Jump to content

Հայկակ Էկինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկակ Էկինյան
Ծնվել է1865[1]
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա[1]
Մահացել էմարտի 25, 1919(1919-03-25)[1]
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունխմբագիր, հրատարակիչ, լրագրող և հրապարակախոս

Հայկակ (Հովհաննես) Հարությունի Էկինյան (1865[1], Դիարբեքիր, Թուրքիա[1] - մարտի 25, 1919(1919-03-25)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայ խմբագիր, հրատարակիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկակ Էկինյանը ծնվել է 1868 թվականին Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքում։ 1883 թվականին մեկնել է ԱՄՆ, 1888 թվականին հրատարակել ամերիկահայ առաջին պարբերականը՝ «Արեգակը»։ 1889-1890 թվականներին խմբագրել է Նյու Յորքի «Սուրհանդակ», 1890-1892 թվականներին` «Ազատություն», 1897-1899 թվականներին` «Տիգրիս», 1902-1909 թվականներին Ֆրեզնոյի «Քաղաքացի», 1909 թվականին՝ «Նոր սերունդ», 1915-1919 թվականներին` «Նոր կյանք» պարբերականները։ Հրատարակել է «Կսկծանք» (1890), և «Քնար ժողովրդական» (1899) բանաստեղծությունների ժողովածուները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկակ Էկինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 39