Jump to content

Հարոլդ Ագնյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարոլդ Ագնյու
անգլ.՝ Harold Agnew
Ծնվել էմարտի 28, 1921(1921-03-28)[1][2]
Դենվեր, ԱՄՆ[1]
Մահացել էսեպտեմբերի 29, 2013(2013-09-29)[1][2] (92 տարեկան)
Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա[3] և Չիկագոյի համալսարանի մետաղագործական լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերԴենվերի համալսարան, Չիկագոյի համալսարան և South High School?
Գիտական ղեկավարԷնրիկո Ֆերմի
Պարգևներ
Ամուսին(ներ)Beverly J. Agnew?[3]
 Harold Agnew Վիքիպահեստում

Հարոլդ Մելվին Ագնյու (անգլ.՝ Harold Melvin Agnew, մարտի 28, 1921(1921-03-28)[1][2], Դենվեր, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 29, 2013(2013-09-29)[1][2], Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս, հայտնի որպես Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծման գիտական դիտորդ, իսկ ավելի ուշ Լոս-Ալամոսյան ազգային լաբորատորիայի տնօրեն Լոս-Ալամոսում։

1942 թվականին Ագնյուն միացավ Չիկագոյի համալսարանի մետալուրգիական լաբորատորիայի գիտնականներին, որոնք Մանհեթենյան նախագծի շրջանակներում զբաղվում էին Ռադիոակտիվ էլեմենտի և Միջուկային ռեակցիաների հետազոտությամբ։ 1943 թվականին տեղափոխվեց Լոս-Ալամասի ազգային լաբորատորիա, որտեղ աշխատեց Կոկֆորտ-Ուոլտոնի գեներատորի վրա։ Պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ Չիկագոյի համալսարան, որտեղ ավարտեց իր դիպլոմային աշխատանքը Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ։

1949 թվականին Ագնյուն վերադարձավ Լոս-Ալամոս և Բիկինի ատոլում (Մարշալյան կղզի) 1954 թվականի մարտի 1-ին մասնակցեց թերմոմիջուկային պայթուցիկ սարքի միջուկային փորձարկմանը։ 1964 թվականին դարձավ միջուկային զենքի շահագործման բաժնի ղեկավար։ 1955-1961 թվականները նա Եվրոպայում ՆԱՏՕ միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտական խորհրդատուն էր։ 1970-1979 թվականներին աշխատել է որպես Լոս-Ալամոսի լաբորատորիայի տնօրեն, իսկ երբ անցել է թոշակի, դարձել է միջուկային տեխնոլոգիաների նախագծերով զբաղվող General Atomics ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Մահացել է Կալիֆորնիայի նահանգում՝ Սոլանա-Բիչում[en] իր տանը 2013 թվականի սեպտեմբերի 29-ին։

Երիտասարդ տարիներն ու կրթությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարոլդ Ագնյուն Թայվանում, 1945 թվականին Նագասակիի վրա նետված պլուտոնային Տոլստյակ ռումբի միջուկի հետ
Բևերլի Ագնյու

Հարոլդ Մելվին Ագնյուն ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում 1921 թվականի մարտի 28-ին։ Նա քարտաշի ընտանիքում միակ երեխան էր։ Միջնակարգ կրթությունն ստացել է Դենվերի դպրոցներից մեկում, որից հետո ընդունվել է Դենվերի համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Հարոլդը վատ մարզիկ չէր և համալսարանի հավաքականի կազմում հաղթել է սոֆթբոլի առաջնությունում։ 1942 թվականի հունվարին ավարտել է ուսումը և Եյլի համալսարանում[6][7] սովորելու համար թոշակ ստացել։

Այն բանից հետո, երբ Պյորլ-Հարբորի հարձակում|ճապոնացիների կողմից Պյորլ-Հարբորը ռմբակոծվեց և ԱՄՆ-ն ստիպված միացավ Երկրորդ համաշխարհային պատերազմին Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունների թատերաբեմում, Հարոլդը և իր ընկերուհին՝ Բևերլին, որն ավարտել էր Դենվերի նույն դպրոցն ու համալսարանը, փորձեցին միանալ ԱՄՆ-ի բանակի ավիացիոն կորպուսին։ Սակայն նրանց չթողեցին անցնել բանակի շարքերը։ Դրա փոխարեն Դենվերի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավար Ջոյս Ստերնսը համոզեց նրան իր հետ միասին գնալ Չիկագոյի համալսարան, որտեղ Ստերնսը դարձավ Մետալուրգիական լաբորատորիայի ղեկավարներից մեկը։ Ագնյուն բավականաչափ կրեդիտներ ուներ, որպեսզի ուսումը շարունակեր, իսկ Բևերլին՝ ոչ։ 1942 թվականի մայիսի 2-ին նրանք Դենվերում ամուսնացան, որից հետո տեղափոխվեցին Չիկագո, որտեղ Բևերլին դարձավ Մետալուրգիական լաբորատորիայի ղեկավար Ռիչարդ Դոանի քարտուղարը։ Ագնյուն և Բևերլին ունեցան երկու երեխա՝ մեկ աղջիկ՝ Նենսին, և մեկ տղա՝ Ջոնը[6][8]։

