Հելգե Լիմբուրգ
Հելգե Լիմբուրգ Helge Limburg | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Landtag of Lower Saxony? և Գերմանական Բունդեսթագի անդամ |
Կուսակցություն | Միություն 90/Կանաչներ |
Կայք | helge-limburg.de |
Ստորագրություն | |
Helge Limburg Վիքիպահեստում |
Հելգե Շտեֆան Լիմբուրգ (գերմ.՝ Helge Stefan Limburg, ծնվ. հոկտեմբերի 25, 1982[1], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Հաննովեր), գերմանական քաղաքական գործիչ է և Կանաչների կուսակցության (Bündnis 90/Die Grünen) պատգամավոր Ստորին Սաքսոնիայի պառլամենտում (լանդթագ)։ Կուսակցության պառլամենտական խոսնակն է[2]։
Դպրոց և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելգե Լիմբուրգը ծնվել է Հոլցմինդեն քաղաքում լութերական քահանայի ընտանիքում։ 2002 թվականին տեղի Քամպե վարժարանն ավարտելուց հետո Բեվերն-Շտադթօլդենդորֆ քաղաքում կատարել է ցիվիլ ծառայություն տարեցների ամբուլատոր խնամքի կենտրոնում։
Սովորել է իրավագիտություն և ուսման տարիներին 2005/2006 թթ. արտասահմանյան կիսամյակն ավարտել է Ստամբուլի Յեդիտեպե համալսարանում։ 2008 թվականին ավարտում է ուսումը Բրեմենի համալսարանում՝ հանձնելով իրավաբանության առաջին պետական քննությունը։ Կրթության հիմնական ուղղվածությունն է աշխատանքային ու սոցիալական իրավունք։ 2017 թվականից Լիմբուրգը Հագենի Բաց Համալսարանի իրավագիտության մագիստրոս է (LL.M.).
Քաղաքական Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմբուրգը քաղաքական գործունեություն է սկսել ծավալել դեռևս երիտասարդ տարիքից։ 2001-2005 թթ. Կանաչների կուսակցության Հոլցմինդենի համայնքային խորհրդի անդամ է, 2002-2004 թթ. Ստորին Սաքսոնիայի երկրամասային Երիտասարդ Կանաչների անդամ։ 2004 թ.-ին Կամպուս Գղյուն/ԿամպուսԿանաչ-ի հիմնադիր Բրեմենում, 2004- 2005 թթ. Կամպուս Գղյուն/ԿամպուսԿանաչ-ի առաջին խոսնակ։ 2006-2007 թվականներին ակտիվ անդամակցում է Երիտասարդ Կանաչների երկրամասային խորհրդի աշխատանքներին։
2008 թվականից Ստորին Սաքսոնիայի պառլամենտի Կանաչների կուսակցության իրավաքաղաքական խոսնակ, Կանաչների կուսակցության խորհրդի անդամ է, կուսակցության պառլամենտական խոսնակը, իրավաքաղաքական, սահմանադրական, ազգային անվտանգության հարցերով պատասխանատուն ու խոսնակը[3]։
Լիմբուրգը բազմիցս հանդես է եկել ազգային անվտանգության կողմից «Ձախեր»-ի կուսակցության հետապնդումների դեմ[4]։ Ակտիվ քննադատել է նաև Ուվե Շյունեմանի (երկրամասային ներքին գործերի նախարարը քրիստոնյա դեմոկրատների կուսակցությունից) օրոք իրականցվող հետապնդումները ձախակողմյան խմբավորումների դեմ[5][6][7]։
Լիմբուրգը ողջունում է քրեակատարողական հիմնարկներում հատկապես երիտասարդ դատապարտյալների սոցիալականացման ու որպես հասարակության լիիրավ անդամ ինտեգրման հնարավորությունների բարելավումն ու քննադատում է Բրեմերֆյորդե քաղաքում կիսամասնավոր քրեկատարողական հիմնարկի կառուցումը այդ ժամանակվա սև-դեղին իշխանությունների կողմից Ստորին Սաքսոնիա երկրամասում[8][9][10][11]։
Աշխատանքային հիմնական նպատակներից է աջակողմյան ծայրահեղականության դեմ պայքարը[9][12][13]։
Լիմբուրգը բազմիցս ձեռնարկել է Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության արգելման գործընթացը և քննադատել այդ ժամանակվա ներքին գործերի նախարար Շյունեմանի հապաղումն այդ հարցում[14][15]։
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելգե Լիմբուրգն ամուսնացած է, ունի երկու դուստր[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #103493628X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ lichtoase: Grüne: Limburg zur "Beobachtung der Gesamtpartei DIE LINKE ..." 24.
- ↑ Verfassungsschutzbericht: Hass bei allen Extremisten. Արխիվացված 2016-08-21 Wayback Machine 25.
- ↑ Teresa Havlicek: Schlamperei im Verfassungsschutzbericht: Schreckensszenario Golfball.
- ↑ GRÜNE im Landtag Niedersachsen: Limburg: Gravierende Missstände beim Verfassungsschutz in der Amtszeit von Schünemann: Bündnis 90/DIE GRÜNEN im niedersächsischen Landtag. Արխիվացված 2016-09-13 Wayback Machine
- ↑ Wolfsburger Allgemeine Zeitung, Aller Zeitung, Wolfsburg, Niedersachsen, Germany: Bremervörde – Richtfest für den Superknast – WAZ/AZ-online.de. Արխիվացված 2016-08-09 Wayback Machine
- ↑ 9,0 9,1 Der Grüne Helge Limburg über Strategien der Rechten Szene.
- ↑ taz, die tageszeitung: - taz.de. Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
- ↑ Daniel Kummetz: Strafvollzug: Startschuss für Privat-Gefängnis.
- ↑ Cellesche Zeitung | Engagierte Diskussion über Umgang mit Neonazis. Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
- ↑ Andreas Speit: Überfall: Nazis?
- ↑ taz, die tageszeitung: - taz.de.
- ↑ AFP, dapd: Rechtsextremismus: Niedersachsen spricht sich für NPD-Verbot aus.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.helge-limburg.de/home.html
- http://www.fraktion.gruene-niedersachsen.de/home.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- http://www.landtag-niedersachsen.de/abgeordnete_a_bis_z/,cms_id,51,abgeordneten_id,202208.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Helge Limburg abgeordnetenwatch.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելգե Լիմբուրգ» հոդվածին։ |
|