Հենրի VIII-ի անձնական կյանքը
Հենրի VIII-ի անձնական կյանքը անգլ.՝ The Private Life of Henry VIII | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | կենսագրական ֆիլմ[1] և դրամա |
Թեմա | մահապատիժ |
Թվական | 1933 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Կորդա |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Կորդա |
Սցենարի հեղինակ | Արթուր Ուիմփերիս և Լայոշ Բիրո |
Դերակատարներ | Չարլզ Լոութոն, Ռոբերտ Դոնատ, Մեռլ Օբերոն, Էլզա Լանչեսթեր, Ջոն Լոդեր, Բիննի Բարնս, Էննի Էսմոնդ, Վենդի Բարրի, Քլոդ Ալիսթեր, Ֆրանկլին Դայալ, Ջոն Թերնբուլ, Մայլզ Մենդեր, Ուիլյամ Օսթին, Էվերլի Գրեգ, Լոուրենս Հենրեյ, Ֆրեդերիկ Քալի, Ջուդի Քելլի, Հելեն Մոդ Հոլթ, Հեյ Փիթրի, Ուոլլի Փաթչ, Արթուր Հովարդ, Գիբ ՄակԼաֆլին, Սեմ Լիվսի և William Heughan? |
Օպերատոր | Ժորժ Պերինալ |
Երաժշտություն | Կուրտ Շրյոդեր |
Մոնտաժ | Սթիվեն Հարիսոն |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | London Films |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | £65,000[2] |
Շահույթ | £750,000[2] |
The Private Life of Henry VIII Վիքիպահեստում |
«Հենրի VIII-ի անձնական կյանքը (անգլ.՝ «The Private Life of Henry VIII»), 1933 թվականի բրիտանական ֆիլմ, որի ռեժիսորն ու համապրոդյուսերը եղել է Ալեքսանդր Կորդան։ Ֆիլմում նկարահանվել են Չարլզ Լոուտոնը, Ռոբերտ Դոնաթը, Մերլ Օբերոնն ու Էլզա Լանչեսթերը։ Սյուժեն կենտրոնացած է հիմնականում Հենրի VIII թագավորի ամուսնությունների վրա։ Սցենարը գրել են Լայոշ Բիրոն և Արթուր Ուիմփերիսը Կորդայի London Film Productions պրոդյուսերական ընկերության համար։ Ֆիլմը միջազգային մեծ հաջողություն է ունեցել՝ արժանանալով «Օսկար» մրցանակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություններն սկսվում են Հենրի թագավորի (Չարլզ Լոուտոն) գահակալումից 20 տարի անց։ 1536 թվականի մայիսին՝ իր երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի մահապատժից անմիջապես հետո, Հենրի VIII-ն ամուսնանում է Ջեյն Սեյմուրի հետ, որը տասնութ ամիս անց մահանում է ծննդաբերության ժամանակ։ Այնուհետև նա ամուսնանում է Գերմանիայի արքայադուստր Աննա Կլևացու հետ (որին մարմնավորել է Լոուտոնի իրական կինը՝ Էլզա Լանչեսթերը)։ Այս ամուսնությունը ավարտվում է ամուսնալուծությամբ, որովհետև Աննան միտումնավոր կերպով իրեն ներկայացնում էր որպես ոչ գրավիչ, որպեսզի հետագայում կարողանա ամուսնանալ իր սիրելիի հետ (փոխաբերական իմաստ ունեցող տեսարանում Աննան «հաղթում է իր ազատությունը» Հենրիից իրենց առաջին ամուսնության գիշերը՝ թղթախաղի ժամանակ)։ Այս ամուսնալուծությունից հետո Հենրին ամուսնանում է գեղեցիկ և հավակնոտ տիկին Եկատերինա Հովարդի (Բիննի Բարնս) հետ։ Նա հրաժարվում է իր ամբողջ կյանքի սիրուց՝ տուրք տալով փառասիրությանը, բայց ամուսնությունից հետո նա վերջնականապես սիրահարվում է գեղեցիկ պալատական Թոմաս Կալպեպերին (Ռոբերտ Դոնաթ), որը անցյալում սիրահետում էր նրան։ Նրանց կապը հայտնի է դառնում Հենրիի արքունիքում, և նրանք երկուսն էլ մահապատժի է ենթարկվում։ Թույլ և ծերացող Հենրին իրեն մխիթարում է Եկատերինա Պարրի հետ իր վերջին ամուսնությամբ, որը դառնում է բռնակալ։ Եզրափակիչ տեսարանում, երբ Փարը այլևս սենյակում չէ, թագավորը ջարդում է չորրորդ պատը՝ ասելով. «Վեց կին, և նրանցից լավագույնն ամենավատն է»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չարլզ Լոուտոն – Հենրի VIII, Անգլիայի թագավոր
- Մերլ Օբերոն – Աննա Բոլեյն, նրա երկրորդ կինը
- Վենդի Բարրի – Ջեյն Սեյմուր, նրա երրորդ կինը
- Էլզա Լանչեսթեր – Աննա Կլևացի, նրա չորրորդ կինը
- Բիննի Բառնս – Եկատերինա Հովարդ, նրա հինգերորդ կինը
- Էվերլի Գրեգ – Եկատերինա Պարր, նրա վեցերորդ կինը
- Ռոբերտ Դոնաթ – Թոմաս Կալպեպեր, Եկատերինա Հովարդի սիրեկանը
