Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին
Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին ռուս.՝ Сказка о золотом петушке | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1834 |
Հրատարակվել է | 1835 |
The Golden Cockerel |
Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին (ռուս.՝ Ска́зка о золото́м петушке́), ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հեքիաթը. այս ժանրով նրա գրած ստեղծագործություններից վերջինն է։ Հեքիաթը գրվել է 1834 թվականին, իսկ առաջին անգամ տպագրվել է հաջորդ տարի, «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում (IX հատոր, 16-րդ գիրք)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներին Դադոն արքան վնասում էր հարևաններին։ Երբ ծերանում է և որոշում հանգստանալ ռազմական գործերից, հարևաններն, իրենց հերթին, սկսում են հարձակվել նրա վրա` ահռելի վնաս պատճառելով։ Դադոնը օգնության համար դիմում է իմաստունին։ Վերջինս նրան առաջարկում է ոսկե աքաղաղ` վանդակի մեջ։ Եթե երկրում խաղաղություն տիրի, նա հանգիստ կնստի, իսկ եթե վտանգ լինի, աքաղաղը ձայներ կարձակի։
Դրանից հետո Դադոնը խոստանում է իմաստունին կատարել նրա առաջին ցանկությունը։ Նախազգուշացման միջոցով հարևանները դադարում են հարձակվել Դադոնի թագավորության վրա։ Երկու տարի խաղաղ կյանքից հետո աքաղաղն անսպասելիորեն բացականչում է` պտտվելով դեպի արևելք։ Նախ Դադոնն ուղարկում է մեծ տղային, հետո` փոքրին, այն էլ` զորքերով։ Ութ օր ոչ մի տղայից տեղեկություն չի լինում։
Այդ ժամանակ Դադոնը զորքով ինքն է գնում և տեսնում է վրան, իսկ դրա կողքին` սպանված զորքեր և իր տղաներին, որոնք միմյանց խոցել են սրերով։ Վրանից դուրս է գալիս շամախական թագուհին, որի տեսքից թագավորը մոռանում է որդիների մահը։ Կախարդված և հմայված` նա յոթ օր խնջույք է անում թագուհու վրանում։ Մեկ շաբաթ անց Դադոն արքան թագուհու և զորքերի հետ ճանապարհ է ընկնում դեպի տուն։ Տանը նրան հանդիպում է ծեր իմաստունը և, հիշեցնելով պայմանավորվության մասին, պահանջում շամախական թագուհուն։
Թագավորը հայտարարում է, որ ամեն ինչին սահման կա, և նա պատրաստ էշատ բան տալ, բայց աղջկան չի տա (առավել ևս, որ ծեր իմաստունին աղջիկը պետք չէ)։ Նրա զրուցակիցը շարունակում է իրենը պնդել, և թագավորը, զայրանալով, սկզբում պահանջում է նրան հեռանալ, քանի դեռ ողջ է, իսկ հետո սպանում է` երկաթով խփելով ճակատին։ Ասես հրամանով` ոսկե աքաղաղը դուրս է թռչում վանդակից, որտեղ նա նստած էր, թռչում կառքի մոտ և և կտցահարում է Դադոնի գլուխը։ Արդյունքում անշնորհակալ արքան մահանում է, իսկ Շամախական թագուհին անհետանում է, ասես չէր էլ եղել։
Սյուժեի աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին» հեքիաթի ուսումնասիրման մեջ կարևոր դեր է կատարել Աննա Ախմատովայի «Պուշկինի վերջին հեքիաթը» փոքրիկ հոդվածը[1], որում նա հաղորդել է հեքիաթի սյուժեի աղբյուրը Վաշինգտոն Իրվինգի «Լեգենդներ արաբական աստագետի մասին» նովելում հայտնաբերելու մասին[2], ինչպես նաև` Վ. Սպիվակովի ցուցումը «Ռուսլան և Լյուդմիլա» հոդվածում[3]` Ֆրիդրիխ Կլինգերի «Պատմություն ոսկե աքաղաղի մասին» ստեղծագործության վերաբերյալ[4]։ Բացի սրանից, Պուշկինի ստեղծագործություններն ուսումնասիրողները հեքիաթի վրա տեսնում են սատիրիկ Իվան Կռիլովի և բանաստեղծ ու պոետ Պավել Կատենինի ազդեցությունը։
Էկրանավորում և բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկի աքլորիկը», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերան, գրվել է 1908 թվականին
- «Ոսկե աքաղաղը», 1914 և 1937 թվականների օպերա-բալետներ, որոնք բեմադրել է Միխայիլ Ֆոկինը
- «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին», 1967 թվականին նկարահանված խորհրդային մուլտֆիլմ։ Ռեժիսորը Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան է։
- «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին», Սանկտ-Պետերբուրգի «Պատրիոտ» դրամատիկական թատրոնի երաժշտական ներկայացումը, բեմադրող` Գենադի Եգորով, 1999 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ахматова А. А. Последняя сказка Пушкина // Звезда. — 1933. — №1. — С. 161—176.
- ↑ Бойко К. А. Об арабском источнике мотива о золотом петушке в сказке Пушкина // Временник Пушкинской комиссии, 1976. — Л.: Наука, 1979. — С. 113—120.
- ↑ Сиповский В. В. Руслан и Людмила: к литературной истории поэмы // Пушкин и его современники. — СПб.: 1906. — Выпуск 4. — С. 82.
- ↑ Алексеев М. П.. Пушкин и повесть Ф. М. Клингера «История о золотом петухе» // Пушкин и мировая литература. — М.: Наука, 1987. — С. 502.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пушкин А. С. Сказка о золотом петушке. — Библиотека для чтения. — СПб., 1835. — Т. IX. — С. 111—117.
- Пушкин А.С. Сказка о золотом петушке - слушать онлайн на сайте Каруника
- Пушкин А. С. Сказка о золотом петушке // Сказки / илл. Б. Дехтерева. — М.: Государственное издательство детской литературы министерства просвещения РСФСР, 1953.
- Пушкин А. С. Сказка о золотом петушке // Собрание сочинений в 10 томах / комментарий С. М. Бонди. — Государственное издательство художественной литературы. — М., 1960. — Т. 3.
- Пушкин А. С. Сказка о золотом петушке // Пушкин А. С. Полное собрание сочинений: В 10 т.. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1977—1979. — Т. 4. Поэмы. Сказки. 1977. — С. 358—363.
- Горюнков С. В. О чём кукарекал золотой петушок? (К 180-летнему юбилею пушкинской сказки) // Информационный гуманитарный портал «Знание. Понимание. Умение». — 2015. — № 1 (январь — февраль) (архивировано в WebCite).
- Сказка о золотом петушке - слушать эту и другие аудиосказки
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին» հոդվածին։ |