Հրայր Իսաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Իսաբեկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3 (16), 1906 կամ հունվարի 4 (17), 1906[1] |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | մայիսի 1, 1996[1] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1932)[2] |
Աշխատավայր | Հայպետնախագիծ[2] և ՀԱՊՀ[2] |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Հրայր Իսաբեկյան Վիքիդարանում |
Հրայր Հմայակի Իսաբեկյան (հունվարի 3 (16), 1906 կամ հունվարի 4 (17), 1906[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - մայիսի 1, 1996[1], Կիև, Ուկրաինա[1], (թաղված է Երևանում)), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1958), ճարտարապետության թեկնածու (1975)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1932)[3]։
ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1932-1937 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում, մասնակցել Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագծի (1935), «Իզմայլովո» մարզադաշտի նախագծերի մշակմանը։ 1945-1956 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի ճարտարապետահատակագծային արվեստանոցի ղեկավար։ 1945 թվականից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է Դիլիջան (1939), Ալավերդի (1946), Կապան (1949), համահեղինակ՝ Արզնի (1954), Լենինական (1959-1961) քաղաքների և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերի, «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» մենագրության (1990)[4]։
1950-1961 թվականներին Իսաբեկյանի նախագծերով Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվել են բազմաթիվ կառույցներ[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրայր Իսաբեկյան, Հայկական Ռենեսանսի Ճարտարապետությունը, Երևան, 1990, 200 էջ։
- Межвузовский тематический сборник научных трудов по строительству и архитектуре, 1983.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Члены союза». uaa.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 612։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 389)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրայր Իսաբեկյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Հունվարի 17 ծնունդներ
- Իգդիր քաղաքում ծնվածներ
- Մայիսի 1 մահեր
- 1996 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր շինարարներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