Jump to content

Հյուսիսսաամերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսսաամերեն
սաամ.՝ Davvisámegiella, Sámegiella
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱրևմտյան Սամի լեզուներ
ԵրկրներՆորվեգիա Նորվեգիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Շվեդիա Շվեդիա
Պաշտոնական կարգավիճակ7 կոմունա Նորվեգիայում,
4 համայնք Ֆինլանդիայում,
4 կոմունա Շվեդիայում
Խոսողների քանակ20 000 մարդ (2013)[1], 1700 մարդ (2001)[1], 4000 մարդ (1992)[1] և մոտ 25 700 մարդ (2009)[1]
Վերահսկող կազմակերպությունSámi Giellagáldu?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր
Դասակարգում*Ուրալյան լեզվաընտանիք
Գրերի համակարգլատինատառ (Սաամական գիր)
IETFse
ԳՕՍՏ 7.75–97саа 575
ISO 639-1se
ISO 639-2sme
ISO 639-3sme
 Northern Sami language Վիքիպահեստում
Սաամյան լեզուների տարածվածությունը ժամանակակից քարտեզի վրա: Հարավային սաամյան լեզու (1), Ումե-սաամյան լեզու (2), Պիտե-սաամյան լեզու (3), Լուլե-սաամյան լեզու (4), Հյուսիսային սաամյան լեզու (5), Կոլտա-սաամյան լեզու (6), Ինարի-սաամյան լեզու (7), Կիլդո-սաամյան լեզու (8), Տերո-սաամյան լեզու (9):
Մուգ գույնով նշված են այն տարածքները, որտեղ սաամյան լեզուները ուն են պաշտոնական կարգավիճակ

Հյուսիսսաամերեն (սաամ.՝ Davvisámegiella, Sámegiella), լեզվակիրների առումով սաամական լեզուներից ամենամեծ լեզուն։ Պատկանում է արևմտյան խմբին։ Տարածված է Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում։ Ունի գիր, որը հիմնված է լատինական այբուբենի վրա։

Շվեդիայում և Ֆինլանդիայում «սաամական լեզու» ասելիս հասկանում են հենց հյուսիսսաամականը՝ չնայած այդ երկրներում կան սաամական այլ լեզվաճյուղերի լեզվակիրներ։

Լեզվակիրների թիվը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Լուիսի գրքում հրապարակված տվյալների համաձայն՝ հյուսիսսաամերենի լեզվակիրների թիվը 20,7 հազար է (ըստ նույն գրքի՝ հյուսիսսաամների թվաքանակը 40—50 հազար է[2]։ Սակայն այստեղ պետք է հասկանալ նաև, որ գրքի տվյալները վերցված են պաշտոնական վիճակագրությունից, իսկ պետական մարմինները ցանկանում են հյուսիսսաամերենի լեզվակիրների թվաքանակը և հյուսիսսաամների ընդհանուր թվաքանակը հնարավորինս նվազեցրած ցույց տան։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Նորվեգիայում հյուսիսսաամերենի լեզվակիրների թվաքանակը 15000 է, Ֆինլանդիայում՝ 1700, Շվեդիայում՝ 4000[2]:

Սաամական լեզուներից ամենաշատ լեզվակիրներ ունի հյուսիսսաամերենը[2]։

Պաշտոնական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսսաամերեն լեզուն հանդիսանում է պաշտոնական Նորվեգիայի 7 կոմունաներում (Կարասիոկ, Կյոտուկեյն, Կոֆյորդ, Լավանգեն, Նեսեբյու, Պորսանգեր և Տանա)[3], Ֆինլանդիայի 4 համայնքներում (Ինարի, Սոդանքյուլյա, Ութսոյկա,Էնոնթեքյո)[3] և Շվեդիայի 4 կոմունաներում (Արեփլուգ, Ելիվարե, Յոքմոք, Կիրունա)[2]։

Հյուսիսսաամերենի պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում գործում են նախադպրոցական և դպրոցական հաստատություններ, որտեղ կրթությունը մատուցվում է հյուսիսսաամերենով։

Զանգվածային լրատվամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում հյուսիսսաամերենով հեռարձակվում են ռադիոհաղորդումներ, հրապարակվում թերթեր և պարբերականներ։

Նշված երկրներում հյուսիսսաամերենով հեռարձակվում է Ođđasat («Լուրեր») հեռուստահաղորդումը։ Նախագիծը իրականացվում է Նորվեգիայի հեռարձակող ընկերության, YLE և SVT հեռուստաընկերությունների միջոցով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  2. 2,0 2,1 2,2 2,3 M. Paul Lewis, Ethnologue: Languages of the World (2009)
  3. 3,0 3,1 Северное сотрудничество. Язык.(չաշխատող հղում) Информационное бюро Совета Министров Северных Стран в Санкт-Петербурге, Россия. (ռուսերեն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսսաամերեն» հոդվածին։