Jump to content

Կատրին Դենյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատրին Դենյով
ֆր.՝ Catherine Dorléac
Ծնվել էհոկտեմբերի 22, 1943(1943-10-22)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, երգչուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Մորիս Դորելակ[5], մայր՝ Ռենե Սիմոնո[5]
Ամուսին(ներ)Դևիդ Բեյլի
Համատեղ ապրող(ներ)Ռոժե Վադիմ և Մարչելլո Մաստրոյանի
Երեխա(ներ)Քրիստիան Վադիմ և Կյարա Մաստրոյանի
Պարգևներ և մրցանակներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան[9]

Դոնոսիտա պարգև

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Ոսկե արջ

Silver Bear for Outstanding Artistic Contribution?

Մոսկվայի կինոփառատոն

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհուն

[6]

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ

[7]

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

Կայսերական մրցանակ

[8]

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

Stanislavsky Award?

և

Honorary Palme d'Or?

Կատրին Դենյով (ֆր.՝ Catherine Deneuve [katʁin dəˈnœv], անունը ծննդյան պահին՝ Կատրին Ֆաբյեն Դորլեակ, ֆր.՝ Catherine Fabienne Dorléac, հոկտեմբերի 22, 1943(1943-10-22)[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի, Ֆրանսիայի ամենագեղեցիկ կանանցից։ Ֆրանսիացի դերասաններ Մորիս Դորլեակի և Ռենե Դենյովի չորս երեխաներից երրորդն է։ Կարիերայի սկզբում օգտագործել է մոր ազգանունը, որպեսզի նրան չշփոթեին այն ժամանակ արդեն հայտնի իր ավագ քրոջ՝ Ֆրանսուազ Դորլեակի հետ։ Մյուս երկու քույրերը՝ Սիլվիան և Դանիել Դորլեակները, նույնպես դերասանուհիներ են։

Քանի դեռ կան ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է։
- Կատրին Դենյով

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրին Դենյովը հանրահռչակ դարձավ «Շերբուրյան հովանոցներ» երաժշտական ֆիլմի Կաննում կայացած տրիումֆից հետո (1964 թ.)։ Հաջորդ տարի խաղաց Ռոման Պոլանսկու «Հակակրանք» հոգեբանական ֆիլմի գլխավոր դերում, որը ռեժիսորի առաջին անգլիալեզու ֆիլմն էր։

1967 թվականին իր քրոջ՝ Ֆրանսուազի մահից հետո Կատինը կրկին հայտնվեց հանդիսատեսի և մամուլի ուշադրության կենտրոնում, որին նպաստեց «Աղջիկները Ռոշֆորից» ֆիլմում խաղացած դերը իր քրոջ հետ։

Հետագա տարիներին նա ամրապնդեց առաջատար ֆրանսիացի դերասան լինելու պատիվը, քանի որ աշխատեց այնպիսի ռեժիսորներ հետ, ինչպիսիք են Լուիս Բունյուելը, («Տրիստանա, (ֆիլմ)», 1970 թ.), Ֆրանսուա Տրյուֆֆոն («Վերջին մետրոն (ֆիլմ)», 1980 թ.)։ Կատրինի խաղացած ամենահամարձակ դերերից մեկը Բունյուելի «Ցերեկվա գեղեցկուհին» (1967 թ.) ֆր.՝ Belle de Jour ֆիլմում էր, որի նկարահանումների մեծ մասն անցկացվեց հասարակաց տանը։ Ֆիլմը չափազանց անկեղծ էր, սակայն դա ֆրանսիական կինոյի համար սենսացիա չդարձավ, քանի որ այնտեղ մինչև այդ էլ կարելի էր տեսնել մերկ կանանց, նույնիսկ՝ մարմնավաճառների։

Նկարահանվել է նաև Հոլլիվուդում, որտեղ առավել հայտնի է ֆրանսիական օծանելիքների գովազդային դեմք և «Սով (ֆիլմ)ի» դերակատար (1983 թ.)։

Հանդիսատեսի կողմից լավ ընդունվեց նրա դերակատարումը «Հնդկաչին (ֆիլմ)» (1992 թ.) ֆիլմում, որն արժանացավ Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։

2002 թվականին գերազանց խաղաց Ֆրանսուա Օզոնիի «Ութ կանայք (ֆիլմ)» ֆիլմում։ 2000 թվականին Կատրին Դենյովի դերակատարմամբ «Խավարում պարողը» ֆիլմը, նկարահանված Լարդ ֆոն Տրիերի կողմից, Կաննում արժանացավ Ոսկե արմավենու ճյուղի։

Դերասանուհին ունի նաև լավ ձայնային տվյալներ։ Նա երգում է «Ես ձեզ սիրում եմ (ֆիլմ)» (1980 թ.) ֆիլմում, որտեղ նա Սերժ Գենսբուրգի հետ կատարում է «Dieu est un fumeur de Havanes…» երգը։ 1981 թվականին դերասանուհին թողարկեց «Souviens-toi de m’oublier» երգերի հավաքածուն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին վարժ խոսում է ֆրանսերեն, իտալերեն, կիսով չափ՝ անգլերեն։ Նրա սիրած զբաղմունքներից է այգեգործությունը, նկարելը, լուսանկարչությունը, կարդալը, մոդան, անտիկ իրերն ու դեկորացիան։

Կատինը մեկ անգամ է ամուսնացած եղել լուսանկարիչ Դավիդ Բայլիի հետ, 1965-1972 թվականները[10]։

Կատին Դենյովն ունի երկու երեխաներ՝ որդին՝ Քրիստիան Վադիմը՝ ռեժիսոր Ռոժե Վադիմից և աղջիկը՝ Կյարա Մաստրոյաննին, դերասան Մարչելլո Մաստրոյանիից։

2004 թվականին այցելել է Մոսկվա, մասնակցելու Անդրեյ Պլախովի կողմից գրված իր մասին հրատարակված գրքի շնորհանդեսին[11]։

2012 թվականի հունիսի 30-ին մասնակցել է 34-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի փակմանը[12]։ Այստեղ երկու զավեշտալի դեպք կատարվեց նրա հետ[13]։ Նրան «Հավատում եմ. Կոնստանտին Ստանիլավսկի» մրցանակի հանձնման ժամանակ ռուսաստանի մշակույթի Վլադիմիր Մեդինսկին հյուրին հրեց խոսափողի մոտից, իսկ դրանից հետո հեռացավ բեմից, առանց հանձնելու մրցանակը դերասանուհուն[14][15][16]։

Կաննի կինոփառատոն, 2000

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118677748 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
  7. https://web.archive.org/web/20190718183450/https://www.europeanfilmacademy.org/2013.393.0.html
  8. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  9. https://www.president.gov.ua/documents/5562023-48201
  10. Isabelle Vautier (1955). «Tout sur Catherine Deneuve – Interview parue dans The Advocate (1995)». Toutsurdeneuve.free.fr. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  11. «Архив номеров журнала «ИТОГИ» за 2010 год». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  12. https://www.youtube.com/watch?v=sDrj5K9e080
  13. Униженные и награжденные - Новости культуры и искусства России и мира - МК
  14. Биография Владимира Мединского | Справки | Лента новостей «РИА Новости»
  15. https://www.youtube.com/watch?v=Inql08-36Q0
  16. https://www.youtube.com/watch?v=xaDXvui155A
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրին Դենյով» հոդվածին։