Չիկագոյի համալսարանի Մետալուրգիական լաբորատորիայում Ագնյուն աշխատել է Էնրիկո Ֆերմիի, Ուոլթեր Զիննի[en] և Հերբերթ Անդերսոնի[6] հետ։ Մասնակցել է աշխարհում առաջին միջուկային ռեակտորի՝ Չիկագոյան պատաշար-1-ի շինարարությանը։ Առաջնահերթ Ագնյուն աշխատել է չափիչ սարքերով։ Հեյգերի հաշվիչը կալիբրվում էր ռադոնի և բերիլիումի օգտագործմամբ, որի արդյունքում Ագնյուն ռադիացիայի մեծ դոզա ստացավ։ Դրանից հետո նա տեղափոխվեց ռեակտորում նեյտրոնների դանդաղեցման համար նախատեսված գրաֆիտային բլոկների տեղադրման աշխատանքներին։ 1942 թվականի դեկտեմբերի 2-ին նա ականատես եղավ առաջին կառավարվող Շղթայական միջուկային ռեակցիային[9][7][10] Ագնյուն և Բևերլին տեղափոխվեցին Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիա 1943 թվականի մարտին[7]։ Բերնարդ Վալդմանի[en] հետ նրանք գնացին Իլլինոյսի համալսարան Ուրբան-Շամպեյնում, որտեղ տղամարդիկ դեմոնտաժում էին Կոկֆորտ-Ուոլտոնի գեներատորը և լիցքավորված մասնիկների արագացուցիչը. այդ նույն ժամանակ Բևերլին բեկորների հաշվարկով էր զբաղված։ Որից հետո դետալները ծովով ուղարկվեցին Նյու-Մեխիկո, այնտեղ Ագնյուն և Բևերլին դիմավորելով բեռը տեղափոխեցին Լոս-Ալամոսյան լաբորատորիա։ Բևերլին շարունակում էր քարտուղար աշխատել սկզբից Մանհեթենյան նախագծի գիտական ղեկավար Ռոբերտ Օպենհայմերի, իսկ հետո ֆիզիկական բաժանմունքի ղեկավար Ռոբերտ Բաչերի[en] մոտ։ Ագնյուի աշխատանքը այդ ժամանակ կայանում էր լիցքավորված մասնիկների արագացուցիչների կրկնակի հավաքման վրա, որը հետագայում օգտագործվել է Ջոն Մենլիի[en][8][11] խմբի փորձարկումների համար։

Երբ վերջացրին փորձարարական աշխատանքները, Ագնյույին տեղափոխեցին աշխատելու Մանհեթենյան նախագծի բաժիններից մեկի՝ «Ալբերտա» նախագծի վրա։ Այնտեղ նա աշխատեց Լուիս Ալվարեսի խմբում, որի հիմնական նպատակը միջուկային պայթյունի ելքին հետևելն էր։ Ագնյուն Ալվարեսի և Լոուրենս Ջոնսի հետ գտավ միջուկային պայթյունի ելքի հաշվարկման եղանակը՝ ճնշում հաղորդող սարքերը օդապարիկներով ցած նետելով և ցուցմունքները ինքնաթիռով գրանցելով[12]։ 1945 թվականի հունիսին Douglas C-54 Skymaster ռազմա-տրանսպորտային ինքնաթիռով նա Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզեխմբի Տինիան կղզի տեղափոխվեց։ Կղզում Ագնյուի առաջնահերթ խնդիրը դարձավ ամերիկական Boeing B-29 Superfortress The Great Artiste[en][13] ստրատեգիական ռմբակոցչի վրա նրա չափիչ ապարատուրայի տեղադրումը։

