Jump to content

Հերհերի նոսրանտառային արգելավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերհերի նոսրանտառային արգելավայր
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՎայոց Ձորի մարզ
Հիմնվել է1958
Մակերես6139 հեկտար
ԲԾՄ1600 մետր և 1800 մետր
Հերհերի նոսրանտառային արգելավայրը գտնվում է Հայաստանում
Հերհերի նոսրանտառային արգելավայր

Հերհերի նոսրանտառային արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք Հայաստանի հյուսիսարևելյան մասում՝ Վայոց ձորի մարզում։ Կառավարվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, դասվում է չորրորդ կատեգորիայի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերհերի նոսրանտառային արգելավայրը գտնվում է Արփա գետի աջափնյա վտակ Հերհեր գետի ավազանում՝ Թեքսարի լեռնաշղթայից մինչև Արփայի գոգահովիտ։ Տեղակայված է ծովի մակարդակից 1400-2000մ բարձրություններում, ունի 6139[1][2] հա տարածք։ Դրանում 1,360.5 հա տափաստանային և 4,778.5 հա անտառային հողեր են[2]։

Հիմնավորվել է 1958 թվականին՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի սեպտեմբերի 13-ի N Պ-341 որոշմամբ[3]։ Ստեղծվել է գիհու ռելիկտային (մնացորդային) նոսրանտառների պահպանության նպատակով[4]։

Արգելավայրի պահպանման օբյեկտ են հանդիսանում գիհու ռելիկտային նոսրանտառները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ հատուկ պահպանվող տարածքները». Հայկական աշխարհագրական նախագիծ, www.armgeo.am.
  2. 2,0 2,1 «ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին» 1059-Ա որոշում». Հայաստանի իրավական տեխնիկական համակարգ, www.arlis.am.
  3. «Հայաստանի արգելավայրերը». ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, www.mnp.am.
  4. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 74 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։