Հակոբ Խանլարյան
Հակոբ Խանլարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1885 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1966 |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Հակոբ Խանլարյան (դեկտեմբերի 7, 1885, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1966), հայ բանաստեղծ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շուշի քաղաքում։ 1906 թ.-ին ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, այնուհետև, շուրջ 55 տարի, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, ուսուցչություն է արել Շուշիում, Բաքվում, Գորիսում, Թբիլիսիում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Լումա», «Աղբյուր», «Տարազ», «Լուսաբաց», «Գեղարվեստ», «Դարբնոց», «Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Պրոլետար» պարբերականներում։ Մտերմական կապեր է ունեցել Հովհաննես Թումանյանի, Վրթանես Փափազյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Հակոբյանի հետ։
Նրա մի շարք բանաստեղծությունների տեքստերով երգեր են ստեղծել կոմպոզիտորներ Ազատ Մանուկյանը, Դանիել Ղազարյանը, Եղիշե Բաղդասարյանը, Արշակ Առստամյանը, Արշալույս Այվազյանը։
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» ժողովածուն (Շուշի, 1919 թ., թարգմանիչ Մ. Ջանումյան)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկավարժական երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1966 թվականին[1]։
Երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծություններ, պրակ 1, Գորիս, տպարան «Սասուն», 1916, 98 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 221-222.
|