Jump to content

Կլեմենտինա Չերչիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեմենտինա Չերչիլ
անգլ.՝ Clementine Churchill
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1885(1885-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրՄայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1977(1977-12-12)[1][2][4][…] (92 տարեկան)
Մահվան վայրՆայթսբրիջ
ԳերեզմանՍուրբ Մարտինի եկեղեցի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԲերքհամստեդի դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՈւինսթոն Չերչիլ[5]
Ծնողներհայր՝ Ջորջ Միդլթոն և Հենրի Մոնտեգյու Հոզիեր[2][5], մայր՝ Հենրիետա Բլանշ Օգիլվի[6][5]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության վարչապետի կին և Լորդերի պալատի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի Մեծ խաչի տիկին և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներՌենդոլֆ Չերչիլ[5], Մերիգոլդ Ֆրենսիս Չերչիլ[5], Մերի Սոումս[5], Դիանա Չերչիլ[5] և Սարա Չերչիլ[2][5]
 Clementine Churchill Վիքիպահեստում

Կլեմենտինա Օգիլվի Սփենսեր-Չերչիլ, բարոնուհի Սփենսեր-Չերչիլ (անգլ.՝ Clementine Ogilvy Spencer-Churchill, Baroness Spencer-Churchill, օրիորդական ազգանունը՝ Հոզիեր, ապրիլի 1, 1885(1885-04-01)[1][2][3][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 12, 1977(1977-12-12)[1][2][4][…], Նայթսբրիջ), Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կինը։ Բրիտանական կայսրության Մեծ խաչի միաբանության տիկին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1885 թվականի ապրիլի մեկին։ Պաշտոնապես պաշտոնաթող գնդապետ Հենրի Մոնտեգյու Հոզիերի և լեդի Բլանշ Հենրիետա Օգիլվիի դուստրն է[7], սակայն հավանական հայրության վերաբերյալ կան այլ տարբերակներ ևս։ Ուինսթոն Չերչիլի հետ Կլեմենտինան ծանոթացել է 1904 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է «Ռուսաստանի Կարմիր խաչի հիմնադրամի» ("Aid to Russia Fund") նախագահ, որը գործել է 1941-1951 թվականներին և մեծ օգնություն է ցուցաբերել Խորհրդային միությանը դեղամիջոցներով, հիվանդանոցների համար սարքավորումներով, սննդով[8]։ Ամբողջ պատերազմի ընթացքում տիկին Չերչիլի «Ռուսաստանի օգնության հիմնադրամը» ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 8 միլիոն բրիտանական ֆունտի արժեքով միջոցներ (այժմյան փողերով մոտավորապես 200 միլիոն)։

1945 թվականի մարտին խորհրդային Կարմիր խաչի հրավերով Կլեմենտինա Չերչիլն ժամանել է ԽՍՀՄ և այցելել Լենինգրադ, Ստալինգրադ, Դոնի Ռոստով, Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Օդեսա, Յալթա և այլ քաղաքներ։ Ղրիմից Օդեսայով Կլեմենտինա Չերչիլը գնացել է Մոսկվա, որտեղ նրան պարգևատրել են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, այստեղ նա նշել է Հաղթանակի օրը[9]։

Կլեմետինա Չերչիլը մայիսի 9-ին մոսկովյան ռադիոյով հանդես է եկել Չերչիլի բաց ուղերձով՝ ուղղված Ստալինին[8]։

Թաղվել է Բլեյդոնի Սուրբ Մարտինի եկեղեցու գերեզմանոցում (Օքսֆորդշիրի կոմսություն) ամուսնու, երեխաների և մյուս Չերչիլների կողքին։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1945)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. Mary Soames, Baroness Soames Clementine Churchill: The Biography of a Marriage(անգլ.). — New York: Houghton Mifflin Harcourt, 2003. — P. 4—5. — 621 p. — ISBN 0-395-27597-0
  8. 8,0 8,1 Самарина Ю. Уинстон и Клементина Черчилль в Крыму // www.perekop.info. — 2008. — 30 янв.
  9. Егоров А. «Черчеллихины» кровати Արխիվացված 2017-03-29 Wayback Machine // Торгово-промышленные ВЕСТИ. — 2008. — № 96.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենտինա Չերչիլ» հոդվածին։