Հոբոս Ապեր
Հոբոս Ապեր | |
---|---|
Ծննդյան անուն | Հովհաննես Գասպարի Անդրեասյան |
Ծնվել է | հուլիսի 9, 1908 |
Ծննդավայր | Արամուս, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 28, 1994 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկավարժ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1931) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Հոբոս Ապեր (Հովհաննես Գասպարի Անդրեասյան, նրան Հոբոս Ապեր գրական անունով է կնքել Խնկո Ապերը, հուլիսի 9, 1908, Արամուս, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1994, Երևան, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոբոս Ապերը ծնվել է 1908 թվականի հուլիսի 9-ին, Աբովյանի շրջանի Արամուս գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Ապա զբաղվել է մանկավարժությամբ։ Ալավերդիում, Իջևանում, Կիրովականում եղել է դպրոցական տեսուչ։ 1931-1932 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրական ստուդիայում։ Աշխատել է նաև Ղուրդուղուլու (այժմ՝ Արմավիր) «Բոլշևիկյան տեմպով» շրջանային թերթի խմբագրությունում։ Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Աղբյուր»-ը (Մոսկվա, 1974)[2]:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարնան կանչը, Երևան, Հայպետհրատ, 1958, 46 էջ։
- Մրջյունն ու մուկը, Երևան, Հայպետհրատ, 1959, 14 էջ։
- Դեղձանիկ, Երևան, Հայպետհրատ, 1963, 23 էջ։
- Այս առավոտ, Երևան, «Հայաստան», 1968, 79 էջ։
- Մուրճն ու մեխը, Երևան, «Հայաստան», 1971, 28 էջ։
- Առնետ փեսացուն, Երևան, Հայպետհրատ, 1971, 36 էջ[3]։
- Արևի տունը, Երևան, «Հայաստան», 1975, 102 էջ[4]։
- Արևն ու ցողը։ Բանաստեղծություններ, չափածո, հեքիաթ, Արևիկ, 1990, 36 էջ[5]
- Մանկական բանաստեղծություններ, Արևիկ, 2001, 16 էջ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հոբոս Ապերի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 247-248։
- ↑ «Առնետ փեսացուն, [Բանաստեղծություններ]։ Կրտսեր դպրոցական տարիքի համար / Հոբոս-Ապեր; Խմբ.՝ Էդ. Ավագյան; նկ.՝ Դ. Սարգսյան։».(չաշխատող հղում)
- ↑ Հոբոս Ապեր; Սարգսյան, Դ. Դ (1975). Մակարյան, Է Ա (ed.). Արևի տունը։ Մանկական բանաստեղծություններ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
- ↑ Ապեր, Հոբոս (1990). Արևն ու ցողը։ Բանաստեղծություններ, չափածո, հեքիաթ. Արևիկ. ISBN 9785807702791.
- ↑ Ապեր, Հոբոս (2001). Մանկական բանաստեղծություններ. Արևիկ. ISBN 9785807706218.
|