Կիտա Աբաշիձե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիտա Աբաշիձե վրաց.՝ კიტა აბაშიძე | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1870 |
Ծննդավայր | Լեսա, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ |
Մահացել է | նոյեմբերի 30, 1917 (47 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Քութայիսի դասական գիմնազիա, Faculty of Economics and Law of ONU named after I. I. Mechnikov? և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և գրական քննադատ |
Աշխատավայր | Անդկովկասյան Հատուկ Կոմիտե, Kvali?, Iveria?, Q16372664?, Tsnobis purtseli?, Sakhalkho Gazeti? և Q12863930? |
Ամուսին | Q65285849? |
Կուսակցություն | Սոցիալիստ-ֆեդերալիստներ |
Անդամություն | Grand Orient of Russia’s Peoples? և Society for the Spreading of Literacy Among Georgians? |
Kita Abashidze Վիքիպահեստում |
Կիտա Աբաշիձե (վրաց.՝ კიტა (ივანე) გიორგის ძე აბაშიძე, հունվարի 28, 1870, Լեսա, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ - նոյեմբերի 30, 1917, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս), վրացի գրաքննադատ, գրականագետ, հրապարակագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Անդրկովկասյան հատուկ կոմիտեի՝ ОЗАКОМ-ի անդամ (1917 թ.)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1870 թվականի հունվարի 16-ին (նոր տոմարով՝ հունվարի 28-ին), ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Օզուրգեթի գավառակի Լեսա գյուղում, ազնվականի ընտանիքում[1]։ Մանուկ հասակում զրկվել է հորից։
1889 թվականին ավարտել է Քութայիսի դասական գիմնազիան, ապա 10 ամիս ապրել է Փարիզում, որտեղ ունկնդրել է փիլիսոփայության, գրականության և արվեստի պատմության դասախոսություններ։ Օդեսայի համալսարանում 1890—1895 թվականներին իրավունք է ուսումնասիրել, վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի անցել Վարահսկիչ պալատում, ապա՝ Ռաչայի, իսկ այնուհետև՝ Ճիաթուրայի դատարանում։ 1893 թվականից վրացական պարբերական մամուլում հանդես է եկել գրականության վերաբերյալ քննադատական հոդվածներով։
1890-ական թվականների սկզբներին ներգրավվել է Ճիաթուրայում մարգանեցի արդյունահանման կառավարման աշխատանքներում, ավելի ուշ՝ ղեկավարել մարգանեցի արդյունահանման արդյունաբերական խորհուրդը։
Ապրել է Քութայիսում։ 1901 թվականին դարձել է սոցիալ-ֆեդերալիստների կուսակցության հիմնադիրներից մեկն ու առաջնորդը։
Ակտիվորեն մասնակցել է 1905—1907 թվականների ռուսական հեղափոխության իրադարձություններին, երկու անգամ կալանավորվել է, բայց ազդեցիկ հարազատների միջամտության շնորհիվ կարճ ժամանակ անց ազատվել։
1910-ական թվականների կեսերին Քութայիսում անդամակցել է Ռուսաստանի ժողովուրդների մեծ արևելքին։
Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի մարտի 9-ին Ժամանակավոր կառավարության հատուկ դեկրետով նշանակվել է Վրաստանում ժամանակավոր կառավարության իրավունքով գործող Անդրկովկասյան հատուկ կոմիտեի լուսավորության կոմիսար, բայց հիվանդության պատճառով գրեթե ոչ մի մասնակցություն չի ունեցել հատուկ կոմիտեի աշխատանքներին, և շուտով նրա պաշտոնը տրվել է մենշևիկ Ակակի Չխենկելուն[2]։
Կիտա Աբաշիձեն մահացել է 1917 թվականի նոյեմբերի 17-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 30-ին), Թիֆլիսում, ողնաշարի տուբերկուլյոզից։ Թաղվել է Դիդուբեի պանթեոնում։
Գրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործադրելով պատմահամեմատական մեթոդը՝ Աբաշիձեն իրականացրել է վրացական նոր գրականության հիմնական դասակարգումը ըստ դպրոցների և ուղղությունների։ Նա մանրազնին կերպով ուսումնասիրել է վրացի յուրաքանչյուր գրողի ստեղծագործությունները և սկզբնաղբյուրների քննական վերլուծության հիման վրա հեղինակներին դասել այս կամ այն գրական խմբին կամ խմբակին[3]։
Ժամանակակից գրողների մասին մամուլում նրա հրատարակած հոդվածները զգալի ազդեցություն են գործել վրաց գրականության զարգացման վրա և հիմք են հանդիսացել քսաներորդ դարի վրացական արհեստավարժ, պրոֆեսիոնալ գրաքննադատության համար, իսկ «Էտյուդներ դարի վրաց գրականության պատմությունից» հիմնարար աշխատությունը դրել է վրաց գրականության պատմության՝ որպես գիտական դիսցիպլինի հիմքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ныне — Ланчхутский муниципалитет|в Ланчхутском районе, край Гурия, Грузия.
- ↑ Jones, Stephen F. (2005), Socialism in Georgian Colors: The European Road to Social Democracy, 1883—1917, p. 247. Harvard University Press, ISBN 0-674-01902-4(անգլ.)
- ↑ http://slovari.yandex.ru/абашидзе/Лит.%20энциклопедия/Абашидзе/%7Ctitle=Кита(չաշխատող հղում) Абашидзе}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտա Աբաշիձե» հոդվածին։ |
|