«Կինը, որը հեռացավ» (թագալերենAng Babaeng Humayo), ֆիլիպինյանդրամատիկականֆիլմ, որը նկարահանել է Լավ Դիասը։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Վենետիկի 73-րդ փառատոնի ժամանակ, որտեղ այն ստացել է «Ոսկե առյուծ» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[2]։ Ֆիլմը պատմում է Հորացիա Սոմորոստրո անունով մի կնոջ մասին, ում համար կյանքը դարձել է անտանելիորեն ծանր և տանջալից։