Կոնտրալտո
Արտաքին տեսք
(Վերահղված է Կոնտր ալտից)
Ձայների տեսակները |
---|
Իգական |
Արական |
Կոնտր ալտ (իտալ.՝ contralto)՝ կանանց ամենացածր երգչաձայնը, ձայնածավալը փոքր օկտավայի (մի-ից) ֆա-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը (լյա-ն) ((e)f-g2(a²)), ամենաարտահայտիչ և ազատ հնչող ձայնասահմանն է, կրծքայինը, առնական և ուժգին հնչողը, օպերաներում կոնտր ալտ հանձնարարում են նաև տղաների դերերգեր։ Երգչախմբում կոնտր ալտը (ինչպես և մեցցո-սոպրանոն) կոչվում է ալտ[1]։
Առավել բնութագրական և արտահայտչական ռեգիստրը՝ կրծքային (մինչև 1-ին օկտավայի սի-բեմոլ)։ Կոնտրալտո օպերային դերերգերից են՝ Օլգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»)։ Կոմպոզիտորները հաճախ կոնտրալտո դերերգեր են գրել դեռահաս տղաների և պատանիների համար՝ Վանյա (Գլինկայի «Իվան Սուսանին»), Զիբել (Գունոյի «Ֆաուստ») և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կ. Մելիք-Վրթանեսյան, Մ. Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, Խորհրդային գրող, 1989.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնտրալտո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 583)։ |