Jump to content

Կիմոլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմոլոս
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԿիկլադներ
ՎայրԵգեյան ծով
Մակերես36 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Կիմոլոս (հուն․՝ Κίμωλος), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում[1]։ Վարչականորեն մտնում է Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայի կազմի մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմոլոս կղզին մտնում է Կիկլադյան կղզիների կղզեխմբի մեջ։ Գտնվում է Կիկլադների հարավ-արևմուտքում՝ Սիֆնոս և Միլոս հրաբխային կղզիների մեջտեղում։

Ընդհանուր առմամբ զբաղեցնում է 36 կմ² տարածք։ Կղզու ամենաբարձր կետը Պալայոկաստրո լեռն է՝ 364 մետր բարձրությամբ։

Կղզու տարածքում գտնվող Փսաֆի գյուղում գործում է փոքրիկ նավահանգիստ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականի տվյալների՝ կղզում բնակվում է 769 մարդ, հիմնականում՝ հույներ։ Կիմոլոսում գործում է հույն ուղղափառ եկեղեցի։

Կղզու բնակչությունը հիմնականում զբաղվում է զբոսաշրջիկներին ընդունելով և ձկնորսությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Եգեյան ծովի կղզիներ». Կիմոլոսի պաշտոնական կայք. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմոլոս» հոդվածին։