Լավ Դիասին անվանել են Լավրենտի Բերիայի պատվին։ Նա նվագել է կիթառ, հեռուստատեսության համար գրել է պիեսներ և արձակ ստեղծագործություններ։ Ապրելու և ֆիլմերի նկարահանումների համար գումար աշխատելու նպատակով նա ստիպված է եղել հաճախ փոխել աշխատանքը։ Դիասի լավագույն ֆիլմերի («Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիան», «Երեմիա») ստեղծման համար երկար տարիներ են պահանջվել։
Լավ Դիասը Ֆիլիպիններում ժամանակակից հեղինակային կինեմատոգրաֆիայի խոշորագույն ներկայացուցիչն է։ Իր կինոկողմնորոշիչների շարքում ռեժիսորը նշել է Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեոդորոս Անգելոպուլոսի, Յասուձիրո Օձուի անունները։ Դիասի ֆիլմերը ժամանակակից Ֆիլիպինների սոցիալական կյանքի մասին բազմաժամանոց մելանխոլիկ որմնանկարներ են կարծես։ Դիասի՝ 1990-ական թվականների որոնումները փոխ են առել նրա ավելի կրտսեր հայրենակիցները, որոնք վճռական դեր են խաղում ֆիլիպինյան նորագույն կինոյի թռիչքն ապահովելու գործում (Ռայա Մարտին և ուրիշներ)։ Նա հայտնի է հատկապես իր կինոժապավանների երկարությամբ. դրանք հիմնականում տևում են ավելի քան 5 ժամ։