Jump to content

Համբստթոն և Սանտա Լաուրա կալիումի սելիտրայի արտադրամասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբստթոնի և Սանտա Լաուրայի կալիումի սելիտրայի արտադրություն
Humberstone and Santa Laura Saltpeter Works*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Չիլի
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան
Կոորդինատներ 20°12′21″ հվ. լ. 69°47′39″ ամ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2005  (29-ին նստաշրջան)
Համար 1178
Վտանգի տակ 2005–2019[1]
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Համբստթոն և Սանտա Լաուրա կալիումի սելիտրայի արտադրամասեր, ներկայումս չգործող արտադրամասեր, տեղակայված են Չիլիի հյուսիսում։ 2005 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Չիլիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբերսթոնը և Սանտա Լաուրան գտնվում են Իկիկեից 48 կմ արևելք ՝ Ատակամա անապատում՝ Հյուսիսային Չիլիի Տարապակա շրջանում։

Կալիումի սելիտրայի մշակման արտադրամասերից են նաև Չակաբուկոն, Մարիա Ելենան և այն։

1872 թվականին, երբ տարածքը դեռ պատկանում էր Պերուին, Guillermo Wendell Nitrate Extraction Company հանքարդյունաբերական ընկերությունը կազմակերպել է նիտրատի արդյունահանումը Սանտա Լաուրեյ։ Նույն թվականին Ջեյմ Թոմաս Հումբերթոնը հիմնադրել է «Peru Nitrate Company» ընկերությունը և կազմակերպել է աշխատանքները Լա Պալմայում։ Երկու ձեռնարկություններն արագ թափ են հավաքել։ Գործարանների շուրջ ձևավորվել են անգլիական ոճի շենքեր ունեցող քաղաքներ։ Այս քաղաքներում պամպայի անբարենպաստ պայմաններում ապրում էին Չիլիի, Պերուի և Բոլիվիայի աշխատողները, որոնք իրենց մեջ ձևավորել էին հատուկ մշակույթ, որն առանձնանում էր իր հարուստ լեզվով, ստեղծագործական ոգով և համերաշխությամբ, սոցիալական արդարության համար պայքարով, որոնք նաև ազդում էին պատմական իրադարձությունների ընթացքի վրա[3]։

Մինչ Լա Պալմանն դառնում էր ամբողջ տարածաշրջանի կալիումի սելիտրայի խոշոր ձեռնարկություններից մեկը, Սանտա Լաուրայում ամեն ինչ ավելի վատ էր արտադրության ցածր մակարդակի պատճառով։ 1902 թվականին «Tamarugal Nitrate» ընկերությունը ձեռք բերել է Սանտա Լաուրան։ 1913 թվականին Սանտա Լաուրայում արտադրությունը դադարեցվել է նախքան Շենկսի հանքարդյունաբերության ներդրումը, որը բարձրացրել է արտադրության մակարդակը։

Այնուամենայնիվ երկու ընկերություններն էլ սնանկացան 1929-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ՝ գերմանացիների կողմից Ֆրանսիացի Ֆրից Հաբերի և Կարլ Բոշի կողմից ամոնիակի սինթեզի զարգացման շնորհիվ, ինչը հանգեցրել է պարարտանյութերի արդյունաբերական արտադրությանը։ 1934 թվականին Երկու գործարաններն էլ ձեռք են բերվել COSATAN- ի կողմից (Compañía Salitrera de Tarapacá y Antofagasta): (COSATAN) ԿՈՍԱՏԱՆ-ը վերանվանվել է Լա Պալմա «Oficina Santiago Humberstone» «Օֆիսինա Սանտյագո Հումբերթոն»՝ ի պատիվ արտադրության հիմնադրի։ Ընկերությունը փորձել է ստեղծել բնական նիտրատի մրցակցային արտադրություն՝ արդիականացնելով Հումբերթոնը, ինչը հանգեցրել է նրան, որ 1940 թվականին Համբերսթոնը դարձավ նիտրատի ամենահաջող զարգացումներից մեկը։

1958 թվականին փակվել է COSATAN ընկերությունը, իսկ 1960 աշխատանքը դադարեցվել է երկու գործարաններում։ 1970 թվականին քաղաքները անվանվել են «ուրվական քաղաքներ» և դարձել են ազգային հուշարձաններ, որոնք բաց էին զբոսաշրջության համար։ 2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք ներառել է Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Humberstone and Santa Laura Saltpeter Works site (Chile), removed from the List of World Heritage in Danger». UNESCO. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  2. «21 World Heritage Sites you have probably never heard of». Daily Telegraph.
  3. UNESCO. «Humberstone and Santa Laura Saltpeter Works» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 30 июня 2009-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբստթոն և Սանտա Լաուրա կալիումի սելիտրայի արտադրամասեր» հոդվածին։