1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման ժամանակ Ագնյուն, Ալվարեսը և Ջոնսոնը գիտական դիտորդի դերում, Չարզ Սուինի վարած The Great Artiste[en]-ում գիտական դիտորդի դերում էին, որը Հերոսիմայի վրա «Փոքիկ» (անգլ.՝ Little Boy) ատոմային ռումբ նետող Enola Gay ստրատեգիական ռմբակոծիչ Boeing B-29 Superfortress-ի հետևից էր թռչում։ Նա իր հետ կինոխցիկ էր վերցրել և նկարահանեց Հիրոսիմայի ռմբակոծման միակ գոյություն ունեցող կադրերը[12][14][15]։

Պատերազմի ավարտից հետո Ագնյուն ընդունվեց Չիկագոյի համալսարան, որտեղ ավարտեց իր դիպլոմային աշխատանքը Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ։ Ագնյուն և Բևերլին ապրում էին Ֆերմիի և նրա ընտանիքի հետ՝ բնակատեղիի հետպատերազմյան անբավարարության պատճառով[11]։ 1948 թվականին Ագնյուն ստացավ գիտության մագիստրոսի, իսկ 1949 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի կոչում[16], ավարտելով Cs-137, Y-91, Քլոր-147, Ru-106, Sm-151, P-32, Tm-170»[17]-ի «Բետա-սպեկտրներ» թեմայով դիսերտացիան։

Ագնյուն, 1974 թվականին 30 տարվա աշխատանքային գործունեության համար, պարգևատրումով

Ուսումն ավարտելուց հետո Ագնյուն վերադարձավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիա Ազգային հետազոտական ֆոնդի[en] աշխատակցի կարգավիճակով և ֆիզիկական բաժանմունքում աշխատեց զենքի կատարելագործման վրա[15]։ 1950 թվականին նա տեղափոխվեց թերմոդինամիկական զենքի շահագործման նախագիծ և Բիկինի ատոլում (Մարշալովյան կղզի) միջուկային փորձարկման գլխավոր ինժեներն էր[18][19]։ 1964 թվականին դարձավ միջուկային զենքի փորձարկման բաժանմումքի ղեկավար[15]։

1955-1961 թվականներին նա Նյու-Մեխիկո նահանգի սենատորն էր[20]։ Նա Լոս-Ալամոսից Նյու-Մեխիկո նահանգի առաջին սենատորն էր։ Սենատորները աշխատում էին առանց աշխատավարձի՝ ստանալով միայն հինգ դոլարի չափով օրավարձ[21]։ Այս գործունեությունը խլում էր նրանից ընդամենը՝ զույգ տարիներին 30 օր և 60 օր կենտ տարիներին[22], հետևաբար Ագնյուն ի վիճակի էր Լոս-Ալամոսում շարունակել իր աշխատանքը՝ արձակուրդ վերցնելով սենատորական աշխատանքում[21]։ Նա փորձում էր բարեփոխել Նյու-Մեխիկոյի օրենսդրությունը ալկոհոլի մինիմալ հավելուրդի որոշման մասով։ Նրա փորձը 1957 թվականին անհաջողության մատնվեց, իսկ, 1963 թվականին օրենքը փոփոխության ենթարկվեց[23]։

1961 թվականից 1964 թվականը Ագնյուն հանդիսանում էր Եվրոպայում միավորված զինված ուժերի ՆԱՏՕ բարձրագույն գլխավոր հրամանատարի գիտական խորհրդատուն։ Ինչպես նաև երկար տարիների ընթացքում, համատեղության կարգով զբաղեցնում էր խորհրդատվական դիրքեր ռազմական գերատեսչությունում։ 1957-ից 1968 թվականը ԱՄՆ-ի Ռազմական Զինված ուժերի գիտախորհուրդի[en] անդամ էր։ 1966-ից 1970 թվականը ԱՄՆ-ի Բանակի ռազմական զարգացման հրամանատարության Խորհրդատավական խմբի նախագահն էր։ Ինչպես նաև այդ տարիներին Պաշտպանության գիտական խորհուրդի[en] անդամ էր։ 1966-ից 1974 թվականը հանդիսանում էր ԱՄՆ-ի Բանակի Գիտախորհրդատվական խմբի անդամ։ 1978-ից 1984 մտնում էր ԱՄՆ-ի Բանակի Գիտական խորհրդի մեջ[15]։

