Jump to content

Կոնստանտին Յուոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Յուոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12 (24), 1875[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 11, 1958(1958-04-11)[2][3][4][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[5]
Մասնագիտություննկարիչ, արվեստի տեսաբան և թատրոնի դերասան
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և Ստալինյան մրցանակ[5]
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա
 Konstantin Yuon Վիքիպահեստում

Կոնստանտին Ֆեոդորովիչ Յուոն (ռուս.՝ Константи́н Фёдорович Юо́н, հոկտեմբերի 12 (24), 1875[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 11, 1958(1958-04-11)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1950)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1892-1898 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, ավարտելուց հետո, մինչև 1900 թվականը, աշխատել է նույն ուսումնարանում (Վալենտին Սերովի արվեստանոց)։

Ձմեռ (Յուոնի աշխատանքը)

Յոոն եղել է «Միր իսկուսավա» խմբավորման անդամ, ռուս նկարիչների միության կազմակերպիչներից, Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ (1925)։ Ստեղծել է ռուս, պրովինցիայի ազգային պատմական ինքնատիպությունը բացահայտող նկարներ և գունեղ, վառ բնանկարներ (կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը)։ Խորհրդային տարիներին Յուոն ռուս, ռեալիստական արվեստի ավանդույթների պահպանման ջատագովներից էր («Գմբեթներ և ծիծեռնակներ», 1921), մարմնավորել է պատմական-հեղափոխական թեմաներ («Կրեմլի գրոհը 1917 թվականին», 1947), խորհրդային մարդկանց կերպարներ («Արդյունաբերական Մոսկվայի առավոտը», 1949, բոլորը՝ Տրետյավովյան պատկերասրահում, Մոսկվա)։

Ձևավորել է թատերական ներկայացումներ, ստեղծել նաև գրաֆիկական գործեր։ Դասավանդել է Մոսկվայի սեփական ստուդիայում (Ի․ Օ․ Գուդինի հետ համատեղ, 1900-1917), Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվ․ գեղարվեստի ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1952-1955) և այլ ուս․ հաստատություններում։ Եղել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի տեսության և պատմության ԳՀԻ-ի տնօրենը (1948-1950), ԽՍՀՄ նկարիչների միության վարչության 1-ին քարտուղարը (1957 թվականից)։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
  • Լենինի շքանշան
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» մեդալ
  • ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 133
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Յուոն» հոդվածին։