- Ֆրանկլին Դայալ – Թոմաս Կրոմվել
- Մայլզ Մենդեր – Ռիսլի
- Լոուրենս Հանրեյ – արքեպիսկոպոս Թոմաս Կրանմեր
- Ուիլյամ Օսթին – դուքս Կլևացի
- Ջոն Լոդեր – Թոմաս Փեյնել
- Լեդի Թրիի – թագավորի դայակ
- Ջոն Թերնբուլ – Հանս Հոլբայն
- Ֆրեդերիկ Քալի – Նորֆոլքի դուքս
- Ուիլյամ Հյուգան – Քինգսթոն
- Ջուդի Քելլի – Լեդի Ռոչֆորդ
- Հայ Փեթրի – թագավորի վարսավիր
- Ուոլլի Ուաթչ – մսագործ
- Արթուր Հովարդ – օգնական խոհանոցում
- Էննի Էսմոնդ – խոհարարի կինը
- Քլոդ Էլիսթեր – Կոռնել
- Գիբ Մաքլաուգլին – ֆրանսիացի դահիճ
- Սեմ Լիվսի – անգլիացի դահիճ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Կորդան փնտրել է նախագիծ հատկապես Չարլզ Լոուտոնի և նրա կնոջ՝ Էլզա Լանչեսթերի համար։ Նշվել են ֆիլմի ստեղծման մի քանի պատճառներ՝ Հենրի VIII-ի արձանի ու Լոուտենի նմանությունը, տաքսիստը, որ երգել է «I'm Henery the Eighth, I Am» («Ես Հենրի Ութերորդն եմ, ես եմ») երգը, նկարահանման հրապարակում նրա նախորդ ֆիլմերից մեկի քննարկումը։ Սկզբում նախատեսվել է, որ ֆիլմի սյուժեն պետք է կենտրոնանա Հենրի VIII-ի ու նրա չորրորդ կնոջ՝ Աննա Կլևացու ամուսնության վրա, սակայն նախագծի զարգացման ընթացքում սյուժեն փոխվել է՝ անդրադառնալով թագավորի վեց կանանցից հինգին։ Միայն նրա առաջին կինը՝ Եկատերինա Արագոնացուն անդրադարձ չի կատարվում, որովհետև առանձնակի հետաքրքրություն չի եղել նրա նկատմամբ, որը ֆիլմի սկզբնական լուսագրերում նկարագրվել է որպես «պատկառելի լեդի»։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կոմերցիոն տեսանկյունից հաջողություն է ունեցել։ Դրա շնորհիվ Ալեքսանդ Կորդան դարձել է առաջատար դեմք ժամանակի կինոարտադրության ոլորտում։ United Artists ընկերությունը Կորդայի հետ պայմանագիր է կնքել 16 ֆիլմի համար։ Այն նպաստել է նաև Չարլզ Լոուտոնի, Ռոբերտ Դոնաթի և Մերլ Օբերոնի կարիերաների առաջընթացին։ Վերջինս ֆիլմում կատարել է իր առաջին խոշոր դերը։ Հետագայում Լոուտոնը կատարել է նույն դերը 1953 թվականի «Երիտասարդ Բեսսը» (անգլ.՝ «Young Bess»), որտեղ Ջին Սիմոնս մարմնավորել է նրա դստերը՝ Եղիսաբեթին։
«Հենրի VIII-ի անձնական կյանքը» ֆիլմը դարձել է 12-րդ ամենահաջողակ ֆիլմը 1933 թվականի ամերիկյան վարձույթում[3]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է ռեկորդային հանդիսատեսի ներկայությամբ Նյու Յորքի Ռադիո սիթի մյուզիք հոլում և Լոնդոնի Leicester Square Theatre թատրոնում (ներկայում՝ Odeon West End)՝ վերջինում ցուցադրվելով ինը շաբաթ՝ սկսած 1933 թվականի հոկտեմբերի 27-ից[4]։ Վարձույթում ֆիլմն իր առաջին թողարկումով հավաքել է £500,000։ Այն դարձել է United Artists ընկերության՝ տարվա ամենահայտնի ֆիլմերից մեկը[5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հենրի VIII-ի անձնական կյանքը» կինոնկարն առաջին ոչ հոլիվուդյան ֆիլմն է, որն ստացել է «Օսկար» մրցանակի, երբ Չարլզ Լոուտոնը 1933 թվականին արժանացել է «Օսկարի» տղամարդու լավագույն դերակատարման համար։ Ֆիլմը բրիտանական առաջին բեմադրությունն է, որն առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն ֆիլմի համար։
Լոուտոնը ճանաչվել է բրիտանական ֆիլմի լավագույն դերասան Film Weekly-ի ընթերցողների կողմից[6]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հենրի VIII-ի անձնական կյանքը» ֆիլմին է վերագրվում Հենրի VIII-ի՝ որպես գեր, անուղղելի շատակերի կերպարի ստեղծումը, որը միշտ հնդկահավ ոտքեր է ուտում և ոսկորներն ուսի վրայով հետ նետում (չնայած ֆիլմում Հենրի VIII-ն ուտում է ամբողջական հավ)[7][8][9][10][11]։
