Կրեսոս
Արտաքին տեսք
Կրեսոս | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 596 |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 546 |
Վախճանի վայր | Sardis, Salihli, Մանիսայի մարզ, Թուրքիա |
Տոհմ | Mermnades?[1][2] |
պետական գործիչ | |
Հայր | Ալիատտ II[1][2] |
Երեխաներ | Atys?[2] |
Կրեսոս (հուն․՝ Κροίσος, մ.թ.ա 595-546 թվականներ), Լիդիայի վերջին թագավորը մեր թվարկությունից առաջ 560 թվականից։
Գրավել է փոքրասիական հունական քաղաքները (Եփեսոս, Միլեթ և այլն), նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասը (մինչև Հալիս գետը)։ Պարսից արքա Կյուրոս Բ Մեծի դեմ պատերազմում պարտվել և գերվել է։ Հույն պատմիչների (Հերոդոտոս և ուրիշներ) տեղեկությունների համաձայն, Կրեսոսը դատապարտվել է այրման, սակայն ներում է ստացել Կյուրոսից, հին արևելյան սեպագիր սկզբնաղբյուրների համաձայն՝ մահապատժի ենթարկվել։ Կրեսոսի հարստության մասին լեգենդներ են հյուսվել։ Վկայակոչելով օտար աղբյուրները, Մովսես Խորենացին հայտնում է, որ Կրեսոսին պարտության է մատնել և գերել Հայոց արքա Արտաշես Ա և հրամայել է սպանել, ապա ներում է շնորհել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Крез, царь (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 625.
- ↑ 2,0 2,1 2,2 Любкер Ф. Croesus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 356.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեսոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 685)։ |