1970 թվականին Ագնյուն դարձավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի տնօրենը, որն այն ժամանակ ուներ մոտ 7000 հաշվառված աշխատակից[24]։ Նրա ղեկավարման տարիներին մի շարք կարևոր փոփոխություններ տեղի ունեցան։ Նրա նախորդը՝ Նորիս Բրենդբերին պատերազմից հետո վերականգնել էր լաբորատորիան զրոյից, շատ աշխատակիցների, որոնց նա հրավիրել էր, արդեն թոշակի տարիքի էին[25]։ Ագնյուի օրոք լաբորատորիայում մշակվեց պաշտպանության կոմպլեքսի ստորերկրյա փորձնական տարբերակը, ավարտին հասցվեց նեյտրոնների ուսումնասիրման համար գիտական կենտրոնի կառուցումը, հայթայթվեց առաջին Cray-1 սուպերհամակարգիչը, անցկացվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ուսուցումը:Ագնյույին հաջողվեց լաբորատորիայում ստանալ W76 ջերմամիջուկային մարտագլխիկի, որը օգտագործվում էր UGM-96A Տրայդենտ I С-4 և UGM-133A Տրայդենտ II (D5) սուզանավերի բալիստիկ հրթիռների համար, ինչպես նաև Մինիտմեն միջմայրցամաքային ցամաքային բազավորման բալիստիկ հրթիռներում օգտագործվող W78 ջերմամիջուկային մարտագլխիկի շահագործման թույլտվությունը։ ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից աջակցությունը ավարտվեց, սակայն, 1970-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ լաբորատորիան սկսեց ուսումնասիրել վառելիքի ալտերնատիվ տարբերակներ[25]։

Հետագա տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագնյուն 2006 թվականին

1979 թվականին Ագնյուն հեռացավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայից և դարձավ միջուկային տեխնոլոգիաների նախագծերով զբաղվող General Atomics ընկերության նախագահն ու գործադիր տնօրենը։ Մինչև 1985 թվականը նա զբաղեցրեց այդ պաշտոնը[15]։ Կալիֆորնիայի համալսարանի ղեկավար Դեյվիդ Սաքսոնին[en] ուղղված իր նամակում նա գրում է իր հրաժարականի մասին և նշում, որ իր որոշման վրա ազդել է համալսարանի ղեկավարության քաղաքականության անբավարարվածությունը և լաբորատորիայի պրոպագանդայի բացակայությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության կողմից Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի և Լիվերմորսյան ազգային լաբորատորիայի միջև ֆինանսավորման անարդարացի բաշխումից առաջացած հիասթափությունը[26]։

1974 թ.-ից 1978 թվականը Ագնյուն նախագահում էր Սպառազինման ու զինաթափման հսկողության գործակալության[en] Գլխավոր խորհրդակցական կոմիտետում։ 1982 թ.-ից մինչև 1989 թվականը նա NASA-յի տիեզերական անվտանգության խորհրդակցական խմբի անդամ էր։ 1988 թվականին Սան-Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում դարձել է ադյունկտ-պրոֆեսոր։ 1978 թվականին ստացել է Էնրիկո Ֆերմիի մրցանակ։ Հանսոն Բետի հետ հավասարապես, նա առաջինը ստացավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի շքանշանը։ Նա նաև ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի և ԱՄՆ-ի Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ էր[10][15][27][28]։

Լինելով Տակտիկական միջուկային զենքի կողմնակից, Ագնյուն 1970 թվականին նշել էր, որ «Վիշապի երախ» Վիետնամական կամուրջը, որի ոչնչացման համար կպահանջվեր կատարել մոտ 800 թռիչք, կարելի էր ոչնչացնել ընդամենը մեկ միջուկային ռումբով[29]։ 1977 թվականին Ագնյուն իր հոդվածներից մեկում պնդում էր, որ Նեյտրոնային զենքի օգտագործումը կարող էր ապահովել սովորական զենքի համեմատ «տակտիկական» առավելություն, հատկապես Արևելյան բլոկի համեմատ։ Ագնյուն պնդում էր, որ տեխնիկայի զրահապատումը հաշվի չառնելոու դեպքում պայթյունից առաջացած նեյտրոնները կարող են թափանցել ներս և մի քանի տասնյակ վայրկյանների ընթացքում անձնակազմին սպանել կամ լիովին դարձնել անարդյունավետ։ Քանի որ նեյտրոնային ռումբը ունի ավելի ցածր կողմնակի վնաս, ապա նրա կիրառման ոլորտը ավելի լայն է, քան մասնատող զենքինն է, որը ապահովում է նրա առավելությունը[30]։