Հեղինակային իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայի հեղինակային իրավունքի մասին օրենսդրության մասնակի փոփոխության պատճառով ֆիլմը չի հայտնվել Մեծ Բրիտանիայի հանրային հասանելության տիրույթում, և դրա գործողության ժամկետը կլրանա 2026 թվականի վերջին՝ Ալեքսանդր Կորդայի մահից 70 տարի անց։ Այն երկրներում, որոնք պահպանում են 50-ամյա ժամկետը (օրինակ՝ Կանադա, Ավստրալիա և այլն), դրա գործողության ժամկետը լրացել է 2006 թվականի վերջին։
Միացյալ Նահանգներում ֆիլմի 1933 թվականի բնօրինակային հեղինակային իրավունքի գրանցումը[12] չի թարմացվել 28-ամյա ժամկետից հետո, և այդ պատճառով այն հայտնվել է ազատ հասանելության տիրույթում։ Որպես ոչ ամերիկյան ֆիլմ, որը դեռևս գտնվում է հեղինակային իրավունքի տակ իր ծագման երկրում, Ամերիկայում ֆիլմի հեղինակային իրավունքն ավտոմատ կերպով վերականգնվել է 1996 թվականին՝ թողարկման պահից հետո 95 տարի ժամկետով, որն ավարտվում է 2028 թվականի վերջին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/movies/movie/39313/The-Private-Life-of-Henry-VIII/overview
- ↑ 2,0 2,1 «British Film Losses». The Barrier Miner. Broken Hill, New South Wales: National Library of Australia. 1936 թ․ փետրվարի 8. էջ 3. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Box Office Successes of 1933». The West Australian. Perth: National Library of Australia. 1934 թ․ ապրիլի 13. էջ 3. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Popular Filmgoing in 1930s Britain: A Choice of Pleasures, Exeter: University of Exeter Press, 2000, pp. 77–78
- ↑ By, D. W. (1934, Nov 25). TAKING A LOOK AT THE RECORD. New York Times (1923-Current File) Retrieved from https://search.proquest.com/docview/101193306
- ↑ «Best Film Performance Last Year». The Examiner. Launceston, Tasmania: National Library of Australia. 1937 թ․ հուլիսի 9. էջ 8. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Painting of Henry VIII Holding a Turkey Leg – Debunking Mandela Effects». www.debunkingmandelaeffects.com.
- ↑ «The Private Life of Henry VIII». 2010 թ․ օգոստոսի 30.
- ↑ Body in Medical Culture, The. SUNY Press. ISBN 9781438425962 – via Google Books.
- ↑ Richards, Jeffrey (1984 թ․ փետրվարի 10). The Age of the Dream Palace: Cinema and Society in 1930s Britain. I.B. Tauris. ISBN 9781848851221 – via Google Books.
- ↑ «The Private Life of Henry VIII - History Today». www.historytoday.com.
- ↑ US Copyright Catalogue of Copyright Entries, 1933, Volume 6, No. 8, page 361 - 3 November 1933, #7757.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Law, Jonathan (1997). Cassell Companion to Cinema. London: Market House Books Limited. ISBN 0-304-34938-0.
- Magill, Frank (1980). Magill's Survey of Cinema. Englewood Cliffs, New Jersey: Salem Press, Inc. ISBN 0-89356-225-4.
- Korda, Michael (1980). Charmed Lives: The Fabulous World of the Korda Brothers. London: Allen Lane. ISBN 0-7139-1318-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հենրի VIII-ի անձնական կյանքը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հենրի VIII-ի անձնական կյանքը» ֆիլմը Screenonline կայքում
- «Հենրի VIII-ի անձնական կյանքը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Հենրի VIII-ի անձնական կյանքը» ֆիլմը TCM Movie Database կայքում
- The Private Life of Henry VIII review at Old Movies
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի VIII-ի անձնական կյանքը» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1933 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1540-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1530-ականներին
- 1930-ականների բրիտանական ֆիլմեր
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 16-րդ դարում