Կոբի Մարիմի
Կոբի Մարիմի | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ קובי מרימי |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1991 (32 տարեկան) Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Մասնագիտություն | երգիչ և դերասան |
Գործիքներ | կիթառ |
Կրթություն | Ohel Shem? և Nissan Nativ Acting Studio? |
Kobi Marimi Վիքիպահեստում |
Յաակով «Կոբի» Մարիմի (եբրայերեն՝ קובי מרימי, հոկտեմբերի 8, 1991, Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել), իսրայելցի երգիչ և դերասան, ներկայացրել է Իսրայելը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաակով (Կոբի) Մարիմին ծնվել և մեծացել է Իսրայելի Ռամատ Գան քաղաքում, իրաքա-հրեական ծագմամբ ընտանիքում[1][2]։ Ծառայության է անցել Իսրայելի պաշտպանության ուժերում։ Սովորել է Nissan Nativ դերասանական ստուդիայում[3]։ Մարիմին բնակվում է Թել Ավիվում։ Որոշ ժամանակ աշխատել է որպես պանդոկի կարգավորող և կինոթատրոնի գանձապահ[4]։
Երաժշտական և դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսման ընթացքում խաղացել է «Կովկասյան կավիճե շրջան», «Զավեշտական Պատրանք» և «Աղոթողը» ներկայացումներում[5]։ Nissan Nativ-ը ավարտելուց հետո հանդես է եկել «Յուրաքանչյուր կենդանի բան կարիք ունի» ֆիլմում ինչպես նաև կատարել է Նաթանի դերը «Մեսիա Հիմա» ֆիլմում, որի համար 2017 թվականին Բաթ Յամում ստացել է հեռանկարային դերասան մրցանակը։ Դա նրա դեբյուտն էր իսրայելական օպերայում[5]։ Մարիմին Իսրայելի երաժշտական թատրոնի փառատոնի ժամանակ ստացել է ամենահեռանկարային դերասանի մրցանակը։
Մարիմին հաղթել է HaKokhav HaBa-ի վեցերորդ մրցաշրջանը։ Սա նրան իրավունք է տվել ներկայացնել իր երկիրը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում իր հայրենիքում[6]։ Մարիմին Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Իսրայելը իր «Տուն» երգով և գրավել 23-րդ հորիզոնականը եզրափակչում։
2019 թվականի սեպտեմբերին թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Yalla Bye»:
Հունվարի 26-ին թողարկել է իր երրորդ սինգլը՝ «Lo Levad»:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիր | Տարի | Դիրքերը հիթ-շքերթներում | Ալբոմ |
---|---|---|---|
ISR [7] | |||
«Home» | 2019 | 2 | Չկա |
«Yalla Bye» | 1 | ||
«Lo Levad» | 2020 | 16 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://hamekomon.maariv.co.il/news/126474/
- ↑ «Israel's 2019 Eurovision contestant: Kobi Marimi». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Kobi Marimi to represent Israel in 2019 Eurovision Song Contest - Music & Entertainment». Israel National News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Kobi Marimi will represent Host Country Israel!». eurovision.tv (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 5,0 5,1 «Marimi Kobi, actor». israel-opera.co.il. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ staff, T. O. I. «Kobi Marimi crowned 'Rising Star' and will represent Israel at Eurovision». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Media Forest: 20 (12-05-19 19-05-19)». Media Forest. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբի Մարիմի» հոդվածին։ |
|