Բևերլին 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մահացավ[8]։ Ագնյուին խրոնիկական լիմֆոլեյկոզ էին ախտորոշել։ Նա մահացավ Կալիֆորնիայի նահանգի Սոլանա-Բիչի իր տանը 2013 թվականի սեպտեմբերի 29-ին[20][24]։ Նա կտակել էր, որ իրեն դիակիզեն, իսկ մոխիրը թաղեն Բևերլիի հետ Լոս-Ալամոսի գերեզմանատանը[7][31]։

2005 թվականին ԲիԲիՍի-ին տված իր հարցարույցի ժամանակ Ագնյուն հայտարարել է. «ԱՄՆ-ի միջուկային զինապահեստի մոտ երեք քառորդը շահագործվել է իմ ղեկավարությամբ Լոս-Ալամոսում։ Դա էլ հենց իմ թողած ժառանգությունն է»[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Physics TodayMelville, USA: AIP Publishing, 1948. — ISSN 0031-9228; 1945-0699
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base biographique (ֆր.)BIU Santé.
  3. 3,0 3,1 https://ahf.nuclearmuseum.org/ahf/profile/harold-agnew/
  4. https://science.osti.gov/fermi/Award-Laureates
  5. https://science.osti.gov/lawrence/Award-Laureates/1960s/agnew
  6. 6,0 6,1 6,2 Palevsky, 2005, էջ 2–3
  7. 7,0 7,1 7,2 7,3 Broad, William J. (2013 թ․ հոկտեմբերի 1). «Harold M. Agnew, Physicist Present at Birth of the Nuclear Age, Dies at 92». New York Times.
  8. 8,0 8,1 8,2 «In Memorium: Agnew and Ramsey». Los Alamos Historical Society Newsletter. 30 (4): 3. 2011 թ․ դեկտեմբեր.
  9. Palevsky, 2005, էջ 5
  10. 10,0 10,1 «Harold Agnew». Nuclear Age Peace Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 «Harold Agnew's Interview». Manhattan Project Voices.
  12. 12,0 12,1 «American Experience. Race for the Superbomb. Harold Agnew on: The Hiroshima Mission». PBS. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. Krauss, 2005, էջ 343
  14. 14,0 14,1 «The men who bombed Hiroshima». BBC.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 «Harold Agnew». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. Palevsky, 2005, էջ 10
  17. «The beta spectra of Cs137, Y91, Chlorine147, Ru106, Sm151, P32, Tm170». University of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. «Operation Castle». Nuclear Weapon Archive.
  19. Palevsky, 2005, էջ 16
  20. 20,0 20,1 Sharpe, Tom (2013 թ․ սեպտեմբերի 30). «Former Los Alamos lab director Harold Agnew dies at 92». The Santa Fe New Mexican.
  21. 21,0 21,1 «Interview with Harold M. Agnew». Nevada Test Site Oral History Project. Solana Beach, California: University of Nevada, Las Vegas. 2005 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  22. «New Mexico State Legislature» (PDF). New Mexico Legislature. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  23. Roybal, 2008, էջ 186–189
  24. 24,0 24,1 Woo, Elaine (2013 թ․ հոկտեմբերի 3). «Harold Agnew, head of atomic laboratory, dies at 92». The Washington Post.
  25. 25,0 25,1 «The Times They Were a Changin'» (PDF). Los Alamos Science. 4 (7): 73–79. Winter/Spring 1983. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  26. «Agnew quits Los Alamos, goes to General Atomic». Physics Today. 32 (5): 116. 1979 թ․ մայիս. doi:10.1063/1.2995534.
  27. «Award Laureates». Department of Energy.
  28. «Members». National Academy of Engineering.
  29. «Vintage Agnew» (PDF). Los Alamos Science. 4 (7): 69–72. Winter/Spring 1983. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  30. «Profile of Harold Agnew». Institute for Policy Studies.
  31. «Harold Agnew (1921–2013)». Nuclear Diner. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Robert Krauss, Amelia Krauss The 509th Remembered: A History of the 509th Composite Group as Told by the Veterans Themselves, 509th Anniversary Reunion, Wichita, Kansas October 7–10, 2004. — Buchanan, Michigan: 509th Press, 2005. — ISBN 978-0-923568-66-5
  • Mary Palevsky Interview with Harold M. Agnew. — University of Nevada, Las Vegas Libraries, 2005.
  • David Roybal Taking on Giants: Fabián Chávez, Jr. and New Mexico Politics. — Albuquerque: University of New Mexico Press, 2008. — ISBN 978-0-826344-36-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Ագնյու» հոդվածին։