Հնչյունային օպերատոր
Արտաքին տեսք
Հնչյունային օպերատոր, կինոնկարահանող խմբի ստեղծագործական հիմնական կազմի անդամներից։ Սցենարիստի և բեմադրող ռեժիսորի ընդհանուր մտահղացմանը համապատասխան իրականացնում է կինոնկարի հնչյունային ձևավորումը։ Պատասխանատու է ֆիլմի հնչունության գեղարվեստական ու տեխնիկական որակի համար։ Գրառում է դերասանների փորձնական ձայնը, ստուգում միջավայրի, դեկորների հնչականության պայմանները, մասնակցում միզանսցենների մշակմանը, անցկացնում համաժամանակյա ձայնագրում, մոնտաժի ժամանակ՝ ընտրում ձայնագրված նյութը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 497)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնչյունային օպերատոր» հոդվածին։ |