Հին Գերմանիա
Գերմանիա (լատին․՝ Germania), Կոռնելիոս Տակիտոսի և Հուլիոս Կեսարի կողմից հին գերմանացիների զբաղեցրած տարածքներին տրված անվանում։ Նշված անվանումը Տակիտոսը գրել է «Գերմանացիների ծագումնաբանության մասին» գրքում, իսկ Կեսարը՝ «Նոթեր Գալլական պատերազմի մասին» գրքում։ Ըստ նրանց՝ գերմանական ցեղերի տարածքն ընդգրկում է Մաաս և Նեման գետերի միջև գտնվող տարածությունը։ Հենց այս տեղանունն էլ, ըստ որոշ գիտնականների, դարձավ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ պետության անվանումը։
Հին Գերմանիայի ռոմանիզացիայի առաջին փորձը կատարել է Հուլիոս Կեսարը՝ շարժվելով դեպի Մաաս գետի հովտի խորքը, իսկ ավելի ուշ՝ ancnelwv Հռենոսը և հասնելով մինչև Ռուհր գետ։ Մինչև մ.թ.ա. 16-րդ դարը Գերմանիան եղել է Կոսմատյան Գալիայի (Gallia Comata) մարզերից։ Մ.թ.ա. 12-րդ դարում Ներոն Կլավդիա Դրուզի կողմից սկսվում է գերմանականացման լայնամասշտաբ գործընթաց, որի համար վերջինս ստանում է Գերմանիկոս տիտղոսը։ Կայսրության սահմանները ընդարձակվում են մինչև Ալբիսա (ժամանակակից Էլբա գետ) և մինչև մ.թ.ա. 9-րդ դարը գերմանական ցեղերի մեծ մասը արդեն նվաճվել էին։ Միավորման գործընթացը շարունակեց Տիբերիոսը։ Ոգեշնչվելով կատարված աշխատանքից՝ Օկտավիանոս Օգոստոսը ցանկանում էր ստեղծել Մեծ Գերմանիա (Germania Magna) Ալբիսի Հռենոսի միջը գտնվող տարածքներում, սակայն մի շարք ցեղեր շարունակում էին կռվել և ընդդիմանալիրենց տարածքների նվաճմանը։
Մ.թ.ա 16-13-րդ դարերում Բելգիական Գալիայում (Gallia Belgica) ստեղծվեցին Ստորին (Inferior) և Վերին (Superior) Գերմանիա անունները կրող ռազմական գոտիներ։ 83-84 թվականներին, երբ Դոմիցիանոսը ռազմական գոտիները վերափոխեց ինքնուրույն նահանգների, պաշտոնապես Ստորին և Միջին Հռենոսում բանակի հրամանատարները սկսեցին ենթարկվել Բելգիական Գալիայի կառավարչին։ Երկու շրջանների միջև բնական սահման դարձավ Հռենոս գետը՝ դառնալով լավ ամրացված սահմանագոտի։ Հռենոսի սահմանը կայսրության ամենաանկայուն սահմանագոտին էր, այդ իսկ պատճառով Հռոմը այնտեղ էր տեղակայել մարտունակ և ուժեղ կայազորեր։ Սակայն մոտավորապես 103 թվականից մինչև 4-րդ դարի վերջը այն պաշտպանում էին ընդամենը երկու կայազոր (Բոնում՝ I Minervia-ը և Կաստրե Վետերում՝ VI Victrix-ը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «exercitus Germanicus Inferior»): Մոտավորապես 400 թվականին Փլավիոս Ստիլիքոնը գրեթե ամբողջ կայազորը տեղափոխեց Իտալիա, և Գերմանիայում մնացին միայն որոշ ոչ մեծ ստորաբաժանումներ։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու նահանգն էլ համարվում էին կայսրեական և կառավարվում էին ենթակառավարիչների կողմից։ Վերին Գերմանիայի վարչական կենտրոններն էին մայրաքաղաքը, Ագրիպինայի Գաղութը (Քյոլն), Ադրիանի Ֆորումը,Նովիոմագը և Ուլպիա Տրոյանի Գաղութը, ինչպես նաև Հռոմին դաշնակից ֆրիզիավոնների գլխավոր քաղաք Հանուէթնան։ Ստորին Գերմանիայի գլխավոր քաղաքը Մոգոնցիակը (Մայնց)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնիկ գերմանացիների մեծ մասը եղել են հողագործներ։ Կային նաև անասնապահությամբ զբաղվողներ, հիմնականում՝ Հյուսիսային ծովի ափամերձ տարածքներում։ Ծովափի երկարությամբ տեղակայված էին ձկնորսական բնակավայրերը։
Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն էին ցորենը, գարին, վարսակը և աշորան։ Հռոմ էին արտահանվում հիմնականում սաթը, վերարկուի կաշին և ձուկը։ Հռոմեացիների կողմից ներդրվել էր ցինկի արդյունահանման նոր տեխնոլոգիա։ Հռենոսի հովտում արդունահանում էին բարձրորակ կավ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստրաբոն, «Աշխարհագրություն»։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվություն Ստորին Գերմանիայի մասին: Արխիվացված 2017-05-08 Wayback Machine(անգլ.)
- Վերին Գերմանիայի կայազորերը: Արխիվացված 2005-04-05 Wayback Machine(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Գերմանիա» հոդվածին։ |
|