռչակել է անկախ պետություն, ինչը հակամարտություն է առաջացրել Կոնգոյի զինված ուժերի հետ։ 1963 թվականի հունվարին նահանգը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ վերադարձվել է երկրի կազմ։ 1971-1997 թվականներին նահանգը պաշտոնապես կոչվել է Շաբա։
Աֆրիկյան պատերազմի տարիներին նահանգում ընթացել են մարտեր (1998 թվականի դեկտեմբեր)։
2015 թվականին նահանգը վերացվել է, իսկ տարածքը բաժանվել է Տանգանիկա, Վերին Լոմամի, Լուալաբա և Վերին Կատանգա նահանգների միջև[2][3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանը հարուստ է պղնձի, անագի, ուրանի, կոբալտի, ռադիումի հանքավայրերով[4]։ Նահանգում իրականացվում է ալմաստի արդյունահանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 225. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ The National Assembly adopts the laws regarding the limits of the provinces in the Democratic Republic of the Congo, National Assembly of the Democratic Republic of the Congo, 10 January 2015.
- ↑ Election of governors: definite results expected on 18 April, Radio Okapi, 27 March 2016.
- ↑ «Горнопромышленный регион Катанга». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատանգա (նահանգ)» հոդվածին։ |
|