Հարրի Քոնիք Կրտսեր
Հարրի Քոնիք Կրտսեր անգլ.՝ Harry Connick Jr. | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1967[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Կրթություն | Հանթեր քոլեջ, Jesuit High School?, Մանհեթենի երաժշտական դպրոց, New Orleans Center for Creative Arts?, Boston University Tanglewood Institute? և Grace King High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երգիչ, հնչյունավորող, ջազ երաժիշտ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Ժանրեր | ջազ |
Ծնողներ | հայր՝ Harry Connick, Sr.? |
Ամուսին(ներ) | Jill Goodacre? |
Պարգևներ և մրցանակներ | |
harryconnickjr.com | |
Հարրի Քոնիք կրտսեր (անգլ.՝ Harry Connick Jr., սեպտեմբերի 11, 1967[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ (կուռք), ջազի դաշնակահար, բիգ-բենդի երգերի և կոմպոզիցիաների հեղինակ։ 1989-1998 թվականներին ակտիվորեն ելույթ է ունեցել որպես մենակատար և ջազ նվագախմբի ղեկավար, սվինգ ոճով ձայնագրել է մի քանի ալբոմ և ֆիլմերի սաունդթրեքներ, որի աշխատանքներին մասնակցել է գործիքավորող Մարկ Շայմոնը։ 90-ական թվականների վերջում կենտրոնացել է ֆիլմի աշխատանքների վրա։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8 տարեկանից Նոր Օռլեանի ակումբներում սկսել է ջազ նվագել։
Նույն տարիքում մասնակցել է Նոր Օռլեանի ջազի փառատոնին։ 20 տարեկանը լրանալուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ արագ ձեռք է բերել տաղանդավոր ջազային կատարողի համբավ։ 1989 թվականին ռեժիսոր Ռոբ Ռայներն Հարրի Քոնիքին առաջարկել Է երաժշտություն գրել իր նոր ֆիլմի («Երբ Հարրին հանդիպեց Սալիին») համար։ Պատկերը դարձել է բեսթսելլեր, ալբոմը սաունդթրեքի հետ միասին երկու անգամ ճանաչվել է «պլատինե», իսկ Հարրին լավագույն տղամարդկային ջազային վոկալի համար ստացել է «Գրեմմի» հեղինակավոր երաժշտական մրցանակ։
Դա արդեն իսկական հաջողություն էր, բայց Քոնիքը չի սահմանափակվում «տաղանդավոր ջազ կատարողի» շրջանակներում և որոշում է իրեն փորձել ֆիլմում։ Հեռուստատեսությամբ նա առաջնաելույթ է ունեցել 1900 թվականի «Մեմֆիսյան գեղեցկուհին» ֆիլմում խաղացած դաշնակահարի գրեթե էպիզոտիկ դերով։ Ապա հաջորդել են ավելի լուրջ աշխատանքներ․ 1995 թվականի Սուգուրնի Ուիվերի հետ խաղացել է «Նմանակող» դետեկտիվում, իսկ 1996 թվականին՝ «Անկախության օրը» բարձր բյուջետային ֆանտաստիկ բեմադրությունում։
Ջազի շատ սիրահարներ Հարրի Քոնիքին համեմատում են Նաթ Քինգ Քոլի հետ, քանի որ երաժիշտը կատարելապես տիրապետում է թե՛ գործիքին, թե՛ ձայնին։ Մյուսները վիճում են՝ ապացուցելով, որ Հարրին շարունակում է Թոնի Բենեթի երաժշտական ավանդույթները, որոշները նրան անվանում են «երկրորդ Ֆրենկ Սինատրա»։
Ինչևէ, երաժշտական շրջանակներում գնահատել են կատարողի տաղանդը. 2004-ին «Only you» ալբոմի համար Հարրին ստացել է «Էմմի» մրցանակը և անվանվել «Ամերիկայի ամենահայտնի ջազային երաժիշտը»։
Վերջերս արևմտյան ԶԼՄ-ները լուրեր են տարածել այն մասին, որ երաժշտի և դերասանի կարիերայում նոր փուլ է նախատեսվում. Հարրին գլխավոր դեր է կատարելու Բրոդվեյի «The Pajama Game» մյուզիքլում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի ապրիլի 16-ին Հարրի Քոնիք կրտսերը Սուրբ Լյուդովիկոս մայր տաճարում (Նոր Օռլեան) ամուսնացել է Victoria's Secret-ի նախկին մոդել Ջիլ Գուդեյսրի հետ, որը ծնունդով Տեխասից է։ Ջիլը քանդակագործ Գլենա Գուդեյսրի դուստրն է, որը ծնունդով Լաբբոկից է (Տեխաս) և ապրում է Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆեում։ Blue Light, Red Light (1991) ալբոմի «Jill» երգը նրա մասին է։ Նրանք ունեն երեք աղջիկ՝ Ջորջիա Թաթում (ծնված 1996 թվականի ապրիլի 17-ին), Սառա Քեյթ (1997 թվականի սեպտեմբերի 12) և Շարլոտա (ծնված 2006 թվականի հունիսի 26-ին)։ Քոննիկը կաթոլիկ է։ Ներկայումս երաժիշտը ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում՝ Նյու Քանանում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Մեմֆիսյան գեղեցկուհի | Memphis Belle | սերժանտ Քլեյ Բեսբի |
1991 | ֆ | Փոքրիկ Թեյթը | Little Man Tate | Էդդի |
1992 | ս | Ուրախ ընկերախումբ | Cheers | Ռասել Բոյդ |
1995 | ֆ | Նմանակող | Copycat | Դերիլ Լի Կալեմ |
1996 | ֆ | Անկախության օրը | Independence Day | կապիտան Ջիմի Ուայլդեր |
1997 | ֆ | Ավելորդ ուղղեբեռ | Excess Baggage | Գրեգ |
1999 | ֆ | Երկաթե հսկան | The Iron Giant | Դին ՄակՔոպին |
1999 | ֆ | Քմահաճ որդին | Wayward Son | Ջեսսի |
2001 | հֆ | Խաղաղօվկիանոսյան պատմություն | South Pacific | լեյտենանտ Ջոզեֆ Քեյբլ |
2002-2006 | ս | Վիլ և Գրեյս | Will & Grace | Լեո Մարկուս |
2004 | ֆ | Միկի | Mickey | Գլեն Ռայան |
2005 | մֆ | Երջանիկ էլֆը | The Happy Elf | Լիլ Ֆարլի |
2008 | ֆ | Հ.Գ. Ես սիրում եմ քեզ | P.S. I Love You | Դենիել Քոնելի |
2008 | հֆ | Կենդանի ապացույց | Living Proof (film) | բժիշկ Դենիս Սլեմոն |
2008 | ֆ | Ցրտահարվածը Մայամիից | New in Town | Թեդ Միթչել |
2011 | ֆ | Դելֆինի պատմությունը | Dolphin Tale | բժիշկ Քլեի Հասկեթ |
2012 | ս | Օրենք և կարգ։ Հատուկ մարմին | Law & Order: Special Victims Unit | Դեյվիդ Հեյդեն |
2013 | ֆ | Հրեշտակները երգում են | Angels Sing | Մայքլ Ուոլքեր |
2014 | ֆ | Դելֆինի պատմությունը 2 | Dolphin Tale 2 | բժիշկ Քլեի Հասկեթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Hibler J. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Քոնիք Կրտսեր» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հնչյունավորողներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի դերասաններ